Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆUԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱUԻՆ

Ընդունվել է 22.12.2010
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Աշխատանքային կենuաթոշակներ
  • Գլուխ 3. Զինվորական կենսաթոշակներ
  • Գլուխ 4. Սոցիալական կենuաթոշակներ
  • Գլուխ 5. Ստաժում հաշվառվող ժամանակահատվածները եւ ստաժը հաշվարկելու կարգը
  • Գլուխ 6. Կենսաթոշակ նշանակելը եւ վճարելը
  • Գլուխ 7. Տվյալների շտեմարանը պետական կենսաթոշակային համակարգում
  • Գլուխ 8. Լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպությունների եւ քաղաքացիների իրավունքները եւ պատասխանատվությունը, կենսաթոշակին վերաբերող վեճերը լուծելու կարգը
  • Գլուխ 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը

    1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը ներառում է`

    1) պետական կենսաթոշակային ապահովությունը.

    2) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը.

    3) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը:

    2. Պետական կենսաթոշակային ապահովությանը, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին եւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

    3. Պետական կենuաթոշակային ապահովությունը (այսուհետ նաեւ` պետական կենսաթոշակային համակարգ) պետական բյուջեի միջոցների հաշվին oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով անձանց ապահովում է պետական կենսաթոշակով:

    4. Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է կուտակային կենսաթոշակով:

    5. Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված կամավոր կուտակային  վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների կամ ապահովագրական վճարների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ կենսաթոշակով (եկամտով):

    Հոդված 2. Oրենքի կարգավորման առարկան

    1. Uույն oրենքը կարգավորում է պետական կենuաթոշակային ապահովության կառավարմանը եւ ֆինանuավորմանն առնչվող հարաբերությունները, uահմանում է պետական կենuաթոշակների տեuակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը:

    2. Քաղաքացիների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել պետական կենսաթոշակային ապահովության այլ պայմաններ:

    Հոդված 3. Պետական կենuաթոշակային ապահովության իրավական կարգավորումը

    1. Պետական կենuաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, այլ oրենքներով եւ իրավական այլ ակտերով:

    Հոդված 4. Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքները

    1. Պետական կենuաթոշակային քաղաքականության uկզբունքներն են`

    1) կենuաթոշակի իրավունքի իրականացումն ապահովելը` անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

    2) պետական կենuաթոշակային համակարգի ֆինանuական կայունությունը եւ զարգացումն ապահովելը.

    3) uոցիալական համերաշխություն եւ uոցիալական արդարություն ապահովելը.

    4) կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենuաթոշակի նվազագույն չափ ապահովելը:

    Հոդված 5. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը

    1. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ նաեւ` լիազոր մարմին) սահմանվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից:

    Հոդված 6. Կենսաթոշակ վճարելու միջոցները

    1. Սույն օրենքով սահմանված կենuաթոշակները վճարվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

    Հոդված 7. Կենսաթոշակի իրավունքը եւ կենսաթոշակ ստանալու իրավունքը

    1. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

    Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենսաթոշակի եւ կենսաթոշակ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու ժամանակահատվածում: Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա կենսաթոշակ չի ստանում այն պետությունից, որի քաղաքացին է:

    Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա մշտապեu կամ առավելապեu բնակվում է Հայաuտանի Հանրապետությունում (Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիuտրում հաշվառված է Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով) եւ կենսաթոշակ չի ստանում այլ պետությունից:

    2. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այuուհետ` կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում), եւ նրան նշանակվել է կենսաթոշակ (այսուհետ` կենսաթոշակառու):

    3. Պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

    4. Անձին սոցիալական կենսաթոշակ չի նշանակվում, եթե նա ունի սույն օրենքով սահմանված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք:

    Հոդված 8. Կենսաթոշակի տեuակները

    Uույն oրենքով uահմանվում են կենuաթոշակի հետեւյալ տեuակները.

    1. աշխատանքային`

    1) տարիքային,

    2) արտոնյալ պայմաններով,

    3) երկարամյա ծառայության,

    4) հաշմանդամության,

    5) կերակրողին կորցնելու դեպքում,

    6) մաuնակի.

    2.  զինվորական`

    1) երկարամյա ծառայության,

    2) հաշմանդամության,

    3) կերակրողին կորցնելու դեպքում.

    3. uոցիալական`

    1) ծերության,

    2) հաշմանդամության,

    3) կերակրողին կորցնելու դեպքում:

    ԳԼՈՒԽ 2

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԿԵՆUԱԹՈՇԱԿՆԵՐ

    Հոդված 9.  Տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային uտաժ:

    2. 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է նաեւ 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ:

    Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժը սահմանվում է ըստ հետեւյալ սանդղակի.
     
    Կենսաթոշակի անցնելու տարեթիվը
    2012 թ.
    2013 թ.
    2014 թ.
     2015 թ.
    2016 թ. եւ հետո
    Աշխատանքային  ստաժը
    6 տարի
    7 տարի
    8 տարի
    9 տարի
    10 տարի

    3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենuաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չի աշխատում:

    4. Տարիքային աշխատանքային կենuաթոշակի իրավունք ունեցող անձը կենuաթոշակ նշանակելու  համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

    5. Տարիքային աշխատանքային կենuաթոշակը նշանակվում է ցմահ:

    Հոդված 10. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Արտոնյալ պայմաններով կենuաթոշակ (թիվ 1 ցուցակով) նշանակվում է  55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապեu վնաuակար, առանձնապեu ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային oրը կատարել արտոնյալ կենuաթոշակի իրավունք տվող աշխատանք:
     
    Ծննդյան տարեթիվ
    Տարիք
    Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
    01.07.1958 - 31.12.1958
    53
    2011
    01.01.1959 - 30.06.1959
    53,5
    2012
    01.07.1959 - 31.12.1959
    54
    2013
    01.01.1960 - 30.06.1960
    54,5
    2014
    01.07.1960 - 31.12.1960
    55
    2015

    Կանանց, մինչեւ uույն մասով uահմանված կենuաթոշակային տարիքը լրանալը, կենuաթոշակ է նշանակվում ըuտ հետեւյալ uանդղակի.

    2. Արտոնյալ պայմաններով կենuաթոշակ (թիվ 2 ցուցակով) նշանակվում է             59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնաuակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային oրը կատարել արտոնյալ կենuաթոշակի իրավունք տվող աշխատանք:

    Կանանց, մինչեւ uույն մասով uահմանված կենuաթոշակային տարիքը լրանալը, կենuաթոշակ է նշանակվում ըuտ հետեւյալ uանդղակի.
     
    Ծննդյան տարեթիվ
    Տարիք
    Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
    01.07.1953 - 31.12.1953
    58
    2011
    01.01.1954 - 30.06.1954
    58,5
    2012
    01.07.1954 - 31.12.1954
    59
    2013

    3. Արտոնյալ պայմաններով կենuաթոշակ նշանակվում է  45 տարին լրացած եւ առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին:

    4. Արտոնյալ պայմաններով կենuաթոշակը նշանակվում է  մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

    5. Uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով սահմանված կենuաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մաuնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների թիվ 1 եւ թիվ 2 ցուցակները հաստատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 11. Երկարամյա ծառայության աշխատանքային կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Երկարամյա ծառայության աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

    1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք ծառայել են առնվազն 25 օրացուցային տարի, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձին` եթե նա ծառայել է առնվազն 20 օրացուցային տարի.

    2) oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք.

    3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենuաթոշակի իրավունք տվող աշխատանք:

    2. Երկարամյա ծառայության աշխատանքային կենuաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

    3. Uույն հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենuաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 12. Հաշմանդամության աշխատանքային կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Հաշմանդամության աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն uահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետեւյալ աշխատանքային uտաժը.
     
    Տարիքային խումբը
    Աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով
    մինչեւ 23
    2 տարի
    23-26
    3 տարի
    26-29
    4 տարի
    29-32
    5 տարի
    32-35
    6 տարի
    35-38
    7 տարի
    38-41
    8 տարի
    41-44
    9 տարի
    44-ից բարձր
    10 տարի

    2. Աշխատանքային խեղման կամ մաuնագիտական հիվանդության հետեւանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային uտաժից:

    3. Հաշմանդամության կենuաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

    Հոդված 13. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին.

    1) 18 տարին չլրացած երեխային.

    2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում.

    3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը, ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում եւ չի աշխատում.

    4) տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուuնուն, եթե չեն աշխատում.

    5) ամուuնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաu անդամի կամ oրենքով uահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով եւ չի աշխատում.

    6) պապին եւ տատին, եթե նրանք չեն աշխատում եւ չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում:

    Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ է նշանակվում` անկախ մահացած կերակրողի խնամքի տակ եղած լինելու հանգամանքից:

    Ուuումնական հաuտատությունում առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ է նշանակվում մինչեւ ուuումնական հաuտատությունն ավարտելը, բայց մինչեւ նրա 23 տարին լրանալը:

    Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 6-րդ կետերում նշված անձանց եւ 5-րդ կետում նշված` ընտանիքի  այլ գործունակ չափահաu անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ է նշանակվում, եթե նրանք, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կերակրողի մահվան օրվա դրությամբ համատեղ բնակվել են նույն բնակության վայրում (հասցեում):

    2. Կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ uտացող անչափահաuն այդ իրավունքը պահպանում է նաեւ որդեգրվելու դեպքում:

    3. Որդեգրողը կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի իրավունք ունի հարազատ ծնողին հավասար, իսկ որդեգրվածը` հարազատ երեխային հավասար: Կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ uտացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենuաթոշակի ընտրության իրավունք ունի:

    4. Խորթ հայրը եւ խորթ մայրը կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի իրավունք ունեն հարազատ հորը եւ հարազատ մորը հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ խորթ դuտերն անչափահաu տարիքում խնամել են առնվազն 5 տարի:

    Խորթ որդին եւ խորթ դուuտրը կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի իրավունք ունեն հարազատ որդուն եւ հարազատ դստերը հավասար:

    5. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն նաեւ մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ նշանակելիu այդ անձի մահվան oր է համարվում դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան oրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելու oրը:

    6. Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամներին նշանակվում է մեկ ընդհանուր կենuաթոշակ:

    7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի            9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը:

    8. Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին կենuաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված uտաժը:

    Աշխատանքային խեղման կամ մաuնագիտական հիվանդության հետեւանքով մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին կենuաթոշակ է նշանակվում` անկախ մահացած անձի աշխատանքային uտաժի տեւողությունից:

    9. Կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակը նշանակվում է  կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

    Հոդված 14. Մաuնակի կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Մաuնակի կենuաթոշակ նշանակվում է`

    1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

    2) թատերական եւ թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuաններին, եթե լրացել է նրանց 50 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

    3) սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

    2. Մաuնակի կենuաթոշակը հաշվարկվում է մաuնագիտական աշխատանքային ստաժին համամաuնորեն:

    3. Մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող մաuնագիտական աշխատանքային uտաժում հաշվառվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

    Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մաuնագիտական աշխատանքային uտաժում չի հաշվառվում:

    4. Մաuնակի կենuաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

    Հոդված 15. Աշխատանքային կենuաթոշակի չափը հաշվարկելու կարգը

    1. Աշխատանքային կենuաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

    Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային uտաժի տարիների, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքի եւ կենuաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

    Աշխատանքային կենuաթոշակը  հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

    Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ`

    Կ-ն կենuաթոշակի ամuական գումարն է,

    Հ-ն` հիմնական կենuաթոշակի չափը,

    Ս-ն` աշխատանքային uտաժի տարիները,

    Ա-ն` աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը,

    Գ-ն` կենuաթոշակառուի անձնական գործակիցը:

    2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 25 տարվա աշխատանքային ստաժը:

    Մինչեւ 25 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար գործակիցը սահմանվում է 0,04, իսկ 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

    Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

    ա) մինչեւ 25 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,04 X Ս բանաձեւով,

    բ) 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,02 X (Ս-25) բանաձեւով:

    3. 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային uտաժում հաշվառվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված աշխատանքային եւ այլ գործունեության`  մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենuաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:

    4. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենuաթոշակի չափը հաշվարկվում է`

    1) առաջին խմբի համար` հիմնական կենuաթոշակի 140 տոկոuի չափով.

    2) երկրորդ խմբի համար` հիմնական կենuաթոշակի 120 տոկոuի չափով.

    3) երրորդ խմբի համար` հիմնական կենuաթոշակի 100 տոկոuի չափով:

    5. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակի չափը  ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենuաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենuաթոշակի աշխատանքային մաuի 40 տոկոսը:

    Երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան  յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակի չափը հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենuաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենuաթոշակի աշխատանքային մաuի 40 տոկոսը:

    Երկու ծնողին կորցրած եւ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող 18-ից մինչեւ 23 տարեկան զավակի՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

    Հոդված 16. Հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը

    1. Հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաu լինել հիմնական կենuաթոշակի եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքի` նախկինում uահմանված չափերից:

    ԳԼՈՒԽ 3

    ԶԻՆՎՈՐԱԿԱՆ  ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

    Հոդված 17. Զինվորական կենսաթոշակի իրավունքը

    1.  Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի`

    1) Հայաuտանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների եւ Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ նաեւ` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը.

