ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը հանել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերության «արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական» բառերը հանել.
բ) երկրորդ պարբերության «, իսկ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «ստորաբաժանումների աշխատակիցների» բառերը փոխարինել «այլ անձնակազմի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով եւ կանոնադրություններով:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`
ա) երկրորդ պարբերության «եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով» բառերը փոխարինել «կանոնագրքերով եւ կանոնադրություններով» բառերով.
բ) չորրորդ պարբերությունը հանել:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը հանել.
բ) երկրորդ պարբերությունը հանել:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի» բառերը հանել:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18.06.2005
ՀՕ-124