Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 41.9-րդ հոդվածից հետո լրացնել 41.10-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 41.10. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանն առաջադրված պահանջները խախտելը
1.Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը օրենսդրական եւ ենթաօրենսդրական իրավական ակտերով առաջադրված պահանջները խախտելը առաջացնում է՝
1) նախազգուշացում,
2) նախազգուշացում տրվելուց հետո մեկամսյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,
3) յուրաքանչյուր հաջորդ խախտման համար տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «41.9-րդ,» բառից հետո լրացնել «41.10-րդ,» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