ՕՐԵՆՔԸ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի աղյուսակի
«220410 | շամպայն |
տողում «300» թիվը փոխարինել «250» թվով.
բ) 1-ին կետի աղյուսակից հանել
«2710 00 690 | դիզելային վառելիք | 1 տոննա | 11500» |
տողը.
գ) 3-րդ կետը «արտադրանքի եւ» բառերից հետո լրացնել «ներմուծվող դիզելային վառելիքի ու» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաեւ սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-280