ՕՐԵՆՔԸ
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.12.2002
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( 27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Գործատուները յուրաքանչյուր ամիս սոցիալական վճարները հաշվարկում եւ լիազոր մարմին են փոխանցում ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունվարի 2003թ.
ՀՕ-503