Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.04.2002

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետական եւ համայնքային ենթակայության մշակութային, դպրոցական, նախադպրոցական հաստատությունների մինչեւ 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում եւ լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն:».

բ) 5-րդ կետի երկրորդ մասը «60 հազար դրամը» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ՝

«Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարներ են կատարում նաեւ վարձու աշխատողների համար՝ գործատուների եւ վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը «լիազոր մարմին են վճարում» բառերից հետո լրացնել «ամսական» բառով.

բ) 4-րդ կետից հանել «՝Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը եւ կետը լրացնել «Հաշվետվության ձեւը, լրացման կարգը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը եւ գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» նախադասությամբ.

գ) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Եթե օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ լիազորված մարմին փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասին:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով» բառերը: Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սոցիալական վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող լիազորված մարմնի տարեկան բյուջեն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 ապրիլի 2002թ.
ՀՕ-319