ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 27-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն
22.02.2018-

2) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ
Պ-254-06.02.2018,24.02.2018-ԱՀ-013/0
Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան, Վահե Էնֆիաջյան, Արմեն Ռուստամյան, «Ելք» խմբակցություն,«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն,«Ծառուկյան» խմբակցություն,«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն
3) Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն
16.02.2018-

4) Հանրապետության նախագահի ընտրություն
27.02.2018-

5) Սահմանադրական դատարանի անդամի նշանակում
12.02.2018-

6) ա. Պաշտոնական վիճակագրության մասին
Կ-252-02.02.2018,26.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2521-02.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2522-02.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-2523-26.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-2524-26.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7) ա. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-263-09.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-2631-09.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-2632-09.02.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8) ա. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-190-23.11.2017-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1901-23.11.2017-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1902-23.11.2017-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9) ա. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-255-06.02.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2551-06.02.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10) ա. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-166-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրաետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1661-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1662-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1663-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1664-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1665-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1666-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1667-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1668-24.10.2017-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1669-23.02.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-121-30.08.2017,21.11.2017-ՏՀ-011/1
Հեղինակներ` Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Հրանտ Մադաթյան, Գեւորգ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Շաքե Իսայան
12) ա. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-175-03.11.2017,21.02.2018-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-1751-03.11.2017,21.02.2018-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-1752-03.11.2017,21.02.2018-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին
Կ-044-03.07.2017,21.02.2018-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-050-06.07.2017,10.01.2018-ՊԻՄԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15) Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-247-30.01.2018-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16) ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1731-02.11.2017-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1732-02.11.2017-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
17) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-258-07.02.2018,21.02.2018-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
18) Նորմատիվ իրավական ակտերի մասին
Կ-152-10.10.2017,26.02.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. Բաբլոյան
2018թ. փետրվարի 26
քաղ. Երեւան
ԱԺԽՈ-018-Լ