Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.11.2004

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) գործողության մեջ դնել պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

Հոդված 2. Մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, եւ դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:

Հոդված 3. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, անհրաժեշտ է օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտեր:
 Մինչեւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտեր օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին: 

 Մինչեւ օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված այլ նորմատիվ իրավական ակտեր, գերատեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների այն ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչեւ համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:

Հոդված 4. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր` օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 5. Գործատուն պարտավոր է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո` երեք տարվա ընթացքում, ապահովել օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի, 243-րդ, 245-րդ, 249-255-րդ հոդվածների պահանջների կատարումը:

Հոդված 6. Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի  դրույթները տարածվում են այն դեպքում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:

Հոդված  7.  Օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից  ուժը կորցրած ճանաչել 1972 թվականի հունիսի 16-ի` «Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքը եւ դրանով հաստատված Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը` հետագա փոփոխություններով եւ լրացումներով, «Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը կիրառելու կարգի մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագիրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14.12.2004
ՀՕ-125