Գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ Գլուխ 2. Դատախազության համակարգը Գլուխ 3. Դատախազության գործունեությունը Գլուխ 4. Դատախազների ենթակայության, նշանակման եւ ազատման կարգն ու պայմանները Գլուխ 5. Դատախազի գործունեության նյութական, սոցիալական եւ այլ երաշխիքները Գլուխ 6. Դատախազի գործունեության ապահովումը Գլուխ 7. Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը եւ դատախազության աշխատակազմը Գլուխ 8. Անցումային դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Դատախազությունը
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ՝ դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ):
2. Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների միջոցով, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 2. Դատախազության մասին օրենսդրությունը
1. Դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ դրանց իրականացման կարգը՝ օրենքով:
2. Դատախազության գործունեության կազմակերպման կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանց համապատասխան` գլխավոր դատախազի կողմից ընդունված ներքին իրավական ակտերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ իրավական ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
դատախազ՝ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների պետերը, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալները, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազների տեղակալները, զինվորական դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերը, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները.
դատախազություն` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները:
Հոդված 4. Դատախազության լիազորությունները
Սահմանադրության 103-րդ հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով`
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Հոդված 5. Դատախազության գործունեության հրապարակայնությունը
1. Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու եւ քաղաքացու իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետական եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
2. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ` Ազգային ժողով) եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովին հաղորդումը ներկայացվում է Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:
Հոդված 6. Դատախազի ինքնուրույնությունը եւ նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
1. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների եւ ներքին համոզմունքի վրա եւ պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:
2. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:
Հոդված 7. Դատախազի ապաքաղաքականացվածությունը
1. Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատախազը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 8. Դատախազության համակարգը
Դատախազությունը կազմված է`
1) գլխավոր դատախազությունից.
2) Երեւան քաղաքի դատախազությունից.
3) Երեւան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն համայնքների դատախազությունից.
4) Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունից.
5) Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների դատախազությունից.
6) Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազությունից.
7) Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունից.
8) Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազությունից.
9) Երեւան քաղաքի Մալաթիա-Uեբաuտիա համայնքի դատախազությունից.
10) Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Հրազդան.
11) Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արտաշատ.
12) Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արմավիր.
13) Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Աշտարակ.
14) Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գյումրի.
15) Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Վանաձոր.
16) Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Իջեւան.
17) Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գավառ.
18) Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Եղեգնաձոր.
19) Uյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Կապան.
20) զինվորական կենտրոնական դատախազությունից, կենտրոնը` քաղաք Երեւան.
21) կայազորների զինվորական դատախազություններից` ըuտ զինված ուժերի տեղաբաշխման:
Հոդված 9. Գլխավոր դատախազությունը
1. Գլխավոր դատախազությունը կազմված է վարչություններից եւ բաժիններից:
2. Գլխավոր դատախազության վարչությունները կազմված են վարչության պետից, վարչության պետի տեղակալից, վարչության ավագ դատախազներից եւ դատախազներից: Գլխավոր դատախազության բաժինները կազմված են բաժնի պետից, բաժնի ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Գլխավոր դատախազության կազմում գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների անմիջական ենթակայությամբ գործում են գլխավոր դատախազության ավագ դատախազներ եւ դատախազներ:
4. Գլխավոր դատախազության նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
Հոդված 10. Գլխավոր դատախազը
1. Գլխավոր դատախազը՝
1) իրականացնում է դատախազության ղեկավարումը.
2) սահմանում է դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման քաղաքականությունը եւ ապահովում դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջեւ.
4) հաստատում է գլխավոր դատախազության եւ զինվորական դատախազության կառուցվածքը, սահմանում է գլխավոր դատախազության եւ զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունների շրջանակը.
5) սահմանում է դատախազության հաստիքների քանակը` օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում.
6) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր, իսկ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նորմատիվ իրավական ակտեր.
7) հաստատում է «Դատախազի վարքագծի կանոնագիրքը».
8) հաստատում է դատախազության աշխատակազմի կանոնադրությունը.
9) հաստատում եւ փոփոխում է դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը եւ հաuտիքների քանակը.
10) իրականացնում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.
11) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, սահմանում նրանց գործունեության կարգը.
12) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
3. Գլխավոր դատախազը դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար նշանակում է ներկայացուցիչ:
Հոդված 11. Գլխավոր դատախազի տեղակալը
1. Գլխավոր դատախազի տեղակալը՝
1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր.
3) միջնորդություններ է ներկայացնում դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրամանի անհնարինության դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` տարիքով ավագ տեղակալը.
5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազի տեղակալն իրեն հանձնարարված ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված բոլոր լիազորությունները:
Հոդված 12. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետը
1. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետը՝
1) կազմակերպում է իր ղեկավարած վարչության (բաժնի) աշխատանքները.
2) ապահովում է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների ցուցումների եւ հանձնարարականների կատարումը.
3) առաջարկներ է ներկայացնում ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալին՝ վարչության (բաժնի) աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետն իր ղեկավարած վարչության գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի եւ ոլորտը համակարգող նրա տեղակալի առջեւ:
Հոդված 13. Երեւան քաղաքի դատախազությունը
1. Երեւան քաղաքի դատախազությունը Երեւանում ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը Երեւան քաղաքում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը, իսկ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ քրեական գործերով Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված լիազորությունները Երեւան քաղաքի դատախազությունը իրականացնում է այն դեպքերում, երբ մինչդատական վարույթն իրականացնում են մինչդատական վարույթ իրականացնող քաղաքային մարմինները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի նորմը չի սահմանափակում Երեւան քաղաքի դատախազի իրավասությունները՝ որպես վերադաս դատախազ:
3. Երեւան քաղաքի դատախազությունը կազմված է Երեւան քաղաքի դատախազից, նրա տեղակալներից, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
4. Երեւան քաղաքի դատախազության նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
Հոդված 14.Երեւան քաղաքի դատախազը
Երեւան քաղաքի դատախազը`
1) ղեկավարում է Երեւան քաղաքի դատախազության աշխատանքները, իրականացնում է Երեւան քաղաքի համայնքների դատախազությունների աշխատանքների ընդհանուր ղեկավարում.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 15. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը
1. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը համայնքում (համայնքներում) ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումն այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված Երեւան քաղաքի դատախազությանը կամ զինվորական դատախազությանը:
2. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազությունը կազմված է Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազից, նրա տեղակալից, Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազության նստավայրը գտնվում է համապատասխան համայնքում (համայնքներից որեւիցե մեկում):
Հոդված 16. Մարզի դատախազությունը
1. Մարզի դատախազությունը մարզում ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը մարզում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը:
2. Մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, նրա տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Մարզի դատախազության նստավայրը գտնվում է մարզկենտրոնում: Անհրաժեշտության դեպքում, գլխավոր դատախազի որոշմամբ, մարզի դատախազությունը կարող է ունենալ նաեւ այլ նստավայրեր:
Հոդված 17. Երեւան քաղաքի համայնքի (համայնքների), մարզի դատախազը
Երեւան քաղաքի համայնքի (համայնքների), մարզի դատախազը`
1) ղեկավարում է համապատասխան դատախազության աշխատանքները.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը
1. Զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը զինված ուժերում:
2. Զինվորական դատախազությունը կազմված է զինվորական կենտրոնական դատախազությունից եւ կայազորների զինվորական դատախազություններից:
Հոդված 19. Զինվորական դատախազը
1. Զինվորական դատախազը`
1) ղեկավարում եւ համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազորների զինվորական դատախազությունները.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:
3. Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է բաժիններից:
4. Զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործում են զինվորական դատախազի տեղակալները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերը, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազները եւ դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների ավագ դատախազները եւ դատախազները:
5. Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը Երեւան քաղաքն է։
Հոդված 20. Կայազորի զինվորական դատախազությունը
1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում:
2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատախազից, նրա տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է զինվորական դատախազը` ըստ կայազորի տեղաբաշխման:
Հոդված 21. Կայազորի զինվորական դատախազը
Կայազորի զինվորական դատախազը`
1) ղեկավարում է կայազորի զինվորական դատախազությունը.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 22. Դատախազության կոլեգիան
1. Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար դատախազությունում գլխավոր դատախազի նախագահությամբ գործում է կոլեգիա:
2. Կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից եւ 12 անդամից: Կոլեգիայի անդամներն են գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, գլխավոր դատախազի հրամանով նշանակվող այլ դատախազներ:
3. Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:
4. Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 23.Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի եւ որակավորման հանձնաժողովները
1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի եւ որակավորման հանձնաժողովներ:
2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի 1 տեղակալ, 2 դատախազ եւ Հանրապետության Նախագահի կողմից 3 տարի ժամկետով նշանակվող 4 իրավաբան անդամ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
3. Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի 1 տեղակալ, 4 դատախազ, 4 իրավաբան գիտնական: Հանձնաժողովի անդամներին նշանակում է գլխավոր դատախազը` 3 տարի ժամանակով: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
4.Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի կազմում:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. Քրեական հետապնդում հարուցելը
1. Քրեական հետապնդման հարուցման կարգն ու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
2. Քրեական հետապնդման հարուցումը դատախազի բացառիկ լիազորությունն է:
Հոդված 25. Հսկողությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ
1. Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով քրեական հետապնդում հարուցած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Եթե քրեական հետապնդումը հարուցել է վերադաս դատախազը, ապա նա կարող է տվյալ քրեական գործով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:
2. Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է եւ գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության եւ համաձայնության: Վերադաս դատախազն իրավասու չէ վերացնելու կամ փոփոխելու հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ակտերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու է հետաքննության եւ նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության եւ արդյունավետության համար:
4. Վերադաս դատախազը գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին կարող է ցուցումներ տալ: Ցուցումները տրվում են գրավոր: Հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարելու մեկ այլ դատախազի:
5. Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը օրենքով նախատեսված դեպքերում իրավունք ունի որոշում կայացնելու հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձին վարույթից հեռացնելու վերաբերյալ, սակայն չի կարող որոշում կայացնել նոր անձ նշանակելու մասին:
6. Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող համապատասխան մարմնին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ:
7. Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը:
8. Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Հոդված 26. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում
1.Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաեւ այլ մեղադրողների:
2.Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին:
3. Դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
4. Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաստանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիստը` նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով:
Հոդված 27. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը
1.Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
2.Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ
5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
4. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետության շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչեւ հայց հարուցելը նախազգուշացնելու պետության շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:
5. Սույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները իրականացնելը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին, դիմողին կամ պատասխանողին:
6. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայության դեպքում նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազն իրավունք ունի իր որոշմամբ՝
1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու, պահանջելու եւ ստանալու իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ.
2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանցից պահանջելու եւ ստանալու բացատրություններ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները դատախազն իրականացնում է նաեւ այն դեպքերում, երբ պետական շահերի խախտման փաստի մասին տեղեկատվության աղբյուրը Հանրապետության Նախագահն է, կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կամ Ազգային ժողովը՝ հարցապնդումների քննարկման արդյունքում ընդունված որոշմամբ:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չպետք է դուրս գան պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներից:
Հոդված 28. Դատարանների վճիռների, դատավճիռների եւ որոշումների բողոքարկումը
1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2. Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը:
3. Դատարանների քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
4. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ՝ այլ դատախազ:
5. Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:
6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:
7. Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
8. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին, ստանալու գործի նյութերի պատճենը:
Հոդված 29. Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը
1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
2. Սույն հոդվածի իմաստով պատիժ են համարվում քրեական օրենքով նախատեսված պատժատեսակները:
3. Սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերում ազատությունից զրկումը, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների կողմից ֆիզիկական ուժ, հրազեն կամ հատուկ միջոցների գործադրումը:
4. Սույն հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`
1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք.
2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների.
3) ստուգելու պատիժները եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն հրամանների, կարգադրությունների եւ որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը եւ այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու.
4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.
5) անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաեւ այդ վայրերի տուգանային եւ կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց, իսկ եթե անձը ազատությունից զրկվել է ազատությունից զրկելու վայրի վարչակազմի իրավական ակտի հիման վրա, ապա դատախազի կարգադրությամբ ակտը կայացրած անձը պարտավոր է անհապաղ վերացնել իր ակտը.
6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:
5. Դատախազը մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:
Հոդված 30. Դատախազական ակտերը
Սույն օրենքով եւ դատավարական օրենսգրքերով նախատեսված դեպքերում դատախազն ընդունում է որոշում, արձակում հրաման կամ կարգադրություն, ներկայացնում միջնորդագիր, տալիս ցուցում:
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 31.Դատախազությունում ծառայողական ենթակայությունը
1. Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ:
2. Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ՝ իր համակարգման ոլորտում:
3. Մարզի դատախազը վերադաս է մարզի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:
4. Երեւան քաղաքի դատախազը վերադաս է Երեւան քաղաքի համայնքների դատախազների, Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի համայնքների դատա՟խազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:
5.Զինվորական դատախազը վերադաս է կայազոր՟ների զինվորական դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազոր՟ների զինվորական դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:
6. Անմիջականորեն վերադաս դատախազը՝
1) հետեւում է դատախազների աշխատանքային կարգապահության պահպանմանը, խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.
2) հետեւում է դատախազի` օրենքով սահմանված պարտականությունների կատարման օրինականությանը, խախտում հայտնաբերելիս ցուցում է տալիս ստորադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.
3) դատախազի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.
4) դատախազի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջեւ.
