Armenian      
Բռնադատվածների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.05.1998

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածում՝

ա) «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «նախկին ԽՍՀՄ-ի» բառերով, իսկ «(սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից)» բառերը հանել.

բ) «ա» ենթակետը «նույն բովանդակությամբ հոդվածներով» բառերից հետո լրացնել «կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6 հոդվածում «Բնակտարածությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բռնադատված եւ բնակտարածությունը» բառերով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հունիսի 1998թ.
ՀՕ-223