Օրենքը չի գործում:
Գործում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը

Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.04.2000

  • Գլուխ I      Բնապահպանական վճարների դրույքաչափերը
  • Գլուխ II     Բնապահպանական վճարների հաշվարկման կարգը
  • Գլուխ III   Անցումային դրույթներ  
     


      ԳԼՈՒԽ I

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերը եւ դրանց հաշվարկման կարգը:

    Հոդված 2. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը

    1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետեւյալ դրույքաչափերը.
     
    ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝
    փոշի
    600 դրամ
    ածխածնի մոնօքսիդ
    80 դրամ
    ազոտի օքսիդ եւ երկօքսիդ
    7,400 դրամ
    ծծմբային անհիդրիդ
    600 դրամ
    քլոր
    6,000 դրամ
    քլորոպրեն
    45,000 դրամ
    քրոմ եւ քրոմի միացություններ
    18,957,000 դրամ
    ֆորմալդեհիդ
    23,400 դրամ
    տոլուոլ
    500 դրամ
    քսիլոլ
    1,500 դրամ.
    բ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ շահագործվող ավտոմեքենաներից եւ մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց՝ ըստ շարժիչի հզորության՝
    մինչեւ 50Ձ
    10ճ xՁ դրամ
    50-80Ձ
    20xՁ դրամ
    81-100Ձ
    30xՁ դրամ
    101-150Ձ
    40xՁ դրամ
    151-200Ձ
    50xՁ դրամ
    201-250Ձ
    60xՁ դրամ
    251-300Ձ
    70xՁ դրամ
    300Ձ-ից ավելի
    100xՁ դրամ

    որտեղ Ձ-ն հզորությունն է՝ արտահայտված ձիաուժով.
     
    գ) այլ պետություններում գրանցված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց՝ ըստ ավտոմեքենայի տեսակի եւ բեռնատարողության՝
    մարդատար
    - թեթեւ մարդատար ավտոմեքենաներ
    2,500 դրամ
    - մինչեւ 12-տեղանոց ավտոբուսներ
    5,000 դրամ
    - 12 եւ ավելի տեղանոց ավտոբուսներ
    10,000 դրամ
    բեռնատար
     
    - մինչեւ 8 տ բեռնատարողությամբ
    5,000 դրամ
    - 8-20 տ բեռնատարողությամբ
    10,000 դրամ
    - 20 եւ ավելի տ բեռնատարողությամբ
    15,000 դրամ

    2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի եւ միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետեւյալ դրույքաչափերը.
     
    կախված նյութեր
    5,300 դրամ
    ազոտ ամոնիակային
    5,100 դրամ
    ացետոն
    301,000 դրամ
    թթվածնի կենսաբանական պահանջը
    18,400 դրամ
    նավթամթերք
    204,600 դրամ
    պղինձ
    1,023,900 դրամ
    սուլֆատներ
    100 դրամ
    ցինկ
    1,023,000 դրամ
    քլորիդներ
    30 դրամ
    եռավալենտ քրոմ
    153,400 դրամ
    ընդհանուր ֆոսֆոր
    40,000 դրամ
    ֆտոր
    511,500 դրամ
    թունաքիմիկատներ
    18,200 դրամ
    քացախաթթու
    16,900 դրամ
    ծծմբաթթու
    16,900 դրամ
    դետերգենտ (լվացող քիմիական նյութեր)
    102,300 դրամ
    մետաղական աղեր
    511,500 դրամ
    ցիան եւ ցիանի միացություններ

    ֆենոլներ

    511,500 դրամ

    1,023,900 դրամ

    Հոդված 3. Շրջակա միջավայր արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը

    Սահմանել շրջակա միջավայր արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետեւյալ դրույքաչափերը.
     
    առաջին դասի վտանգավորության
    36,000 դրամ
    երկրորդ դասի վտանգավորության
    18,000 դրամ
    երրորդ դասի վտանգավորության
    3,600 դրամ
    չորրորդ դասի վտանգավորության
    1,200 դրամ
    ոչ թունավոր եւ ոչ վտանգավոր թափոններ
    600 դրամ

    Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման դիմաց չեն վճարում:

    Հոդված 4. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը

    Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետեւյալ դրույքաչափերը.
     
    ասբոշիֆեր, ջերմամեկուսիչ ասբեստային սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ 
    3 տոկոս
    կապար պարունակող արտադրանքներ, ներկեր
    3 տոկոս
    լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ (սնդիկային)
    3 տոկոս
    տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) 
    3 տոկոս
    նավթ, նավթամթերքներ 
    (բացառությամբ բենզինի)
    2 տոկոս
    մայթաձյութ
    2 տոկոս
    վառելիքաքսուքային նյութեր
    2 տոկոս
    հանքային յուղեր
    2 տոկոս
    անտիֆրիզ
    2 տոկոս
    արգելակող հեղուկ
    2 տոկոս
    հիդրավլիկ հեղուկ
    2 տոկոս
    էլեկտրոդներ (եռակցման)
    1.5 տոկոս
    նավթալին (կարծր)
    1.5 տոկոս
    ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, լիթիումային)
    1.5 տոկոս
    տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ 
    1.5 տոկոս
    ավտոդողեր
    0.8 տոկոս
    կինո-ֆոտո ժապավեններ
    0.8 տոկոս
    ապակյա մանրաթելեր
    0.8 տոկոս
    չմաքրված դատարկ տարողություններ (կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ)
    0.8 տոկոս
    դետերգենտներ (լվացող նյութեր)
    0.5 տոկոս
    ֆրեոն պարունակող սարքեր եւ ապրանքներ (սառնարաններ, դեզոդորանտներ)
    0.5 տոկոս
    պլաստիկ, պոլիէթիլային տարաներ եւ փաթեթներ
    0.5 տոկոս:

     

    ԳԼՈՒԽ II

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 5. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը

    1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

    2. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան եւ վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչեւ դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

    3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

    4. Ջրային ավազան վնասակար նյութերի եւ միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենքի 2 հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

    Հոդված 6. Շրջակա միջավայր արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի հաշվարկման կարգը

    Շրջակա միջավայր արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

    Հոդված 7. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի հաշվարկման կարգը

    Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենքի 4 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
     
     

    ԳԼՈՒԽ III

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

    2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2000 թվականի դեկտեմբերի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ շահագործվող ավտոմեքենաներից եւ մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց՝ ըստ օգտագործած վառելիքի եւ մակնիշի, վճարները հաշվարկվում եւ վճարվում են 2000 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գործող կարգով եւ դրույքաչափերով:
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    29 ապրիլի 2000թ.
    ՀՕ-49




  • 11.04.2005 «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքքում փոփոխություն կատարեկու մասին
    09.11.2006 «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին