ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.09.2003
Հոդված 1.
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-419-Ն) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «անհատական ծածկագիրը» բառերը, 12-րդ հոդվածի 4-րդ մասի «անհատական ծածկագրերը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սոցիալական ապահովության քարտի համարը» եւ «սոցիալական ապահովության քարտերի համարները» բառերով:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
08.10.2003
ՀՕ-2