Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎճԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.07.2000

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեքստը «ձեռներեց» բառից հետո լրացնել «(ձեռնարկատեր)» բառով ( համապատասխան հոլովներով եւ թվերով) :

Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող եւ դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ՝ աշխատավարձի) նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 5000 դրամից, եւ ոչ ավելի՝

ա) մինչեւ 2 00 հազար դրամ աշխատավարձի տիրույթում՝ 20 հազար դրամից.

բ) 2 00 հազար դրամից ավելի աշխատավարձի տիրույթում՝ 20 հազար դրամին գումարած աշխատավարձի 200 հազար դրամը գերազանցող մասի 28 տոկոսը, բայց ոչ ավելի 30 հազար դրամից:»:

Հոդված 3. Օրենքի 6 հոդվածի 6-րդ կետում՝

ա) «պակաս ցույց տալու» կրկնվող բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպելու» բառերով.

բ) կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով՝

«Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպելու դեպքում՝ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը չձեւակերպված յուրաքանչյուր աշխատողի համար տվյալ գործատուի մոտ տվյալ պահին հաշվարկվող ամսական միջին աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների 12-ապատիկն է:»:

Հոդված 4 . Օրենքի 9 հոդվածում՝

ա) «ա» ենթակետը «վճարման փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունմանհրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հուլիսի 2000թ.
ՀՕ-74