ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.12.2006
Հոդված 1.
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-250, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետում «միջնորդ դատարան» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում`
ա) 4-րդ մասի «ը» կետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատության» բառերով.
բ) 8-րդ մասի «ա» կետում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային հաստատությունների» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22.01.2007
ՀՕ-56