Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Կուսակցությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2004

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում`

ա) 1-ինմասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «Կուսակցությունը» բառը փոխարինել «Պետական գրանցման պահին կուսակցությունը» բառերով.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդմաս.

«11. Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «Սահմանադրությանը եւ» բառերը.

2)2-րդ մասից հանել «Սահմանադրության եւ (կամ)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը լրացնելհետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4) եթե պետական լիազորված մարմինը չի ծանուցվել սույն օրենքի 5-րդ հոդվածի11 –րդմասի պահանջների կատարման մասին:».

բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեսված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:

Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքըփոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը:»:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11–րդ մասով`

«11. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված կուսակցությունների վրա սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, որի ընթացքում այդ կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ընդգրկումը եւ անդամների թվաքանակը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին գրավոր տեղեկացնելով պետական լիազորված մարմնին:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.01.2005
ՀՕ-51