Armenian   Russian    
Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.02.2002

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի առաջին նախադասության «ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

ա) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությումբ.

«Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ մաս.

«Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է դրամական փոխհատուցում ամսական 2000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին՝ 2500 դրամի չափով: Այն վետերանները, ովքեր օգտվում են ուղեւորատար տրանսպորտի միջոցներով անվճար երթեւեկելու իրավունքից, վերը նշված դրամական փոխհատուցումը չեն ստանում:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի եւ սահմանած կարգի:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 մարտի 2002թ.
ՀՕ-298