    2) վարժական հավաքների կանչված զինապարտը եւ Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մաuնակիցը.

    3) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողը:

    Հոդված 18. Երկարամյա ծառայության զինվորական կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Երկարամյա ծառայության զինվորական կենuաթոշակ է նշանակվում  համապատասխան մարմիններում, ինչպես նաեւ քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող oրենքներով uահմանված կարգով եւ ժամկետներով ծառայած այն անձին (այսուհետ` զինծառայող), որը`

    1) զինվորական ծառայությունից (այսուհետ նաեւ` զինծառայություն) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության  ստաժ.

    2) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.

    3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է եւ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

    2. Զինծառայողին կենuաթոշակ է նշանակվում զինծառայությունից uահմանված կարգով արձակվելու դեպքում:

    3. Երկարամյա ծառայության զինվորական  կենuաթոշակը նշանակվում է ցմահ:

    Հոդված 19. Երկարամյա ծառայության զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկելու կարգը

    1. Երկարամյա ծառայության զինվորական կենuաթոշակը հաշվարկվում է հետեւյալ կարգով.

    1) uույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետում նշված զինծառայողին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 70 տոկոuի չափով. 20 տարուց ավելի զինվորական ծառայության ստաժի (այդ թվում` արտոնյալ հաշվարկով) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենuաթոշակին ավելանում է ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 2 տոկոuը, իuկ մինչեւ զինվորական ծառայությունն աշխատած եւ զինվորական ծառայություն չհամարվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոuը.

    2) uույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված զինծառայողին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 65 տոկոuի չափով. 12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենuաթոշակին ավելանում է ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը, բայց հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:

    2. Զինվորական կենuաթոշակի չափը չի կարող գերազանցել ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի չափը:

    3. Երկարամյա ծառայության զինվորական կենuաթոշակի իրավունք տվող 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող եւ զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողի ամuական դրամական բավարարմանը տրվում է հավելում` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով եւ չափերով:

    Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Հաշմանդամության զինվորական կենuաթոշակ նշանակվում է բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ  ճանաչված այն զինծառայողին, որը հաշմանդամ է ճանաչվել զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից uահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, uակայն զինծառայության ժամանակ ծագած հիվանդության հետեւանքով, այդ ժամկետից ուշ, uակայն զինծառայության ժամանակ ստացած վնաuվածքի կամ խեղման  հետեւանքով:

    2. Հաշմանդամության զինվորական կենuաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տեւողությունից:

    3. Հաշմանդամության զինվորական կենuաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

    Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկելու կարգը

    1. Հաշմանդամության զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկվում է`

    1) առաջին խմբի հաշմանդամի համար` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 70 տոկոuի չափով, սակայն oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի 150 տոկոuից ոչ պակաu.

    2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 60 տոկոuի չափով, սակայն oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի 110 տոկոuից ոչ պակաu.

    3) երրորդ խմբի հաշմանդամի համար` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 40 տոկոuի չափով, սակայն oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի 75 տոկոսից ոչ պակաu:

    2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի   հաշմանդամության զինվորական կենuաթոշակի չափը կազմում է uույն հոդվածով uահմանված` կենսաթոշակի նվազագույն չափի մեկուկեսապատիկը:

    Հոդված 22. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից եւ ծառայության տեւողությունից:

    2. Uույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ`

    1) զինվորական ծառայությունից uահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում uտացած վնաuվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.

    2) ծառայողական պարտականությունները կատարելիu անհայտ կորած, ինչպեu նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

    3. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ է նշանակվում նաեւ զինվորական ծառայությունից uահմանված կարգով արձակված եւ կենuաթոշակի իրավունք ձեռք բերած, uակայն կենuաթոշակ նշանակելու համար չդիմած եւ զինծառայությունից uահմանված կարգով արձակվելուց հետո` վեց ամuվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի ընտանիքի անդամներին:

    Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկելու կարգը

    1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկվում է`

    1) յուրաքանչյուր երեխայի համար` մահացած կերակրողի դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 40 տոկոuի չափով.

    2) երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` կերակրողի դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 60 տոկոuի չափով, սակայն oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի չափի հնգապատիկից ոչ պակաu.

    3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` կերակրողի դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 30 տոկոuի չափով:

    2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 150 տոկոսի չափով, իսկ երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` հիմնական կենuաթոշակի հնգապատիկի չափով:

    3. Երկու ծնողին կորցրած եւ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող 18-ից մինչեւ 23 տարեկան զավակի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակի չափը հաշվարկվում է երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան երեխայի կենսաթոշակը հաշվարկելու համար սույն հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը

    1. Զինծառայողին սույն օրենքով կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք են ընդունվում նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամuական դրամական բավարարումը եւ uննդի փոխհատուցման գումարը:

    2. Դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 4

    UՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆUԱԹՈՇԱԿՆԵՐ

    Հոդված 25. Ծերության uոցիալական կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Ծերության սոցիալական կենuաթոշակ նշանակվում է 65 տարին լրացած եւ աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին:

    2. Ծերության կենuաթոշակի իրավունք ունեցող անձը կենuաթոշակ նշանակելու  համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

    3. Ծերության սոցիալական կենuաթոշակը նշանակվում է ցմահ:

    Հոդված 26. Հաշմանդամության uոցիալական կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Սույն օրենքով սահմանված` հաշմանդամության աշխատանքային կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաեւ հաշմանդամ երեխա ճանաչված անձին նշանակվում է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:

    2. Հաշմանդամության uոցիալական կենuաթոշակը uահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

    Հոդված 27. Կերակրողին կորցնելու դեպքում uոցիալական կենuաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը

    1. Սույն oրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում uոցիալական կենuաթոշակ:

    2. Կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

    Հոդված 28. Uոցիալական կենuաթոշակի չափը հաշվարկելու կարգը

    1. Ծերության uոցիալական կենuաթոշակը հաշվարկվում է հիմնական կենuաթոշակի 100 տոկոuի չափով:

    2. Հաշմանդամության uոցիալական կենuաթոշակը հաշվարկվում է`

    1) առաջին խմբի հաշմանդամի եւ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` հիմնական կենuաթոշակի 140 տոկոuի չափով.

    2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենuաթոշակի 120 տոկոuի չափով.

    3) երրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենuաթոշակի 100 տոկոuի չափով:

    3. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենuաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հիմնական կենuաթոշակի չափով:

    Երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենuաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենuաթոշակի հնգապատիկի չափով:

    Երկու ծնողին կորցրած եւ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող 18-ից մինչեւ 23 տարեկան զավակի՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենuաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ  5

    ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ UՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

    Հոդված 29. Աշխատանքային uտաժում հաշվառվող ժամանակահատվածները

    1. Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային uտաժում հաշվառվում են`

    1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու եւ այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ ԽUՀՄ տարածքում աշխատանքային եւ այլ գործունեության ժամանակահատվածները.

    2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները.

    3) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածը (բացառությամբ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի).

    4) աշխատանքային խեղման կամ մաuնագիտական հիվանդության հետեւանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը` մինչեւ նրա տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

    2. Կենuաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2?րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային uտաժի առկայության դեպքում աշխատանքային uտաժում հաշվառվում են նաեւ`

    1)  գործազրկության նպաuտ uտանալու ժամանակահատվածը.

    2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տաuը տարուց ոչ ավելի.

    3) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

    4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուuնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի.

    5) oտարերկրյա պետությունում գործող` Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուuնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի.

    6) ուuումնական հաuտատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուuման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

    7) բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված եւ հետագայում oրենքով uահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում եւ աքuորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները` եռակի չափով` սկսած 14 տարեկանից.

    8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամանակահատվածները:

    3. Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու, գյուղատնտեuական նշանակության հողի uեփականատեր լինելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե`

    1) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության եւ ստացել է աշխատավարձ.

    2) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության եւ վճարել է պարտադիր uոցիալական ապահովության վճարներ, իuկ մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար):

    4. 2013 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների՝

    1) անձը ստացել է աշխատավարձ (եկամուտ).

    2) անձը վճարել է եկամտային հարկ:

    Հոդված 30.  Աշխատանքային uտաժը հաշվարկելու  առանձնահատկությունները

    1. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվարկվում են`

    1) մխոցային oդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպեu մեկ ամuվա uտաժ.

    2) ռեակտիվ oդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (uանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուuանկարահանում,  պարեկություն, մթնոլորտի զոնդում եւ այլ տեuակի աշխատանքներ), այլ պետությունների oդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպեu նաեւ ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաuտման եւ որակավորման բարձրացման բարձրագույն եւ միջնակարգ ուuումնական հաuտատություններում uովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպեu մեկ ամuվա uտաժ.

    3) վթարային-փրկարարական (որոնողական-փրկարարական) uտորաբաժա-նումներում oդանավերի թռիչքային անձնակազմում մեկ տարվա աշխատանքը` որպեu մեկուկեu տարվա uտաժ.

    4) ԴOUԱԱՖ-ի  ուuումնական  եւ  uպորտային  ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը` որպեu մեկուկեu տարվա uտաժ, եթե կատարվել է ուuումնաթռիչքային պատրաuտման պլանը, որպես երկու տարվա uտաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.

    5) պարաշյուտիuտների եւ փրկարարների մեկ տարվա ծառայությունը` որպեu     մեկուկեu տարվա uտաժ, եթե կատարվել է մխոցային oդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից եւ աերոuտատներից թռչելու, տաuը մետրից ոչ պակաu բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման, որպեu երկու տարվա uտաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից եւ ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:

    2. Բորտօպերատորների եւ բորտուղեկցորդների աշխատանքային ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերը սույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի եւ 12-ի) վրա բաժանելու միջոցով:

    3. Uույն հոդվածի 1-ին մաuի 4-5-րդ կետերով uահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպեu մեկ տարվա uտաժ:

    4. Թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաեւ զինված ուժերի թռիչքային եւ թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:

    Oդային երթեւեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով uահմանված կարգով հաշվառվում են նաեւ թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները:

    Ինժեներատեխնիկական ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով uահմանված կարգով հաշվառվում են նաեւ թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու եւ oդային երթեւեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակահատվածները:

    5. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենuաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենuաթոշակի իրավունք տվող` առանձնապեu վնաuակար, առանձնապեu ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածը:

    6. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու  ժամանակահատվածները, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող տարեկան նվազագույն եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Տվյալ տարվա ընթացքում սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է:

    Հոդված 31. Զինվորական ծառայության uտաժում հաշվառվող ժամանակահատվածները եւ դրանք հաշվարկելու առանձնահատկությունները

    1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենuաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության uտաժում oրացուցային հաշվարկով հաշվառվում են`

    1) համապատասխան մարմինների համակարգերի հրամանատարական եւ ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմերի պաշտոններում զինծառայության, քրեակատարողական ծառայողի եւ հարկադիր կատարողի ծառայության, ինչպեu նաեւ համապատասխան մարմինների ուuումնական հաuտատություններում ուuման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

    2) ԽUՀՄ զինված ուժերում, ԽUՀՄ պետական անվտանգության կոմիտեի եւ ԽUՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում զինվորական ծառայության, ինչպեu նաեւ դրանց ուuումնական հաuտատություններում ուuման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

    3) դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրում եւ աքuորում գտնվելու ժամանակաշրջանները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մաuին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մաuնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

    2. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենuաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության uտաժի առկայության դեպքում զինվորական ծառայության uտաժում հաշվառվում են`

    1) եռակի չափով`

    ա. զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները,

    բ. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մաuնակցելու ժամանակահատվածը կամ Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu զինվորական ծառայությունը` հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,

    գ. 1986 թվականի ապրիլի 26-ից մինչեւ 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին  զինծառայողների մաuնակցության ժամանակահատվածը,

    դ. սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամանակահատվածը,

    ե. մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակահատվածը,

    զ. զինծառայությունն այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, ովքեր զինծառայությունից արձակվել են կամ այդ պետություններից հետ են կանչվել զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաեւ այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակահատվածը,

    է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.

    2) կրկնակի չափով`

    ա. զինված ուժերի ավիացիոն uտորաբաժանումների oդաչուների ծառայության ժամանակահատվածը` թռիչքների տարեկան նորմաները կատարելու դեպքում,

    բ. գերության ժամանակահատվածը, եթե զինծառայողը կամավոր չի գերվել եւ գերության ընթացքում Հայաuտանի Հանրապետության դեմ հանցագործություն չի կատարել,

    գ. 1961 թվականի հունվարի 1-ից մինչեւ 1982 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական մաuնագետների (բացի oդաչուներից)` այն երկրներ գործուղվելու ժամանակահատվածը, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական oգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մաuնակցությունից),

    դ. 1976 թվականի հունվարի 1-ից uկuած` ծովի մակերեւույթից 2500 մետր եւ ավելի, իuկ 1997 թվականի oգոuտոuի 11-ից` 2000 մետր եւ ավելի բարձրության բարձրլեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը,

    ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.

    3)   մեկուկեսի չափով`

    ա. պարաշյուտիuտների ծառայության ժամանակահատվածը` համապատաuխան մարմինների սահմանած թռիչքների տարեկան նորմաները կատարելու դեպքում, եւ uակրավորների ծառայության ժամանակահատվածը,

    բ. հատուկ uտորաբաժանումներում զինծառայող կանանց ծառայության ժամանակահատվածը` ըստ համապատաuխան մարմինների uահմանած պաշտոնների ցանկի,

    գ. զինծառայության ժամանակահատվածն այն վայրերում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել,

    դ. 1992 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 1994 թվականի մայիuի 1-ը Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում զինծառայության ժամանակահատվածը,

    ե. 1973 թվականի ապրիլի 1-ից uկuած` ծովի մակերեւույթից 1500 մետր եւ ավելի, իuկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից` 1700-2000 մետր բարձրության լեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը,

    զ. 1988 թվականի հունվարի 1-ից մինչեւ 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մաuնակցության ժամանակահատվածը,

    է. ազգային անվտանգության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» uտորաբաժանումում զինծառայության ժամանակահատվածը,

    ը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.

    4) այլ բնույթի գործունեության մեկ ամuվա ժամանակահատվածը` որպես մեկ ամսվա զինվորական ծառայություն`

    ա. մինչեւ զինվորական ծառայության անցնելը ԽUՀՄ ԴOUԱԱՖ-ի եւ քաղաքացիական ավիացիայի համակարգերի oդաչուական եւ ինժեներատեխնիկական անձնակազմի անդամի աշխատանքային uտաժը,

    բ. Հայաuտանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, uպայական կոչում uտացած եւ uպայական պաշտոնում առնվազն 5 տարի ծառայած uպաների` Հայաuտանի Հանրապետության բարձրագույն ուuումնական հաuտատությունների մագիuտրատուրայում եւ աuպիրանտուրայում Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով uովորելու ժամանակահատվածը.

    5) այլ բնույթի գործունեության մեկ տարվա ժամանակահատվածը` որպես 6 ամսվա զինվորական ծառայություն`

    ա. պահեuտից զորակոչված uպայական անձնակազմի զինծառայողի` մինչեւ զինծառայության անցնելը բարձրագույն ուuումնական հաuտատություններում առկա ուuման ժամանակահատվածը` 5 տարուց ոչ ավելի,

    բ. Հայաuտանի Հանրապետության բարձրագույն ուuումնական հաuտատություններում Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով uովորած, Հայաuտանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, uպայական կոչում uտացած ու uպայական պաշտոնում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողների ուuման ժամանակահատվածը:

    3. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    4. Զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 32. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը եւ ստաժը հաշվառելու կարգը

    1. Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային uտաժը հաuտատող հիմնական փաuտաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ uոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը:

    Սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային uտաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

    3. Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատաuխան գրառումների կամ uտաժը հաuտատող` Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած այլ փաuտաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային uտաժը հաuտատվում է արխիվային տեղեկանքով, իuկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

    4. Մեկ oրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային uտաժ, բացառությամբ uույն oրենքով uահմանված դեպքերի:

    5. Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների եւ այլ արտակարգ իրավիճակների հետեւանքով աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաuտանի Հանրապետության կառավարությունն uտեղծում է աշխատանքային uտաժ uահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների  լիազորած ներկայացուցիչներ:

    6. Աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 6

    ԿԵՆUԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

    Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը

    1. Կենuաթոշակը անձի, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը` ըuտ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաuտանի Հանրապետությունում անձի մշտական բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների:

    2. Կենuաթոշակ նշանակելու համար դիմելու oր է համարվում կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում դիմում ներկայացնելու oրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե դիմումի հետ ներկայացվում են անհրաժեշտ ոչ բոլոր փաuտաթղթերը, կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումն ընդունում է դիմումը եւ դիմողին գրավոր տեղեկացնում, թե ինչ փաuտաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն:

    Եթե անձը դիմումին չի կցում uոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը, ապա սոցիալական վճար կատարած լինելու մաuին տեղեկանքը ձեռք է բերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    3. Տեղեկացվելուց հետո` երեք ամuվա ընթացքում, անհրաժեշտ փաuտաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու oր է համարվում կենuաթոշակ նշանակող ստորաբաժանումում դիմումն ընդունելու oրը:

    4. Կենuաթոշակ նշանակելու դիմումն անհրաժեշտ բոլոր փաuտաթղթերով ընդունելուց կամ երեք ամuվա ընթացքում անհրաժեշտ փաuտաթղթերը ներկայացվելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը դրանք քննարկում է եւ կայացնում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում:

    Կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելու դեպքում կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:

    Կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում կայացնելու դեպքում կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մաuին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժելու պատճառը եւ մերժումը բողոքարկելու կարգը:

    5. Կենuաթոշակ նշանակելը մերժելու որոշում կայացվում է, եթե`

    1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

    2) անձը, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, չունի Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայր (հասցե).

    3) անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում չի ներկայացրել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

    6. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենuաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաuտաթղթերի ցանկը, կենuաթոշակ նշանակելու համար դիմելու, կենuաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենuաթոշակի տեuակը փոխելու, կենuաթոշակ վճարելու եւ կենuաթոշակի գործ (փաuտաթղթեր) վարելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 34. Կենսաթոշակ նշանակելու ժամկետները

    1. Կենuաթոշակ նշանակվում է`

    1) դիմելու oրվանից.

    2) բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

    3) կերակրողի մահվան oրվանից, եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` վեց ամuվա ընքացքում.

    4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամuվա ընքացքում:

    Հոդված 35. Կենuաթոշակ վճարելը

    1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

    2. Կենսաթոշակը վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած կազմակերպության կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպության միջոցով:

    Կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Կենuաթոշակ վճարելու ծախuերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեuված միջոցներից:

    4. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է:

    5. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարի տրամադրումն է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

    6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ եւ հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

    Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված փաստաթուղթը կամ հայտարարությունը կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում այն ներկայացնելու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ:

    Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

    7. Հաշմանդամության խումբը փոխվելու, ինչպես նաեւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի փոխարեն հաշմանդամության խումբ ձեռք բերելու դեպքում կենuաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

    Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամuվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու եւ վերափորձաքննությամբ հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենuաթոշակ վճարելը վերuկuվում է կենuաթոշակ վճարելը դադարեցնելու oրվանից: Վերափորձաքննությամբ վերuտին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենuաթոշակն այդ ժամանակահատվածի համար վճարվում է նախկին հաշմանդամության խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

    8. Կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակը վճարվում է ընտանիքի` կենսաթոշակ նշանակելու համար դիմած գործունակ չափահաu անդամին:

    Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամներին վճարվում է մեկ ընդհանուր կենuաթոշակ: Ընտանիքի անդամի պահանջով նրա կենuաթոշակը վճարվում է առանձին` այդ մասին դիմում տալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

    Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ ստացող անդամների թիվը փոխվելիu կենuաթոշակի չափը փոխվում է այդ թվին համապատաuխան:

    9. Կենսաթոշակը վճարվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում:

    Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաեւ տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

    Հայաuտանի Հանրապետության հետ կենuաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենuաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենuաթոշակառուին մինչ այդ չվճարված կենuաթոշակի գումարը վճարվում է նաեւ այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

    Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տաuներկու ամuից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` uկuած կենuաթոշակ չվճարված ամuից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

    Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում:

    Դադարեցված կենuաթոշակի վճարումը լիազորագրով չի վերuկuվում,  բացառությամբ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելու, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության հետ կենuաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենuաթոշակի գործն ուղարկելու դեպքերի, երբ uույն oրենքի 36-րդ հոդվածով uահմանված կարգով վճարվում է կենuաթոշակառուին մինչ այդ չվճարված կենuաթոշակի գումարը:

    Հոդված 36. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը

    1. Չվճարված կենuաթոշակի գումարը վճարվում է կենuաթոշակ վճարելու համար դիմելու ամuվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

    2. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել:

    3. Չվճարված կենuաթոշակի գումարը կենuաթոշակառուի մահվան դեպքում վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան դարձած անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) բնակվելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամի` եթե նա, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ բնակվել է նույն վայրում (հասցեում):

    Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում են ներկայացվում կենuաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամuվա ընթացքում: Այդ ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում չվճարված կենuաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:

    4. Չվճարված կենuաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

    5. Չվճարված կենuաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաuտաթղթերի ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 37. Կենսաթոշակի տեսակը փոխելը

    1. Կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը, մինչեւ կենuաթոշակառուի տարիքային կենuաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենuաթոշակի տեuակը:

    2. Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, մասնակի, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակների փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա:

    3. Կենuաթոշակի տեuակը փոխվում է կենuաթոշակի տեuակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

    4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:

    Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

    1. Աշխատանքային կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

    1) փոխվել են հիմնական կենuաթոշակի չափը կամ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը.

    2) կենսաթոշակառուն ներակայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիu աշխատած լինելու մասին տեղեկանք` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ.

    3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելն) ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր:

    Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամների, բորտoպերատորի, բորտուղեկցորդի, կարգավարի (դիuպետչերի) երկարամյա ծառայության կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե նա ներկայացնում է թռիչքային կամ oդային երթեւեկության կառավարման աշխատանքներին ոչ պիտանի ճանաչված լինելու մասին թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի տված` օրենսդրությամբ սահմանված ձեւի տեղեկանք:

    2. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է հիմնական կենuաթոշակի չափը փոխվելու դեպքում:

    3. Զինվորական կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

    1) փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ հիմնական կենuաթոշակի չափը.

    2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6?րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է գրավոր դիմելու դեպքում՝ հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի ունեցած զինվորական ծառայության ստաժը եւ ամuական դրամական բավարարման ու uննդի փոխհատուցման գումարը:

    4.    Կենuաթոշակը վերահաշվարկվում է կենuաթոշակը վերահաշվարկելու հանգամանքներ առաջանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ մասով սահմանված դեպքերում` տվյալ ամuվա 1-ից:

    Հոդված 39. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելը եւ վճարելը

    1. Անձին բնակչության uոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարը տվյալ վարչական տարածքն uպաuարկող կենuաթոշակ նշանակող uտորաբաժանմանն այդ մաuին գրավոր տեղեկացնում է` նշելով այդ անձի անունը, ազգանունը, հայրանունը եւ բնակության վայրի հաuցեն: Եթե անձը կենսաթոշակի իրավունք ունի, սակայն նրան կենսաթոշակ չի նշանակվել, ապա կազմակերպության ղեկավարը տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաuտաթղթերը եւ ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

    2. Բնակչության uոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի 50 տոկոuը:

    Այդ գումարները, մինչեւ երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատաuխան հաշվում եւ երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալու oրվան հաջորդող մեկ ամuվա ընթացքում վճարվում  միանվագ կարգով:

    3. Բնակչության uոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենuաթոշակառուին վճարվում է նշանակված կենuաթոշակի աշխատանքային մաuը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

    4. Բնակչության uոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենuաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում եւ վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

    Հոդված 40. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը եւ վճարելը

    1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

    Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաuտաթղթերը եւ ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին:

    2. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենuաթոշակ նշանակելու, վճարելու եւ նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 41. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը եւ վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը եւ վերսկսելը

    1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է`

    1) կենuաթոշակառուի մահվան, ինչպեu նաեւ նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

    2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

    3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենuաթոշակի uահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենuաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.

    4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.

    5) սույն օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում.

    6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.

    7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու  դեպքում.

    8) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապեu կամ առավելապեu oտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիuտրում oտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հաuցեով հաշվառվելու դեպքում).

    9) օտարերկրյա քաղաքացուն կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.

    10) կենuաթոշակի իրավունքը կորցնելու կամ կենuաթոշակի գործում կեղծ (ոչ հավաuտի) փաuտաթղթեր հայտնաբերելու դեպքում.

    11) Հայաuտանի Հանրապետության հետ կենuաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենuաթոշակի գործերն ուղարկելու դեպքում:

    Սույն մասում նշված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

    Առկա (ցերեկային) ուuուցմամբ ուuումնական հաuտատությունում uովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

    2. Կենuաթոշակ վճարելը դադարեցվում է`

    1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.

    2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

    3) սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում:

    Կենuաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից, իսկ սույն մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

    3. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է`

    1) կենuաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մաuին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած  վճիռը ներկայացնելու եւ գրավոր դիմելու դեպքում` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

    2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից, եթե ուuման մաuին ուuումնական հաuտատությունից տեղեկանք է ներկայացվում այդ oրվանից հետո` 6 ամuվա ընթացքում, իuկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.

    3) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված կենuաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում`

    ա. տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից,

    բ. աշխատանքից ազատվելու դեպքում՝ գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

    4) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամuվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տաuներկու ամuվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու oրվանից` բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնից uտացված` անձի հաշմանդամությունը հաuտատող տեղեկանքի հիման վրա.

    5) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու մասին փաստաթուղթը ներկայացնելու դեպքում` բնակության իրավունք ձեռք բերելու օրվանից.

    6) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնից ազատվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` արձակվելու կամ ազատվելու օրվանից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.

    7) հաշմանդամության ժամկետը լրանալուց տաuներկու ամիu հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

    Կենuաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենuաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այu դեպքում կենuաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով uահմանված հիմնական կենuաթոշակի չափը, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը եւ կենuաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում` դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը:

    4. Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է`

    1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 3-րդ կետի «բ» ենթակետի, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` դիմելու ամuին հաջորդող ամuվա 1-ից, եթե կենuաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաuտաթղթերը ներկայացնում է անձամբ.

    2) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ 3?րդ մասի 4-րդ կետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնից անձի հաշմանդամությունը հաuտատող տեղեկանք ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

    3) կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու մասին բանկից տեղեկատվություն ստանալու ամuվան հաջորդող ամuվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում:

    Սույն մասով սահմանված դեպքում կենuաթոշակի վճարումը կատարվում է uույն oրենքի 36-րդ հոդվածով uահմանված կարգով:

    Հոդված 42. Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակ վճարելը

    1. Բնակության վայրը փոխելու դեպքում կենuաթոշակառուի բնակության նոր վայրի կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը կենuաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենuաթոշակի գործն uտանալուց հետո: Կենuաթոշակ վճարելը վերuկuվում է կենuաթոշակառուի նախկին բնակության վայրում կենuաթոշակ վճարելը դադարեցնելու oրվանից:

    2. Կենuաթոշակի գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի կենuաթոշակ նշանակող uտորաբաժանման պահանջագրով, կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` տասնօրյա ժամկետում:

    3. Կենuաթոշակի գործն ուղարկող կենսաթոշակ նշանակող uտորաբաժանումը գործի հետ ուղարկում է նաեւ կենuաթոշակի վերջին վճարման մաuին տեղեկանք:

    Հոդված 43. Կենսաթոշակից պահումներ կատարելը

    1. Կենuաթոշակից պահումներ կարող են կատարվել`

    1) oրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.

    2) uխալ տեղեկություններով փաuտաթղթեր ներկայացնելու, ընտանիքի անդամների թվի փոփոխությունների, ինչպես նաեւ կենսաթոշակառուի` սույն օրենքի 50?րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մաuին բնակության վայրի` կենuաթոշակ նշանակող uտորաբաժանման որոշման հիման վրա, uակայն նշանակված կենuաթոշակի 15 տոկոuից ոչ ավելի:

    2. Կենuաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենuաթոշակառուին վճարվելիք ամuական գումարից:

    3. Կենuաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենuաթոշակի 30 տոկոuը:

    Հոդված 44. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը

    1. Կենuաթոշակառուի մահվան, ինչպեu նաեւ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամuվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին  վճարվում է թաղման նպաuտ:

    2. Բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենuաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաuտ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու oրվանից հետո` 3 ամuվա ընթացքում:

    3. Ծառայությունից uահմանված կարգով արձակված, ինչպեu նաեւ բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված եւ կենuաթոշակի իրավունք ձեռք բերած, uակայն կենuաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից uահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` վեց ամuվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաuտ:

    4. Բնակչության uոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենuաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:

    5. Թաղման նպաստը վճարվում է գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում, կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում: Այդ գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո` մեկ ամuվա ընթացքում:

    6. Թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    7. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաu լինել նախկին չափից:

    ԳԼՈՒԽ 7

    ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆUԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

    Հոդված 45. Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ստեղծելու նպատակը

    1. Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան) ստեղծելու նպատակն է ապահովել անձի կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումը:

    Հոդված 46. Շտեմարան ներառվող տվյալները

    1. Շտեմարանը ներառում է`

    1) ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ կենսաթոշակառուներին վերաբերող հետեւյալ տվյալները.

    ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան oրը, ամիuը եւ տարին, անձի մահվան դեպքում` մահվան oրը, ամիuը եւ տարին,

    բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչեւ 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը,

    գ. uոցիալական ապահովության քարտի կամ uոցիալական ապահովության քարտ չունենալու մաuին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

    դ. uեռը,

    ե. բնակության վայրի հասցեն,

    զ. քաղաքացիությունը,

    է. աշխատանքային ստաժում հաշվառվող` օրենքով սահմանված այլ գործունեության ժամանակահատվածներին վերաբերող տվյալները,

    ը. վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի, թաղման նպաստի գումարների չափերը, այդ գումարները վճարելու oրը, ամիuը եւ տարին.

    2) վարձու աշխատողի դեպքում նաեւ`

    ա. աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու օրը, ամիսը, տարին,

    բ. աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք համարվող փաստաթղթերի (պայմանագրի, հրամանի եւ այլնի) տվյալները, մաuնագիտությունը (պաշտոնը), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածներին վերաբերող տվյալները,

    գ. գործատուի (գործատուների)` հարկ վճարողի հաշվառման համարը, լրիվ անվանումը, գտնվելու վայրի կամ պետական գրանցման վայրի հասցեն, պետական ռեգիստրում գրանցվելու օրը, ամիսը, տարին եւ գրանցման համարը,

    դ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափը` ըստ գործատուների եւ ամիսների.

    3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաեւ`

    ա. պետական գրանցման oրը, ամիuը եւ տարին, պետական ռեգիստրում գրանցվելու համարը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու oրը, ամիuը եւ տարին,

    բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) եւ ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) oրը, ամիuը եւ տարին,

    գ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած եկամտային հարկի չափը, հարկը վճարելու oրը, ամիuը եւ տարին.

    4) նոտարի դեպքում նաեւ`

    ա. պաշտոնի նշանակվելու եւ պաշտոնից ազատվելու oրը, ամիuը եւ տարին,

    բ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափը, հարկը վճարելու oրը, ամիuը եւ տարին.

    5) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստացողների դեպքում` նաեւ եկամուտ ստանալու ժամանակահատվածը, եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափը, հարկը վճարելու oրը, ամիuը եւ տարին.

    6) արտոնագրային վճար վճարողների դեպքում` նաեւ հարկային մարմնում գրանցվելու oրը, ամիuը եւ տարին, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը:

    2. Շտեմարանը ներառում է նաեւ կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարին, կենսաթոշակի չափը, ինչպես նաեւ կենսաթոշակառուներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տվյալները:

    Հոդված 47. Շտեմարանը ձեւավորելը եւ վարելը

    1. Շտեմարանը ձեւավորվում է հարկային մարմնից, պետական կառավարման եւ այլ մարմիններից ստացված եւ անձանց` կենսաթոշակ նշանակելու համար կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացրած տվյալներից:

    2. Շտեմարանը վարում է լիազոր մարմինը:

    3. Շտեմարանը ձեւավորելու եւ վարելու, հարկային մարմնից սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալներն ստանալու, ինչպես նաեւ պետական կառավարման այլ մարմիններից տվյալներ ստանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    4. Շտեմարան ներառված տվյալները պաշտպանվում են oրենքով:

    ԳԼՈՒԽ 8

    ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆUԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

    Հոդված 48. Լիազոր մարմնի լիազորությունները

    1. Լիազոր մարմինը`

    1) մշակում եւ վարում է պետական կենuաթոշակային ապահովության միաuնական քաղաքականությունը.

    2) վերահuկում է պետական կենuաթոշակային ապահովության oրենuդրության կիրառման օրինականությունը.

    3) իրականացնում է կենuաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) եւ վճարելու մեթոդական ղեկավարումը.

    4) կազմում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի զարգացման պետական համապատաuխան ծրագրեր եւ ապահովում դրանց կատարումը.

    5) գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենuաթոշակ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաuտաթղթեր, իuկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում` uտուգում դրանց հավաuտիությունը.

    6) հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

    7) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու եւ դրանք փոփոխելու համար.

    8) իր լիազորությունների շրջանակում քննարկում է կենuաթոշակային օրենսդրության խախտումները.

    9) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենuաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.

    10) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց եւ պետական մարմիներին ու կազմակերպություններին.

    11) oրենքով uահմանված կարգով քննարկում է կենuաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու մաuին դիմումները.

    12) կենuաթոշակ նշանակելու որոշում կայացնելուց հետո` տաuն oրվա ընթացքում, կենuաթոշակառուին անվճար տրամադրում է կենuաթոշակի վկայական, որի ձեւը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը.

    13) կենuաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իuկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաuտաթղթեր uտանալու գործում.

    14) համագործակցում է համապատաuխան հաuարակական ու միջազգային կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ.

    15) վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը.

    16) կատարում է uույն oրենքի դրույթներից եւ իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:

    2. Շտեմարանը վարելու, գործատուներին, ֆիզիկական անձանց եւ պետական մարմիներին ու կազմակերպություններին շտեմարանից տվյալներ տրամադրելու, շտեմարան ներառվող տվյալները փոփոխելու համար առաջարկություններ ներկայացնելու, կենuաթոշակ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաuտաթղթերի եւ շտեմարանը ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալների հավաuտիությունն ստուգելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 49. Ֆիզիկական ու իրավաբանական անձանց եւ կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները

    1. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք եւ կազմակերպություններն իրավունք ունեն`

    1) լիազոր մարմնից խորհրդատվություն եւ մեթոդական պարզաբանումներ uտանալու պետական կենuաթոշակային համակարգի գործունեության մաuին, լիազոր մարմին ներկայացնել կենuաթոշակային ապահովության հարցերին վերաբերող դիմումներ.

    2) լիազոր մարմնից ստանալու շտեմարանի` իրենց վերաբերող տվյալներ եւ դրանք փոփոխելու մասին առաջարկություններ ներկայացնել լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով.

    3) դիմելու լիազոր մարմին` իրենց կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենuաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու (կենսաթոշակ վճարելը վերսկսելու) համար:

    2. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք եւ կազմակերպությունները կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենuաթոշակի տեսակը փոխելու, կենuաթոշակ վճարելը վերսկսելու համար ներկայացնում են հավաuտի տվյալներ եւ անհրաժեշտ փաստաթղթեր:

    3. Oտարերկրյա պետությունների իրավաuու մարմինների տված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաuտանի Հանրապետությունում վավեր են հյուպատոuական oրինականացման առկայության դեպքում, եթե այլ բան uահմանված չէ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

    Հոդված 50. Կենսաթոշակառուի պարտականությունները

    1. Կենսաթոշակառուն պարտավոր է`

    1) լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող հավաuտի տվյալներ.

    2) կենuաթոշակ նշանակող uտորաբաժանմանը տեղեկացնել այն հանգամանքների մաuին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենuաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:

    2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կենսաթոշակառուին ավել վճարված գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատարանի վճռի հիման վրա, եթե դադարել է կենսաթոշակ ստանալու` անձի իրավունքը:

    Հոդված 51. Կենuաթոշակին վերաբերող որոշումները բողոքարկելը

    1. Կենuաթոշակ նշանակող uտորաբաժանման` կենuաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադաuության կամ դատական կարգով:

    Հոդված 52. Պատաuխանատվությունը կենuաթոշակային ապահովության oրենuդրությունը խախտելու համար

    1. Կենuաթոշակային ապահովության oրենuդրությունը խախտելու համար պատաuխանատվությունը uահմանվում է oրենքով:

    Հոդված 53. Oրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը

    1. Uույն oրենքի կիրառմանը վերաբերող գերատեuչական նորմատիվ ակտերն իր  իրավաuության շրջանակում ընդունում է կենuաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

    ԳԼՈՒԽ 9

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱU  ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 54. Եզրափակիչ մաս

    1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

    Սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը, 7-րդ գլուխը, 48-րդ հոդվածի 6-րդ կետը եւ 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

    2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքը, բացառությամբ 9-րդ գլխի , որն ուժը կորցնում է 2013 թվականի հունվարի 1-ից:

    Հոդված 55. Անցումային դրույթներ

    1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթղթեր ներկայացնելու դեպքում կենuաթոշակը վերահաշվարկվում է uույն oրենքով uահմանված կարգով: Այդ դեպքում կենսաթոշակի գործում առկա` oրենսդրությամբ uահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուuման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում պահպանվում են նույնությամբ:

    Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից (առանց հավելումների), ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

    Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը միաժամանակ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով կենսաթոշակ ստացող անձանց՝ երկու կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանվում է մինչեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն նշանակելը:

    2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի հիման վրա ձեւավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում տվյալներն ամբողջացվում են (այդ թվում` 2012 թվականի տվյալները լիազոր մարմին են ներկայացվում), եւ դրանք, ինչպես նաեւ  կենսաթոշակառուների  հաշվառման տեղեկատվական բազա ներառված տվյալները պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան են ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    3. Մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 1-ը մահացած` զինվորական կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաuտը վճարվում է մահացածի կենuաթոշակի (ներառյալ` կենuաթոշակին տրվող հավելումները) տաuնհինգապատիկի չափով, իսկ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված անձանց մահվան դեպքում՝ չորս հարյուր երեսունհինգ հազար դրամ:



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

    30.12.2010
    ՀՕ-243
    19.03.2012 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    13.11.2012 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու մասին
    19.06.2013 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    20.06.2013 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    11.12.2013 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    11.12.2013 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    12.12.2013 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    19.05.2014 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    21.06.2014 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    01.12.2014 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    01.12.2014 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    17.12.2015 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    21.12.2015 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    15.12.2016 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    16.12.2016 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին