Armenian      
Առեւտրաարդյունաբերական պալատների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2005

Հոդված 1. «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-250) 2-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետի «Առեւտրային պալատ» բառերը փոխարինել «Առեւտրի պալատ» բառերով.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ`

«5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում`

ա) «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների եւծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության ձեւավորմանը եւ ամրապնդմանը.».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետ`

«ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են միջնորդ դատարան:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի «զ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում `

ա) 1-ին կետի «3 տարին» բառերը փոխարինել «5 տարին» բառերով.

բ) 3-րդ կետի «բ» ենթակետում «3 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը», «թ» եւ «ժ» ենթակետերով`

«ը) որոշում է կայացնում պալատին կից միջնորդ դատարանի ստեղծման մասին.

թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.

ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի եւ պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատ ի նախագահին անվստահություն հայտնելու մասին:».

բ) ավելացնել հետեւյալ խմբագրությամբ 8-րդ եւ9-րդ կետեր`

«8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը`

ա) հաստատում է ԱԱՊ-ին եւ ՀՀ ԱԱՊ-ին կից միջնորդ դատարանների կանոնադրությունները, վեճեր քննելու եւ լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ) ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին եւ (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:

ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ:

9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի եւ (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով եւ (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի եւ (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով:

Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի եւ (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչեւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:»:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.06.2005
ՀՕ-118