Armenian   Russian    
Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.02.2000

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետեւյալ լրացումները.

Հոդված 1. Օրենքի 4 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.

«ը) հաստատում է ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների՝ բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը։»։

Հոդված 2. Օրենքի 8 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ՄԻԱՎ-ով վարակված այն օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մարտի 2000թ.
ՀՕ-32