Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասում «մասին միջնորդությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի» բառեր:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 3-րդ կետ.
«3) որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը:»:
Հոդված 3. Օրենքի 50-րդ հոդվածում.
1) 1-ին մասի «Նկատողությունը եւ դատական նիստերի դահլիճից հեռացնելը» բառերը փոխարինել «Նկատողությունը, դատական նիստերի դահլիճից հեռացնելը եւ որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը» բառերով.
2) լրացնել նոր՝ 3.1-ին եւ 3.2-րդ մասեր.
«3.1. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման պայմանների սահմանումն է:
3.2. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակման մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում դատարանի կողմից կարող է կիրառվել նոր դատական սանկցիա:»:
Հոդված 4. Օրենքի 89-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում լրացնել նոր՝ 18.1-18.6-րդ կետեր.
«18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին.
18.2) ապահովում է դատարանների աշխատանքի կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու իրավունքների եւ ազատությունների ու օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, գործերը արագ քննելու եւ լուծելու նպատակով.
18.3) սահմանում է դատարանների կողմից ակտերի կայացման եւ գործողությունների կատարման օրենքով չնախատեսված ուղենիշային ժամկետները.
18.4) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան եւ վիճակագրությունը եւ ամփոփման արդյունքների հիման վրա տալիս օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.
18.5) առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով եւ ելնելով արդարադատության շահերից, իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման (ենթամասնագիտացման) դատավորների կազմից ընտրում է այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսեւորած հմտությունները.
18.6) վերցնում է սույն մասի 18.5-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող գործը այն դատավորներից, ովքեր դրսեւորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը.».
2) 1-ին մասում լրացնել նոր՝ 44.1-ին կետ.
«44.1) որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու կարիք ունեն.».
3) 2-րդ մասում «1-ին մասի» բառերից հետո լրացնել «18.1-18.6-րդ» բառեր, իսկ «եւ 44-րդ» բառերը փոխարինել «, 44-րդ եւ 44.1-ին» բառեր:
Հոդված 5. Օրենքի 140.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր կամ միջին գնահատվելու դեպքում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին առաջարկով՝ նշելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու կարիք ունեն:»:
Հոդված 6. Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել նոր՝ 1.1-ին կետ.
«1.1) Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է.
ա. արդարադատության շահի կոպիտ ոտնահարման՝ առաջացնելով անդառնալի հետեւանքներ.
բ. կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի կամ դատապարտյալի քրեական վարույթից կամ քրեական պատասխանատվությունից խուսափելուն.»:
Հոդված 7. Օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասում «հարուցած մարմինը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմում ներկայացրած անձը» բառեր:
Հոդված 8. Օրենքի 144-րդ հոդվածում.
1) վերնագրում «հարուցելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը քննության ընդունելու» բառեր.
2) 1-ին մասում «հարուցվել» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը քննության կարող է ընդունվել» բառեր.
3) 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմողին խախտումը հայտնի դառնալուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմում չի կարող ներկայացվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքի.».
4) 1-ին մասի 2-րդ կետում «հայտնաբերվելուց» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմողին խախտումը հայտնի դառնալուց» բառեր.
5) 2-րդ մասում «հարուցվել» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմում կարող է ներկայացվել» բառեր:
Հոդված 9. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից «վարույթ հարուցող մարմնի կողմից» բառերը հանել, իսկ «ատյանի» բառից հետո լրացնել «, կամ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի» բառեր:
Հոդված 10. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 148.1-ին հոդված.
«Հոդված 148.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմում ներկայացնելը
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ իր մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերեւույթ առկա է սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 1.1-ին կամ 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտման հիմք եւ պահպանված են սույն օրենսգրքի 144-րդ հոդվածով սահմանված ժամկետները:
2. Դիմումը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
3. Դիմումում նշվում են՝
1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը.
2) դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով՝ դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
3) դատավորի անունը, ազգանունը, ինչպես նաեւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացվող առաջարկը եւ դիմողի փաստարկները՝ սույն օրենսգրքի համապատասխան նորմերին կատարված հղումներով.
4) դիմումին կցվող նյութերի ցանկը:
4. Դիմումին կցվում են՝
1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
3) որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող եւ փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները.
4) որպես ներկայացուցիչ հանդես եկող՝ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի՝ անձը հաստատող փաստաթղթի եւ բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
5) օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
6) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
7) դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները.
8) դիմողի հայեցողությամբ՝ գործին առնչվող այլ նյութեր:
5. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին:
6. Եթե դիմումն ըստ ձեւի չի համապատասխանում սույն հոդվածի 1-4-րդ մասերի պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին՝ սույն հոդվածի 1-4-րդ մասերի այն պահանջների մատնանշմամբ, որոնք պետք է ապահովի դիմողը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո դիմողը դիմումը սույն հոդվածի 1-4-րդ մասերի պահանջներին համապատասխանեցնելուց հետո կարող է եռօրյա ժամկետում վերստին ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ: Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը սույն հոդվածի 1-4-րդ մասերի պահանջներին չապահովելու դեպքում դիմումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է դիմողին՝ բողոքարկելու կարգի մասին համապատասխան նշմամբ:
8. Սույն օրենսգրքի պահանջներին դիմումի համապատասխանությունը դիմողը կարող է ապահովել դիմումի խմբագրված տեքստը ներկայացնելու կամ, եթե տեխնիկապես հնարավոր է, դիմումի թերությունները դիմումների ընդունման բաժնում շտկելու միջոցով: Եթե դիմումում առկա են այնպիսի թվաբանական, տեխնիկական կամ ձեւական սխալներ եւ վրիպակներ, որոնք կարող են շտկվել դիմումների ընդունման բաժնում՝ դիմողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանք չեն կարող դիմումը վերադարձնելու հիմք հանդիսանալ:
9. Դիմումը վերադարձնելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Այդ հարցով վերջնական որոշումը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց հինգ աշխատանքային օր հետո:
10. Սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:
11. Դիմումն ընդունվում է քննության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշմամբ, եթե դիմումն ակնհայտ անհիմն չէ կամ առկա չեն սույն օրենսգրքի 156-րդ հոդվածով նախատեսված դիմումի քննությունը մերժելու այլ հիմքեր:
12. Գործը քննության ընդունելու մասին որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը լուծում է նաեւ դիմողի միջնորդության հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով նրան պետական տուրքի վճարումից ազատելու հետ կապված հարցը:
13. Դիմումը քննության ընդունելու մասին որոշումը, ինչպես նաեւ դիմումի եւ դրան կից նյութերի պատճենները եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմումում նշված դատավորին: Դրանք ստանալու պահից երկու շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու պատասխան՝ կցելով էլեկտրոնային կրիչը: Բարձրագույն դատական խորհրդի կողմից հարգելի ճանաչված պատճառների առկայության դեպքում դատավորի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ մեկշաբաթյա ժամկետով կարող է երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Դատավորի պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը:
14. Դիմումը քննության ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշմամբ:
15. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչեւ Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունն սկսվելը:»:
Հոդված 11. Օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ստանալու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը քննության ընդունելու պահից եռամսյա ժամկետում:»:
Հոդված 12. Օրենքի 151-րդ հոդվածում.
1) 1-ին մասի առաջին նախադասությունում «զեկուցմամբ» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դիմողի կամ նրա ներկայացուցչի ելույթով» բառեր.
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է դատավորին կամ նրա փաստաբանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամները, վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դիմողը կամ նրա ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց դատավորը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Դատավորին կամ նրա փաստաբանին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:»
3) 4-րդ մասի 1-3-րդ կետերում «հարուցած մարմնի» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դիմողի կամ նրա ներկայացուցչի» բառեր:
Հոդված 13. Օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասում «որոշմամբ» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դիմողի կողմից» բառեր:
Հոդված 14. Օրենքի 155-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի 4-րդ կետում «պաշտոնը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը)» բառեր.
2) 3-րդ մասի 2-րդ կետում «մարմնի» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դիմողի» բառեր:
Հոդված 15. Օրենքի 156-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 156.Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննությունը Բարձրագույն դատական խորհրդի կողմից մերժելու հիմքերը
1. Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որեւէ հիմք:
2. Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը նաեւ այն դեպքում, երբ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եւ դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:»:
Հոդված 16. Օրենքի 156.1-ին հոդվածում.
1) վերնագրում «միջնորդությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվածդիմումի քննությունը» բառեր.
2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննությունը մերժելու որոշման դեմ համապատասխանաբար դատավորի , կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ դիմողի բողոքը քննում է Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա:».
3) 3-րդ մասի առաջին նախադասությունում «կամ դատավորին» բառերը փոխարինել «, դատավորին» բառերով, իսկ «միջնորդությունը» բառից հետո լրացնել «կամ դիմումի քննությունը» բառեր:
Հոդված 17. Օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «միջնորդություն» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 148.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ դիմումը» բառեր:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
հարգելի պարոն Միրզոյան
Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: