ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 դեկտեմբերի 2001 թվական, ՀՕ 290. այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) «2. Ծախսերի գծով» տողում «260,147,712.6» թիվը փոխարինել «260,150,708.1» թվով.
2) «- պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցների հաշվին իրականացվող ծախսերի գծով» տողում «1,300,000.0» թիվը փոխարինել «1,302,995.5» թվով.
3) «3.Դեֆիցիտը» տողում «40,988,890.6» թիվը փոխարինել «40,991,886.1» թվով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) «ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ» տողում «40,988,890.6» թիվը փոխարինել « 40,991,886.1» թվով.
2) «Ա.Ներքին աղբյուրներ» տողում «4,369,430.4» թիվը փոխարինել «4,372,425.9» թվով.
3) «2.Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցներ» եւ «- պետական ձեռնարկությունների եւ անավարտ
շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից մուտքեր» տողերում «1,300,000.0» թիվը փոխարինել «1,302,995.5» թվով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետում «կապիտալ ներդրումների» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի N 4 եւ N 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ սույն օրենքի N 1 եւ N 2 հավելվածների համաձայն:
Հոդված 5
.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հուլիսի 2002թ.
ՀՕ-388