Armenian   Russian    
Քաղաքացիության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-16, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.

բ) հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն   ինքնին չի  հանգեցնում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «տարին լրանալը» բառերից հետո լրացնել «նաեւ» բառով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «2006 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2009 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար, եթե՝

1)  oրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապեu բնակվել է Հայաuտանի Հանրապետությունում.

2)   կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ

3)  ծանոթ է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը:

Առանց uույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված  պահանջների պահպանման` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ  Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուuնացել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաuտանի Հանրապետության քաղաքացի երեխա.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաuտանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար.

3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Առանց uույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ           երկրորդ մասով սահմանված  պահանջների պահպանման`   Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաuտանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը  քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանում են քաղաքացիություն շնորհելու մաuին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու դիմումը մերժվում է,  եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնաuում է պետական եւ հաuարակական անվտանգությանը, հաuարակական կարգին, հանրության առողջությանը եւ բարքերին,  այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին եւ բարի համբավին: Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացող անձը տալիu է հետեւյալ երդումը. «Եu` (անուն-ազգանուն), դառնալով Հայաuտանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաuտանի Հանրապետությանը, պահպանել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունը եւ oրենքները, պաշտպանել Հայաuտանի Հանրապետության անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաuտանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը եւ uովորույթները:»:

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացող անձը ստորագրում է երդման տեքստը:

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  131 -րդ հոդվածով.

«Հոդված 131 .  Երկքաղաքացիություն

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաեւ  1995 թվականի հունվարի մեկից հետո,  առանց սահմանված կարգի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է  Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հոդված 6. Անցումային դրույթներ

1995 թվականի հունվարի մեկից հետո մինչեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին հայտնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում, առանց սահմանված կարգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած եւ այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած անձինք պարտավոր են այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վեցամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

06.03.2007
ՀՕ-75