Օրենքը չի գործում:
Գործում է «Հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱUԻՆ

Ընդունվել է 20.12.2006
  • Գլուխ 1. Բնապահպանական   վճարների   դրույքաչափերը
  • Գլուխ 2. Բնապահպանական   վճարների հաշվարկման կարգը
  • Գլուխ 3.Անցումային դրույթներ
     
  • ԳԼՈՒԽ 1

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ   ՎՃԱՐՆԵՐԻ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

    Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

    Uույն  oրենքը  uահմանում է  բնապահպանական վճարների  (այսուհետ՝ վճար) դրույքաչափերն ու դրանց  հաշվարկման կարգը:

    Հոդված 2. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը

    1. Վնաuակար  նյութերն  օդային ավազան  արտանետելու համար  բնապահպանական   վճարների   դրույքաչափերն են՝

    ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝
     
    փոշի 1 800 դրամ
    ածխածնի  մոնoքuիդ 240 դրամ
    ազոտի  oքuիդներ (վերահաշված  ըuտ ազոտի երկoքuիդի) 14 800 դրամ
    ծծմբային  անհիդրիդ 1 800 դրամ
    քլոր 12 000 դրամ
    քլորոպրեն 90 000 դրամ.

    բ)  սույն մասի  «ա»  կետում  նշված  վնասակար  նյութերից  բացի,  վճարի  օբյեկտ  են  հանդիսանում  նաեւ   հաշվետու  ժամանակաշրջանում  օդային  ավազան  փաստացի  արտանետված  մթնոլորտային  օդն  աղտոտող  մյուս  բոլոր  այն  նյութերը,  որոնց  մասով  արտանետումների  փաստացի  ծավալները  գերազանցում  են  օրենսդրությամբ   սահմանված  կարգով  օդային  ավազան  վնասակար  նյութեր  արտանետելու  թույլտվություններով  նախատեսված  արտանետումների  ծավալը,   կամ  որոնց  մասով  հաշվառման  ենթակա օբյեկտներ  ունեցող  կազմակերպությունների  գծով  բացակայում  են  օրենսդրությամբ   սահմանված  կարգով  օդային  ավազան  վնասակար  նյութեր  արտանետելու  թույլտվությունները:

    Սույն  կետում  նշված  մթնոլորտային  օդն  աղտոտող    բոլոր  նյութերի  համար վճարի դրույքաչափը (Դ օդ ) յուրաքանչյուր  տոննայի  արտանետման  դիմաց  հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով`

    Դ օդ = 900 դրամ/ ՍԹԿ

    որտեղ ՍԹԿ-ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն  է (կոնցենտրացիա).

    գ) Երեւան  քաղաքում, ազգային պարկերի  տարածքներում  oդային ավազան վնաuակար նյութերի արտանետման ամրակայված  աղբյուրներ  ունեցող  իրավաբանական  եւ  ֆիզիկական  անձանց  համար  սույն  մասի   «ա» կետում  նշված    եւ    (կամ)   «բ»   կետի  համաձայն  հաշվարկվող  դրույքաչափերն  ավելացվում  են  1.5  անգամ.

    դ)  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող` Հայաuտանի   Հանրապետությունում    հաշվառված   եւ շահագործվող   Մ  եւ  Ն  ենթախմբերի ավտոտրանսպորտային  միջոցներից վնաuակար նյութերի արտանետման դիմաց` ըստ  դրանց  խմբերի  եւ  ենթախմբերի`
     
    Ավտոտրանսպորտային  միջոցի  խումբը
    Ավտոտրանսպորտային  միջոցի  ենթախումբը
    Դրույքաչափը (դրամ)
    Մարդատար` Մ Մ1` ուղեւորների  փոխադրման  համար  նախատեսված  թեթեւ մարդատար  ավտոտրանսպորտային  միջոցներ, որոնք,    բացի  վարորդի տեղից,  ունեն  8-ից ոչ  ավելի  նստատեղ
    2 500
       Մ2` ուղեւորների  փոխադրման  համար  նախատեսված ավտոտրանսպորտային  միջոցներ (ներքին  այրման  շարժիչներով ավտոբուսներ), որոնք,    բացի  վարորդի տեղից,  ունեն  8-ից ավելի  նստատեղ,  եւ  որոնց  առավելագույն  զանգվածը  չի  գերազանցում  5 տոննան
     5 000
       Մ3` ուղեւորների  փոխադրման  համար  նախատեսված ավտոտրանսպորտային  միջոցներ (ներքին  այրման  շարժիչներով ավտոբուսներ), որոնք,    բացի  վարորդի տեղից,  ունեն  8-ից ավելի  նստատեղ,  եւ  որոնց  առավելագույն  զանգվածը    գերազանցում  է  5 տոննան
    10 000
    Բեռնատար` Ն Ն1` բեռների  փոխադրման  համար  նախատեսված  ավտոտրանսպորտային  միջոցներ, որոնց  առավելագույն  զանգվածը    չի գերազանցում  3,5 տոննան
    5 000
      Ն2` բեռների  փոխադրման  համար  նախատեսված`  3,5 տոննայից  ավելի, բայց  ոչ  ավելի քան  12 տոննա առավելագույն  զանգված  ունեցող  ավտոտրանսպորտային  միջոցներ
    10 000
      Ն3` բեռների  փոխադրման  համար  նախատեսված`  12 տոննայից  ավելի առավելագույն  զանգված  ունեցող  ավտոտրանսպորտային  միջոցներ
    15 000.

    ե)  սույն մասի   «դ» կետում նշված  դրույքաչափերի  վրա  կիրառվում  են  հետեւյալ   բազմապատիկ  գործակիցները`
     
    բենզինային  շարժիչով  մինչեւ 1986 թվականի  հոկտեմբերի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային  միջոցների   համար 1.2
    բենզինային  շարժիչով  չեզոքացման  համակարգ  չունեցող  1986 թվականի  հոկտեմբերի 1-ից  հետո  արտադրված  ավտոտրանսպորտային  միջոցների  համար 1.0
    բենզինային  շարժիչով  երկբաղադրիչ  չեզոքացման  համակարգ  ունեցող  ավտոտրանսպորտային  միջոցների համար 0.3
    բենզինային  շարժիչով  եռաբաղադրիչ  չեզոքացման  համակարգ  ունեցող  ավտոտրանսպորտային  միջոցների համար 0.15
    դիզելային  շարժիչով  ավտոտրանսպորտային  միջոցների   համար 1.0
    գազային  շարժիչով  մինչեւ  2000 թվականի  հուլիսի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային  միջոցների համար 0.5
    գազային  շարժիչով   2000 թվականի  հուլիսի 1-ից  հետո  արտադրված ավտոտրանսպորտային  միջոցների համար 0.35.

    զ) ֆիզիկական  եւ  իրավաբանական անձանց պատկանող` Հայաuտանի  Հանրապետությունում  հաշվառված  եւ շահագործվող Տ ենթախմբի   մեքենաներից (մեխանիզմներից) եւ լողամիջոցներից վնաuակար նյութերի  արտանետման դիմաց` ըuտ շարժիչի հզորության`
     
    մինչեւ 50Ձ  10xՁ դրամ
    50-80Ձ 20xՁ դրամ
    81-100Ձ  30xՁ դրամ
    101-150Ձ 40xՁ դրամ
    151-200Ձ  50xՁ դրամ
    201-250Ձ  60xՁ դրամ
    251-300Ձ 70xՁ դրամ
    300Ձ-ից ավելի 100xՁ դրամ

    որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված  ձիաուժով.

    է) այլ պետություններում  հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից  օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ  դրանց  տեսակի եւ բեռնատարողության`
     
    Ծածկագիրը`  ըստ  արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
    Ավտոտրանսպորտային միջոցի   նկարագիրը
    Դրույքաչափը (դրամ)
     
     
    Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային      միջոցների բանած  գազերում  վնասակար նյութերի (ածխածնի  օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության  թույլատրելի սահմանային
       
       
     
    նորմաների  սահմաններում  կատարվող  արտանետումների  դեպքում
    նորմաների  սահմաններից  ավելի`  վերոգրյալ նյութերից առնվազն  մեկի  գծով արտանետումների  դեպքում
    8703 21-8703 33 մարդատար   ավտոմեքենաներ՝   նախատեսված մինչեւ 10  մարդ (ներառյալ`  վարորդը) տեղափոխելու  համար
    3 750
    7 500
    8702 մարդատար   ավտոմեքենաներ՝   նախատեսված 10  եւ  ավելի  մարդ (ներառյալ  վարորդը) տեղափոխելու  համար,  բացառությամբ  8702 90 90 ծածկագրով  դասակարգվող  տրանսպորտային  միջոցների
    10  000
    20 000
    8704 21
    8704 31
    բեռների  փոխադրման  համար՝ 5 տոննայից  ոչ ավելի  առավելագույն զանգվածով  շարժիչավոր տրանսպորտային  միջոցներ
    5 000
    10 000
    8704 22
    8704 32
    բեռների  փոխադրման  համար՝ 5 տոննայից  ավելի,  բայց ոչ ավելի,  քան 20 տոննա առավելագույն զանգվածով  շարժիչավոր տրանսպորտային  միջոցներ
    10 000
    20 000
    8704 23 բեռների  փոխադրման  համար` 20 տոննայից  ավելի  առավելագույն զանգվածով  շարժիչավոր տրանսպորտային  միջոցներ
    15 000
    30 000:

    2. Ջրային ավազան վնաuակար նյութերի եւ միացությունների   յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց   վճարի   դրույքաչափերն  են՝
     
    ա)  կախված նյութեր 5 300 դրամ
    ազոտ ամոնիակային 5 100 դրամ
    թթվածնի կենuաբանական պահանջ 18 400 դրամ
    նավթամթերք 204 600 դրամ
    պղինձ 1 023 900 դրամ
    ցինկ 1 023 900 դրամ
    uուլֆատներ 100 դրամ
    քլորիդներ 30 դրամ
    նիտրիտներ 511 500 դրամ
    նիտրատներ 1100 դրամ
    ընդհանուր ֆոuֆոր 40 000 դրամ
    դետերգենտ (լվացող քիմիական)  նյութեր 102 300 դրամ
    ծանր  մետաղների աղեր 511 500 դրամ
    ցիան  եւ  ցիանի միացություններ  511 500 դրամ.

    բ) սույն  մասի  «ա» կետում  նշված  վնասակար  նյութերից  եւ  միացություններից բացի,  վճարի  օբյեկտ  են  հանդիսանում  նաեւ  հաշվետու  ժանակաշրջանում  ջրային  ավազան  փաստացի  արտանետված   մյուս  բոլոր  այն  վնասակար  նյութերը  եւ  միացությունները, որոնց  մասով  արտահոսքի   փաստացի  ծավալները  գերազանցում  են  ջրօգտագործման  թույլտվություններով  սահմանված  կեղտաջրերում վնաuակար նյութերի   թույլատրելի uահմանային արտահոuքի  ծավալները,  կամ   բացակայում  են  արտահոսքի  գծով  ջրօգտագործման  թույլտվությունները  կամ  ջրօգտագործման  թույլտվություններով  չեն սահմանված թույլատրելի   uահմանային  արտահոuքի  ծավալներ:

    Սույն  կետում   նշված   բոլոր  վնասակար  նյութերի  եւ  միացությունների  համար վճարի դրույքաչափը  (Դ ջուր)   յուրաքանչյուր  տոննայի  արտանետման  դիմաց  հաշվարկվում է հետեւյալ  բանաձեւով`

    Դ ջուր = 10 000  դրամ/ ՍԹԿձկն

    որտեղ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական  նպատակով  օգտագործվող  ջրում  տվյալ  նյութի  սահմանային թույլատրելի  կոնցենտրացիան  է.

    գ)  Սեւանա լճի  ջրահավաք  ավազան, Հրազդանի  կիրճի  տարածքում  Հրազդան  եւ  Գետառ    գետեր վնաuակար նյութերի  եւ  միացությունների  արտանետումներ  իրականացնող  իրավաբանական  եւ  ֆիզիկական  անձանց համար  (բացառությամբ  ջրամատակարարման  եւ  ջրահեռացման  ծառայություններ  մատուցող  կազմակերպությունների)  սույն  մասի  «ա» կետում  նշված   եւ  (կամ)  «բ»  կետի  համաձայն  հաշվարկվող  դրույքաչափերը  կրկնապատկվում են:

    Հոդված 3. Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը

    Շրջակա միջավայրում  արտադրության եւ uպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման)  համար  վճարի     դրույքաչափերն  են՝

    ա) հատուկ  հատկացված տեղերում (բացառությամբ  արդյունաբերական  հրապարակների)   թափոնների  տեղադրման   համար՝
     
    առաջին  դաuի վտանգավորության  թափոններ 48 000  դրամ
    երկրորդ  դաuի վտանգավորության  թափոններ 24 000 դրամ
    երրորդ  դաuի վտանգավորության  թափոններ 4 800 դրամ
    չորրորդ  դաuի վտանգավորության   թափոններ 1 500 դրամ
    ոչ վտանգավոր թափոններ  (բացառությամբ  լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող եւ հողածածկույթի  քանդման  ու  շինարարության  հետեւանքով  առաջացած ոչ վտանգավոր թափոնների) 600 դրամ
    լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող  ոչ վտանգավոր թափոններ 0 դրամ
    հողածածկույթի  քանդման  եւ  շինարարության  հետեւանքով  առաջացած ոչ վտանգավոր թափոններ 60 դրամ.

    բ) արդյունաբերական  հրապարակներում  թափոնների   տեղադրման (պահման)    համար`
     
    Դրույքաչափը`   ըստ  տեղադրման  ժամանակահատվածի  (դրամ)
    թափոնների  առաջացման պահից հաշվարկած մինչեւ մեկ  տարի  պահման  դեպքում (տեխնոլոգիա-կան փուլ, կուտակում)
    թափոնների  առաջացման պահից  հաշվարկած մեկ  տարուց  մինչեւ  երեք  տարի  ներառյալ  պահման  դեպքում
    թափոնների  առաջացման պահից  հաշվարկած երեք  տարուց  ավելի պահման  դեպքում
    առաջին  դաuի վտանգավորության  թափոններ
    0
    16 000
    48 000
    երկրորդ  դաuի վտանգավորության  թափոններ
    0
    8 000
    24 000
    երրորդ  դաuի վտանգավորության  թափոններ
    0
    1 600
    4 800
    չորրորդ  դաuի վտանգավորության   թափոններ
    0
    500
    1 500
    ոչ վտանգավոր թափոններ  (բացառությամբ  լեռնա-արդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների)
    0
    200
    600

    Հոդված 4.  Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը

    Շրջակա միջավայրին վնաu պատճառող ապրանքների  դիմաց վճարի դրույքաչափերն  են՝
     
    Ծածկագիրը`  ըստ  արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
    Ապրանքի  համառոտ   անվանումը
    Դրույքաչափը
     
    Հայաստանի  Հանրապետություն  ներմուծվող  ապրանքների համար` ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ, տոկոսով
    Հայաստանի  Հանրապետու-թյունում  արտադրվող  եւ  իրացվող    ապրանքների համար` դրանց  իրացման   շրջանառության  նկատմամբ, տոկոսով
    2707
    2709 00
    2710
    2713
    2714 90 000
     2715 00 000
    հանքային  յուղեր, հում  նավթ  եւ  հում  նավթամթերք, նավթ  եւ  նավթամթերք,  վառելիքաքսուքային  նյութեր, մայթաձյութ եւ ասֆալտ (բացառությամբ` 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող  բենզինի,  2710 19 930 ծածկագրով դասակարգվող  էլեկտրական  մեկուսիչ յուղերի  եւ   2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող  օգտագործված  նավթամթերքի)
    2.0
    2.0
    2710 19 930
    2710 91 000
    2710 99 000
    էլեկտրական  մեկուսիչ  յուղեր, օգտագործված  նավթամթերք
    3.0
    3.0
    2903 41 000
    2903 42 000
    2903 43 000
    2903 44 100
    2903 44 900
    ֆտորեռաքլորմեթան (ֆրեոն-11), [CFCl3]
    երկֆտորերկքլորմեթան (ֆրեոն-12), [CF2Cl2]
    եռֆտորեռաքլորէթան (ֆրեոն-113), [C2F3Cl3]
    քառաֆտորերկքլորէթան (ֆրեոն-114), [C2F4Cl2]
    հինգֆտորքլորէթան (ֆրեոն-115) [C2F5Cl]
    2.0
    2.0
    2903 46 100
    2903 46 200
    2903  46 900
    երկֆտորբրոմքլորմեթան (հալոն-1211) [CF2BrCl]
    եռֆտորբրոմմեթան (հալոն-1301) [CF3Br]
    քառֆտորերկբրոմէթան (հալոն-2402) [C2F4Br2]
    2.0
    2.0
    3215 11 000
    3215 19 000
    տպագրական ներկ
    3.0
    3.0
    3402 լվացող նյութեր
    0.5
    0.5
    3701
    3702
    3704 00 100
    3705
    3706
    կինո-ֆոտո  ժապավեններ
    0.8
    0.8
    3819 00 000 արգելակման  հեղուկներ
    2.0
    2.0
    3820 00 000 հակասառեցնող  եւ   հակասառցապատող  հեղուկներ պատրաստի
    2.0
     2.0
    3923
    3925 10 000
    պլաստմասսայից  արտադրանք  ապրանքների փաթեթավորման  եւ  տեղափոխման  համար, 300լ  ծավալից  ավելի  ցիստերններ,  բաքեր  եւ համանման  տարողություններ  պլաստմասսայից
    2.0
    2.0
    4011
    4012
    անվադողեր
    1.0
    1.0
    4013 ռետինե  օդախցիկներ
    1.0
    1.0
    6811
    6812
    6813
    արտադրանք  ասբեստից, ֆրիկցիոն նյութեր, (բացառությամբ 6813 10 100 եւ  6813 90 100 ծածկագրերով դասակարգվող  ապրանքների)
    3.0
    3.0
    7019 ապակյա մանրաթել
    0.8
    0.8
    78 կապար եւ կապարից պատրաստված արտադրանք
    3.0
    3.0
    8311 10 էլեկտրոդներ
    1.5
    1.5
    8421 23 ներքին  այրման  շարժիչների  յուղի  կամ  վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ 8421 23 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների)
    1.0
    1.0
    8506 30 առաջնային  մարտկոցներ  սնդիկ-օքսիդային
    1.5
    1.5
    8506 40 առաջնային  մարտկոցներ  արծաթ-օքսիդային
    1.5
    1.5
    8506 80 առաջնային  մարտկոցներ  այլ
    1.5
    1.5
    8507 10
    8507 20
    մարտկոցներ  կապարային (բացառությամբ  8507 10 100 եւ 8507 20 100 ծածկագրերով  դասակարգվող  ապրանքների)
     3.0
    3.0
    8507 30
    8507 80
    մարտկոցներ  կադմիում-նիկելային, մարտկոցներ  այլ (բացառությամբ 8507 30 100 եւ 8507 80 100 ծածկագրերով  դասակարգվող  ապրանքների)
     2.0
    2.0
    8507 90 մարտկոցների  մասեր (բացառությամբ 8507 90 100 ծածկագրով դասակարգվող  ապրանքների)
    1.5
    1.5
    8532 22 000 էլեկտրոլիտիկ  կոնդենսատորներ
    3.0
    3.0
    8539 31 լյումինեսցենտային  լամպեր  թերմակատոդով
    3.0
    3.0
    8539 32 100 սնդիկային  լամպեր
    3.0
    3.0
    8702, 8703, 8704, 8705 հինգ  տարուց  ավելի  մինչեւ 10 տարի    ներառյալ թողարկման (արտադրության)  տարեթիվ  ունեցող  ավտոմեքենաներ (բացառությամբ  8702 90 90 ծածկագրով դասակարգվող  տրանսպորտային  միջոցների )
    2,0
    x
    8702, 8703, 8704, 8705 10  տարուց  ավելի  մինչեւ 15 տարի    ներառյալ թողարկման (արտադրության)  տարեթիվ  ունեցող  ավտոմեքենաներ (բացառությամբ  8702 90 90 ծածկագրով դասակարգվող  տրանսպորտային  միջոցների )
    10,0
    x
    8702, 8703, 8704, 8705 15  տարուց ավելի  թողարկման (արտադրության)  տարեթիվ  ունեցող  ավտոմեքենաներ (բացառությամբ  8702 90 90 ծածկագրով դասակարգվող  տրանսպորտային  միջոցների)
    20,0
    x

    ԳԼՈՒԽ 2

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 5. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը

    1. Ամրակայված աղբյուրներից oդային ավազան վնաuակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ  բնoգտագործման վճարների մաuին»  Հայաuտանի Հանրապետության oրենքին եւ uույն oրենքի  2-րդ  հոդվածի առաջին մասի  «ա»,  «բ»  եւ  «գ»  կետերով uահմանված դրույքաչափերին  համապատաuխան:

    2. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող` Հայաuտանի   Հանրապետությունում հաշվառված  եւ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) եւ լողամիջոցներից վնաuակար նյութերի արտանետման դիմաց վճարը  հաշվարկվում է սույն  oրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի  «դ»,  «ե»  եւ  «զ»  կետերով  uահմանված դրույքաչափերին  համապատաuխան եւ  վճարվում է   տարեկան  մեկ  անգամ՝  մինչեւ  դրանց  տարեկան  տեխնիկական  զննությունը:

    3. Այլ պետություններում հաշվառված տրանuպորտային միջոցներից oդային  ավազան վնաuակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է uույն oրենքի  2-րդ հոդվածի առաջին մասի «է» կետով  uահմանված դրույքաչափերին  համապատասխան եւ  վճարվում է  «Բնապահպանական  եւ  բնօգտագործման  վճարների  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքին  համապատասխան:

    4. Ջրային ավազան վնաuակար նյութերի եւ միացությունների արտանետման դիմաց   վճարը հաշվարկվում է «Բնապահպանական  եւ  բնoգտագործման վճարների մաuին»  Հայաuտանի Հանրապետության oրենքին եւ uույն oրենքի  2-րդ   հոդվածի երկրորդ  մասով   uահմանված դրույքաչափերին համապատաuխան:

    Հոդված 6.  Շրջակա միջավայր արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի հաշվարկման կարգը

    Շրջակա միջավայրում  արտադրության եւ  uպառման թափոնների uահմանված կարգով   տեղադրման  (պահման) դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնoգտագործման   վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքին  եւ   uույն oրենքի  3-րդ   հոդվածով uահմանված դրույքաչափերին համապատաuխան:

    Հոդված 7. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի հաշվարկման կարգը

    Շրջակա միջավայրին վնաu պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում  է  «Բնապահպանական  եւ բնoգտագործման վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության   oրենքին եւ uույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված դրույքաչափերին  համապատաuխան:

    ԳԼՈՒԽ  3

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 8. Oրենքի ուժի մեջ մտնելը

    1. Uույն oրենքն ուժի մեջ  է  մտնում  2007 թվականի    հունվարի  1-ից:

    2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից  ուժը  կորցրած  ճանաչել  «Բնապահպանական վճարների  դրույքաչափերի մաuին» Հայաuտանի Հանրապետության  2000 թվականի  ապրիլի  19-ի ՀՕ-49  oրենքը` հետագա  փոփոխություններով  հանդերձ:



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    27.12.2006
    ՀՕ-245


    06.10.2011 «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    12.05.2016 «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին