ՕՐԵՆՔԸ
«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.04.2003
Հոդված 1. «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-424, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
«21 ) աջակցել առողջապահության զարգացմանը.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) առաջին մասը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «, առողջապահական» բառով.
2) երկրորդ մասը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «(բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
7 մայիսի 2003թ.
ՀՕ-536