Armenian   Russian    
Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2002

Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքի նախաբանում «գործունեությունը» բառը փոխարինել «գործունեության բնագավառում հասարակական հարաբերությունները,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) հիդրոօդերեւութաբանական գործունեության իրավական հիմքերի սահմանումը.»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի`

ա) «հիդրոօդերեւութաբանական ծառայություն» սահմանման մեջ «ձեռնարկությունների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով.

բ) «ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգ» սահմանումից հանել «պետական, գերատեսչական եւ այլ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասից հանել «հիդրոօդերեւութաբանության եւ դրան հարակից ոլորտներում գործող» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետից հանել «, իսկ առանձին դեպքերում ՝ լիցենզիաներով նախատեսված հիդրոօդերեւութաբանական երեւույթների վերաբերյալ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի`

ա) «բ» կետից հանել «գործադիր եւ կարգադրիչ» բառերը.

բ) «դ» կետից հանել «, ինչպես նաեւ պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության կառուցվածքում չընդգրկվող, բայց հիդրոօդերեւութաբանական դիտարկումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համաձայնեցումը» բառերը.

գ) «ե» կետը հանել.

դ) «ժբ» կետից հանել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց կատարման պետական վերահսկողությունը» բառերը:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի`

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ պաշտոնական հաղորդումներ տալու իրավունքը».

բ) առաջին, երկրորդ եւ երրորդ մասերը հանել:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի`

ա) երրորդ մասի վերջին նախադասությունը հանել.

բ) հինգերորդ մասի «անհրաժեշտություն է եւ» բառերը փոխարինել «կարիքների համար» բառերով.

գ) վեցերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի՝

ա) երրորդ մասի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման» բառերը փոխարինել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում նշված» բառերով.

բ) չորրորդ մասը հանել:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Լիազորված մարմինը պարտավոր է սպառողներին տեղեկացնել տեղեկատվական սպասարկում իրականացնող ծառայությունների, տեղեկատվության ցանկի եւ տրամադրման ձեւերի մասին:»:

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասը հանել:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի «ա» կետը հանել:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 ապրիլի 2002թ.
ՀՕ-312