Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006

Հոդված 1 . «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) 8-րդ հոդվածում`

ա) 5-րդ կետի մուտքի նախադասությունը «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերով.

բ) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «` ակցիզային հարկով հարկման ենթակա ապ՟րանքների իրացմանը համամասնորեն» բառերը.

գ) 6-րդ կետը «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերով.

դ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ կետ`

«61 . Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածի 6-րդ կետով եւ 9 հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման (հաշ՟վանցման) կարգի վրա: Այդ գումարների հաշվառումը եւ հաշվանցումը կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.12.2006
ՀՕ-251