ՕՐԵՆՔԸ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-23-Ն, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում «պաշտոնի նշանակելու» բառերը փոխարինել «պաշտոնում ընտրելու» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը
Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ եւ անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: »:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Պաշտպանի ընտրությունը
1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապեu բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգ երորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամա՟վորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից:
Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության եւ արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ջանասիրությամբ:»:
3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: ԵթեՊաշտպանիընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է,ապա իր ընտրությանհաջորդ օրը:
4. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվումեն Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում: »:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում եւ բողոքարկման ենթակա չեն:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը
1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝
1) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.
2) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն.
3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.
4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
5) նա մահացել է։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:
4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: »:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Նա կարող է տեղեկություններ պահանջել դատարաններից` կապված սույն օրենքի10-րդ հոդվածի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի եւ 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ: »:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները եւ այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ ազատությունների խախտման մասին, ինչպես նաեւ այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում։»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« 1.Պաշտպանն իրավասու է՝ » :
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հ ետեւյալ խմբագրությամբ .
«3) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր.»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Պաշտպանի անձեռնմխելիությունը
Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: »:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել երկրորդ եւ երրորդ նախադասությունները։
Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը
1. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի նրանց բնականոն գործունեությունը:
2. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով:
3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի եւ աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
4. Պաշտպանի եւ նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
Կառավարությունն Ազգային ժողով եւ Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:
5. Պաշտպանն ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական միջոցները:
6. Ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունները Պաշտպանը ներկայացնում է համապատասխանաբար սույն օրենքի 17-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան:»:
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «փորձագետների խորհուրդ» բառերը փոխարինել «փորձագիտական խորհուրդներ» բառերով:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24.06.2006
ՀՕ-112