Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2002
Սույն օրենքը սահմանում է մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելուիրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի եւ բժշկական հաստատությունների իրավունքներնու պարտականությունները, ինչպես նաեւ կարգավորում է փոխպատվաստման հետ կապվածհարաբերությունները:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացիհետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ,ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ), արյան եւ դրա բաղադրամասերի վրա:

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

փոխպատվաստում ՝ բացակայող կամ ախտաբանական գործընթացի հետեւանքովվնասված հյուսվածքների կամ օրգանների փոխարինումը սեփական կամ այլ օրգանիզմիցվերցված հյուսվածքներով կամ օրգաններով.

հյուսվածք ՝ ծագման, կառուցվածքի եւ ֆունկցիաների միասնությամբ միավորված,կազմավորված բջիջների եւ արտաբջջային նյութի ընդհանրություն.

օրգան ՝ տարբեր հյուսվածքներից բաղկացած (որոնցից մեկը գլխավորնէ՝ առաջատարը) եւ որոշակի ձեւ ունեցող մարմնի մաս, որը տարբերվում է իր հստակկառուցվածքով, օրգանիզմում զբաղեցրած որոշակի տեղով եւ կենսագործունեությամբ.

ուղեղի մահ ՝ գլխուղեղի կենսագործունեության լրիվ եւ անդառնալի դադարում,որը գրանցվում է աշխատող սրտի եւ թոքերի արհեստական օդափոխության պայմաններում:Ուղեղի մահը համարժեք է մարդու մահվան.

մարդու օրգանների եւ (կամ) հյուսվածքների կենդանի դոնոր ՝ փոխպատվաստմաննպատակով իր օրգանները եւ (կամ) հյուսվածքները սույն օրենքով սահմանված կարգովկամովին տրամադրող ֆիզիկական անձ.

մարդու օրգանների եւ (կամ) հյուսվածքների դիակային դոնոր ՝ մարդուդիակ, որից վերցվել են օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ ուղեղային մահվան՝առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազորմարմին) սահմանած կարգով մահվան փաստի հաստատումից հետո.

ռեցիպիենտ ՝ ֆիզիկական անձ, որին բուժական նպատակով պետք է փոխպատվաստվենօրգաններ եւ (կամ) հյուսվածքներ.

փոխպատվաստման օրգաններ ՝ կենդանի կամ դիակային դոնորի այն օրգանները,հյուսվածքները կամ դրանց մասերը, որոնք կարող են օգտագործվել փոխպատվաստմաննպատակով:

Հոդված 2. Փոխպատվաստման պայմանները

Կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այնդեպքում, երբ մյուս բժշկական միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդիկյանքի փրկությունը եւ (կամ) առողջության վերականգնումը:

Մարդուն օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը կատարվում էառանց դրամական կամ այլ կերպ փոխհատուցում ստանալու պայմանով, եթե փոխպատվաստմանհամար դոնորի գրավոր համաձայնության մեջ այլ բան նախատեսված չէ:

Մարդու օրգանների փոխպատվաստման գովազդն արգելվում է:

Հոդված 3. Փոխպատվաստման ենթակա օրգանների եւ (կամ) հյուսվածքներիցանկը

Փոխպատվաստման ենթակա օրգանների եւ (կամ) հյուսվածքների ցանկը սահմանումէ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով կարող է վերցվել միայն զույգ օրգաններիցմեկը, կենտ օրգանի մասը կամ հյուսվածքը, որոնց բացակայությունը չի կարող առաջացնելդոնորի կյանքի համար վտանգ ներկայացնող փոփոխություններ:

Մարդուն կարող են փոխպատվաստվել արհեստական եւ կենդանիներից վերցված օրգաններու հյուսվածքներ:

Արհեստական եւ կենդանիներից վերցված օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստմանկարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը:

Հոդված 4. Փոխպատվաստման օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնող,մշակող եւ փոխպատվաստում իրականացնող բժշկական հաստատությունները

Փոխպատվաստման օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելն ու մշակելը, ինչպեսնաեւ փոխպատվաստելը թույլատրվում է միայն համապատասխան լիցենզավորված բժշկականհաստատություններում:

Փոխպատվաստման օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները,ինչպես նաեւ փոխպատվաստումն իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը:

Հոդված 5. Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացությունը

Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգըսահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Ռեցիպիենտի համաձայնությունը փոխպատվաստման համար

Փոխպատվաստումն իրականացվում է ռեցիպիենտի գրավոր համաձայնությամբ:

Վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվումէ սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդություններիմասին:

Եթե ռեցիպիենտի 18 տարին չի լրացել, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվելէ հաշմանդամ, ապա փոխպատվաստումն իրականացվում է նրա ծնողների կամ օրինականներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչիհամաձայնության ռեցիպիենտին փոխպատվաստումը կարող է կատարվել միայն բացառիկդեպքերում, երբ փոխպատվաստման հետաձգումն սպառնում է ռեցիպիենտի կյանքին,իսկ սույն օրենքով սահմանված կարգով համաձայնության ստացումն անհնար է:

ԳԼՈՒԽ II

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ(ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

Հոդված 7. Դիակային դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելուհամաձայնության նախապայմանը

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ կարող ենվերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն այդ մասին իր կենդանության օրոք,Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տվել է գրավորհամաձայնություն:

Հոդված 8. Մահվան փաստի հաստատումը

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ կարող ենվերցվել մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո: Ուղեղային մահվանփաստը հաստատում է բժշկական հանձնաժողովը, որի կազմը եւ գործունեության կարգըսահմանում է լիազոր մարմինը: Բժշկական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվելփոխպատվաստում իրականացնող բժիշկները եւ փոխպատվաստման աշխատանքների հետ կապվածայլ անձինք:

Հոդված 9. Դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվությունը

Դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգնու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում, ապա թույլտվությունպետք է տրվի նաեւ դատաբժշկական փորձագետի կողմից:

ԳԼՈՒԽ III

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ(ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

Հոդված 10. Փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ եւ(կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները

Ռեցիպիենտին փոխպատվաստելու նպատակով կենդանի դոնորից օրգաններ եւ (կամ)հյուսվածքներ վերցնելը թույլատրվում է, եթե՝

ա) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվումէ սպասվելիք վիրահատական միջամտությամբ փոխպատվաստման նպատակով օրգաններ եւ(կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հնարավոր բարդությունների մասին.

բ) դոնորն իրենից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու համար կամովինեւ գիտակցաբար տվել է գրավոր համաձայնություն.

գ) դոնորը անցել է բազմակողմանի բժշկական հետազոտություն, եւ առկա է կենդանիդոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու եզրակացությունը նրանիցօրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին: Եզրակացությունտալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արգելվում է փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների եւ (կամ) հյուսվածքներիարտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների եւ (կամ) հյուսվածքների ներմուծմանկարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Կենդանի դոնորների ընտրության շրջանակների սահմանափակումները

Փոխպատվաստման նպատակով օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելը քաղաքացուց(կենդանի դոնորից) չի թույլատրվում, եթե՝

ա) չի լրացել քաղաքացու 18 տարին (բացառությամբ ոսկրածուծի փոխպատվաստմանդեպքի).

բ) քաղաքացին սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ.

գ) քաղաքացին հղի է.

դ) քաղաքացին պատիժ է կրում ազատազրկման վայրում:

Օրգաններ վերցնելը չի թույլատրվում, եթե պարզվել է, որ դրանք պատկանումեն անձի, որը տառապում է ռեցիպիենտի կյանքին եւ առողջությանը վտանգ ներկայացնողհիվանդությամբ:

Կենդանի դոնորին օրգաններ տալու համաձայնությանը հարկադրող ցանկացած անձենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով:

Հոդված 12. Կենդանի դոնորի իրավունքները

Օրգան եւ (կամ) հյուսվածք փոխպատվաստելու համար համաձայնություն տված դոնորնիրավունք ունի՝

ա) բուժհաստատությունից պահանջել լիարժեք տեղեկատվություն սպասվելիք վիրահատականմիջամտությամբ օրգան եւ (կամ) հյուսվածք վերցնելու հետեւանքով ծագող հնարավորբարդությունների մասին.

բ) վիրահատության հետ կապված բարդությունների դեպքում ստանալ անվճար համապատասխանբուժում, որի կազմակերպումն իրականացնում է այն բժշկական հաստատությունը,որտեղ կատարվել է վիրահատությունը:

ԳԼՈՒԽ IV

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Պատասխանատվությունը դոնորի եւ ռեցիպիենտի տվյալներըհրապարակելու համար

Դոնորին եւ ռեցիպիենտին վերաբերող տեղեկությունները բժշկական գաղտնիք են:

Բժիշկներին, բժշկական հաստատության այլ աշխատակիցներին արգելվում է դոնորիեւ (կամ) ռեցիպիենտի կամքին հակառակ վերջիններիս մասին տվյալներ հրապարակելը:Այդ տվյալները հրապարակող (տարածող) անձինք ենթակա են պատասխանատվության՝Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հետաքննական մարմինների պահանջով դատարանին, դատախազությանը, քննչականմարմնին դոնորի եւ ռեցիպիենտի մասին տվյալներ, տեղեկանքներ եւ փաստաթղթերեն տրվում միայն նրանց վարույթում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերիկապակցությամբ:

Հոդված 14. Բժշկական հաստատության պատասխանատվությունը

Եթե դոնորի կամ ռեցիպիենտի առողջությանը վնաս է հասցված օրգան եւ (կամ)հյուսվածք վերցնելու կամ փոխպատվաստման պայմանների ու կարգի խախտման պատճառով,ապա բժշկական հաստատությունը կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ V

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Միջազգային պայմանագրերի գործողությունը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված ենայլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգայինպայմանագրերի նորմերը:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հարյուր ութսունօր հետո:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11մայիսի 2002թ.
ՀՕ-324




19.03.2009 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
03.10.2011 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
03.10.2011 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.03.2018 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.03.2018 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
09.06.2022 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.02.2024 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
11.04.2024 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին