Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.05.2026

Հոդված 1. 2016  թվականի  հոկտեմբերի  4-ի  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 7-րդ մասը «ստորաբաժանման ղեկավարին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 349.1-ին հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասում «եւ հարկային մարմին ներկայացված տեղեկությունների» բառերը փոխարինել «կամ տեղեկությունների, ինչպես նաեւ հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 349.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «հաստատապես հայտնի» բառերը.

2)  3-րդ մասում՝

ա. «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,

բ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե. սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում  հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով  Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը  լրանալու տարին:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է բացառապես  հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա:

3.2. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ հարկային տարում լրանում է հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով  Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.05.2026
Երեւան
ՀՕ-207-Ն