Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101917-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում «, վարկային կազմակերպությունը» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածում.

4) 2-րդ մասում « եւ 5.1-ին մասերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ եւ 5.3-րդ մասերով նախատեսված ծառայությունների» բառերով:

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-ին եւ 5.3-րդ մասերով.

1) «5.2. Կառավարիչն իրավունք ունի մատուցել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետերով սահմանված կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ  կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայությունները՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

5.3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 5.1-րդ մասով նախատեսված ծառայություններին՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:»:

6) 7-րդ մասում «3-րդ կամ 4-րդ կամ 4-րդ եւ 5-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4-րդ եւ 5-րդ կամ 5.2-րդ կամ 5.3-րդ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ մասում «եւ (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում» բառերը փոխարինել «կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում կամ «Կրիպտոակտիվների  մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվների փաթեթի կառավարում կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8-րդ կետով.

«8) սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու դեպքում պահպանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այլ պարտականությունները:»:

Հոդված 5. Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

Հոդված 6. Օրենքի 106-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5-րդ մասով.

«5. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝  կրիպտոակտիներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն