Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Կ-216-14.12.2017-ԳԿ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9.6-րդ կետի 9.6.1 ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
 

«9.6.1.»

հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար՝

   

    

   

9.6.1.1.

հանրապետական սփռման
համար՝ տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

  

9.6.1.2.

մայրաքաղաքային սփռման համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

  

9.6.1.3.

տարածքային սփռման համար՝ տարեկան (բացառությամբ անալոգային հեռարձակումների)

բազային տուրքի 100-ապատիկի չափով»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից: