Armenian ARMSCII Armenian
Î-385-21.11.2019,16.01.2020-äÆ-011/2³Ùµ©

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü
úðºÜøÀ

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü ø²Ô²ø²òÆ²Î²Ü úðºÜê¶ðøàôØ Èð²òàôØܺð ºì öàöàÊàôÂÚàôÜ Î²î²ðºÈàô زêÆÜ

Հոդված 1© Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5¬ի քաղաքացիական օրենսգրքի ¥այսուհետ՝ Օրենսգիրք¤ 225©1¬ին հոդվածում՝

1¤ 4¬րդ մասը «տնօրինումից«» բառից հետո լրացնել «ներառյալ՝ դրանց արդյունքում ստացված պտուղների« արտադրանքի և եկամուտների վրա«» բառերով©

2¤ 6¬րդ մասի երկրորդ նախադասությունը հանել©

3¤  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6©1 ¬ 6©4¬րդ մասերով©

«6©1© Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված գույքի խմբի մասին« որը հանդիսանալու է ապահովված իրավունքի առարկա: Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է համապատասխանի ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքի նկարագրությանը և հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնելու գույքը դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին:

6©2© Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում« ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունից բացի« պետք է նաև նշվի պայմանագրի կնքման պահին ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը« եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրի գործողության ընթացքում ապահովված իրավունքի առարկայի կազմը կարող է փոփոխվել« ներառյալ՝ ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքը կարող է օտարվել պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով« եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ:

6©3© Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքն օտարելու պահից դադարում է լինել ապահովված իրավունքի առարկա« իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է ապահովված իրավունքի առարկա« եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

6©4© Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված ¥սպառողների հետ կնքվող¤ պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում:»: 

Հոդված 2© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքվելիք պայմանագրերի վրա: