ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.09.2003
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 նոյեմբերի 2001թվականի, ՀՕ-265) 12-րդ հոդվածի վերնագրից հանել «Երկակի օգտագործման նյութերի եւ տեխնոլոգիաների, » բառերը, առաջին մասից հանել «, երկակի օգտագործման նյութերի եւ տեխնոլոգիաների» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.10.2003
ՀՕ-9