Armenian      
Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.11.2006
Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-267) 4-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերությունը «սպասարկում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով uտանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար oրենքով uահմանված կարգով» բառերով.

2) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  

 «Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաեւ  գազի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:».

3)  չորրորդ պարբերության «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.12.2006
ՀՕ-224