Օրենքը չի գործում:
Գործում է «Ֆինանսական համահարթեցման մասին » ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.1998

Հոդված 1. Ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունը

Ֆինանսական համահարթեցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

Հոդված 2. Օրենքի խնդիրները

Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ՝ դոտացիաներ) հաշվարկման եւ հատկացման կարգը:

Հոդված 3. Ֆինանսական համահարթեցման հասկացությունը

Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա տարբերության նվազեցումն է:

Հոդված 4. Դոտացիաները

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով նրանց հատկացվում են դոտացիաներ:

2. Դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով:

3. Դոտացիաների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին համայնքների, սույն օրենքով սահմանված կարգով, հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 5. Դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող գործոնները

Դոտացիաների գումարների չափն ըստ առանձին տեղական ինքնակա- ռավարման մարմինների, որոշվում է հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող հետեւյալ գործոնները՝

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի մակարդակը (այսուհետ՝ «ա» գործոն).

բ) համայնքի բնակչության թվաքանակը (այսուհետ՝ «բ» գործոն).

գ) համայնքի` պետության կողմից առաջնային օժանդակություն ստանալու անհրաժեշտությունը (այսուհետ՝ «գ» գործոն):

Հոդված 6. Դոտացիաների հաշվարկման կարգը

1. Սույն օրենքի 5 հոդվածում նշված յուրաքանչյուր գործոնի տեսակարար կշռի մեծությունը դոտացիաների ընդհանուր գումարում որոշվում է ամեն տարի եւ ամրագրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում, ընդ որում, «գ» գործոնով հատկացվող դոտացիայի մեծությունը չի կարող գերազանցել վերոհիշյալ օրենքում ամրագրված դոտացիայի ընդհանուր գումարի 15 տոկոսը:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով տրամադրվող դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում հաշվարկման պահի դրությամբ համայնքների ավագանիների կողմից հաստատված (վերահաստատված) նախորդ բյուջետային տարվա համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:

3. «ա» գործոնով դոտացիա է հատկացվում բոլոր այն համայնքներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից: Այդ սկզբունքով առանձին համայնքին տրամադրվող դոտացիայի չափը որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Ա = ( Մ - Հ ) X Բ X Գ

որտեղ՝

Ա -ն՝ «ա» գործոնով տվյալ համայնքին հատկացվող դոտացիայի գումարն է.

Մ-ն՝ հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի գծով միջին եկամտի մակարդակն է.

Հ-ն՝ տվյալ համայնքի մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից.

Բ-ն՝ տվյալ համայնքի բնակչության թվաքանակն է.

Գ-ն՝ միջին գործակիցն է, որը որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Գ = Դ / պ [ ( Մ - Հ ) X Բ]

որտեղ՝ Դ-ն՝ «ա» գործոնով համայնքներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:

4. «բ» գործոնով դոտացիա է հատկացվում բոլոր համայնքներին՝ տվյալ համայնքի բնակչության թվաքանակը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությանը: Վերջինս հաշվարկվում է «բ» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակին:

5. «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. «գ» գործոնով նախատեսված դոտացիայի գումարը բաշխվում է հաշվի առնելով հետեւյալ չափանիշները՝

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի մակարդակը (այսուհետ՝ գ1 գործոն).

բ) համայնքի բնակչության թվաքանակը (այսուհետ՝ գ2 գործոն):

7. «գ1 » գործոնով նախատեսված դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում հաշվարկման պահի դրությամբ համայնքների ավագանիների կողմից հաստատված (վերահաստատված) նախորդ բյուջետային տարվա համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:

8. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված ցանկում ընդգրկված համայնքներին «գ1 » գործոնով նախատեսված դոտացիան հատկացվում է այն համայնքներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից: Այդ սկզբունքով տվյալ համայնքին տրամադրվող դոտացիայի չափը որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Ա1 = ( Մ1 1 ) X Բ1 X Գ1

որտեղ՝

Ա1 -ը՝ «գ1 » գործոնով տվյալ համայնքին հատկացվող դոտացիայի գումարն է.

Մ1 -ը՝ «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի գծով միջին եկամտի մակարդակն է.

Հ1 -ը՝ «գ1 » գործոնով դոտացիա ստացող տվյալ համայնքի մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից.

Բ1 -ը՝ «գ1 » գործոնով դոտացիա ստացող համայնքի բնակչության թվաքանակն է.

Գ1 -ը՝ միջին գործակիցն է, որը որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Գ1 = Դ1 / պ [ ( Մ1 - Հ1 ) X Բ1]

որտեղ Դ1 -ը՝ «գ1 » գործոնով համայնքներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:

9. «գ2 » գործոնով նախատեսված դոտացիան հատկացվում է «գ» գործոնով նախատեսված դոտացիա ստացող բոլոր համայնքներին: Ընդ որում, դոտացիայի գումարները բաշխվում են «գ» գործոնով դոտացիա ստացող բոլոր համայնքների միջեւ՝ համայնքի բնակչության թվաքանակը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությանը: Վերջինս հաշվարկվում է «գ2 » գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով «գ» գործոնով նախատեսված դոտացիա ստացող համայնքների բնակչության ընդհանուր թվաքանակին:

Հոդված 7. Դոտացիաների հատկացման կարգը

1. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ ըստ համայնքների:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքների՝ յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

23 դեկտեմբերի 1998թ.
ՀՕ-262  




08.02.2000 «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ կատարելու մասին
22.12.2010 «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.06.2013 «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
04.12.2013 «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
01.12.2014 «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
01.12.2014 «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
08.12.2015 «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին