Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2026
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6.1-ին եւ 6.2-րդ մասերով.

«6.1. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված անդամները, եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող:

6.2. Սույն հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքում անձի անհայտ կորելու օր է համարվում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված անհայտ կորելու օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի անհայտ կորելու օրը, ապա նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.03.2026
Երեւան
ՀՕ-88-Ն