5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
7. Դատախազության գործունեության կազմակերպման հարցերով վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին տրված կարգադրությունները եւ հանձնարարականները պարտադիր են:
8. Վերադաս դատախազն իրավասու է վերացնելու կամ փոփոխելու ստորադաս դատախազի ընդունած ակտերը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
9. Վերադաս դատախազը քննարկում եւ լուծում է ստորադաս դատախազի ակտերի եւ գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքները:
10. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն, իր վարույթում գտնվող գործեր եւ նյութեր:
11. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր օրինական ցուցումները, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի:
12. Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումների, կարգադրությունների կամ հանձնարարականների հետ համաձայն չլինելու դեպքում դատախազը կարող է դրանք բողոքարկել ցուցում կամ հանձնարարական տված դատախազի վերադասին: Բողոքարկելը չի վերացնում ցուցումի, կարգադրության կամ հանձնարարականի կատարման պարտադիր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ դատախազը համարում է, որ ցուցումն անօրինական է:
Հոդված 32. Դատախազությունում պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները
Դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին:
Հոդված 33. Դատախազության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունե՟ցող անձը
1. Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝
1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գոր՟ծու՟նակ.
2) ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3) ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
Հոդված 34. Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը
1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:
2. Որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:
3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
5) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
4. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաեւ երաշխավորագիր-նամակներ:
5. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, եւ դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում եւ լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման եւ դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից:
7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները եւ բարոյական հատկանիշները, ինչպես նաեւ նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին:
8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկում է դատախազների թեկնածությունների ցուցակում:
9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի սահմանած կարգով դատախազության դպրոցում ուսումնառության ծրագիր է անցնում եւ հանձնում որակա՟վոր՟ման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
10. Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի.
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է.
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
11. Դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժանակ դատախազների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:
Հոդված 35. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը
Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձեւավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից`
1) դատախազների հերթական ատեստացիայի ժամանակ.
2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները առաջարկություն են ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան գնահատագիր: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.
3) բացառիկ դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:
Հոդված 36. Դատախազությունում պաշտոնի նշանակելը
1. Գխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Գլխավոր դատախազը պաշտոնավարում է 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:
2. Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը:
3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:
4. Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների կազմում գործող դատախազներին, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը, դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել դատախազական դպրոցում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
5. Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
6. Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Հոդված 37. Դատախազության դասային աստիճանները
1. Դատախազությունում սահմանվում են հետեւյալ դասային աստիճանները.
1) արդարադատության պետական խորհրդական.
2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.
3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
5) արդարադատության առաջին դասի խորհրդական.
6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
7) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
8) առաջին դասի խորհրդական.
9) երկրորդ դասի խորհրդական.
10) երրորդ դասի խորհրդական:
2. Արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության Նախագահը:
3. Դատախազության մյուս դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը:
4. Գլխավոր դատախազին եւ գլխավոր դատախազի տեղակալներին դասային աստիճանները շնորհվում են զբաղեց՟րած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում: Դատախազության մյուս պաշտոններում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեց՟րած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախա՟տես՟ված դեպքերի:
5. Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
Հոդված 38. Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դա՟սա՟յին աստի՟ճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է: Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դա՟սա՟յին աստի՟ճանի ստորին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին հա՟մա՟պա՟տաս՟խա՟նող դա՟սա՟յին աստի՟ճանի վերին սահմանն ար՟դա՟րադատության առա՟ջին դա՟սի պետական խորհրդակա՟նի դասային աստիճանն է: Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դա՟սա՟յին աստի՟ճանի ստորին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
3. Գլխավոր դատախազության վարչության պետի, Երեւան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին համա՟պա՟տաս՟խա՟նող դա՟սա՟յին աս՟տի՟ճա՟ն՟ի վերին սահմանն արդարադատության երկրորդ դա՟սի պետական խոր՟հր՟դա՟կա՟նի դա՟սա՟յին աստիճանն է:
4. Մարզի, Երեւան քաղաքի համայնքների դատախազի, կա՟յա՟զորի զինվորական դատախազի, գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երեւան քաղաքի դատա՟խազի տեղակալի պաշտոններին համապատասխանող դատախազու՟թյան դասային աստիճանների վերին սահմանը ար՟դա՟րադատության երրորդ դա՟սի պե՟տա՟կան խոր՟հր՟դա՟կանի դասային աստիճանն է:
5. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազի եւ դատախազի, զինվորա՟կան կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորա՟կան կենտրոնական դատախազության ավագ դատախազի, մարզի, Երեւան քաղաքի համայնքների, կայա՟զորի զինվորական դատախազի տեղակալի, գլխավոր դատախազության դատախազի պաշտոններին համապա՟տաս՟խանող դատա՟խա՟՟զու՟թյան դասային աստիճանների վերին սահմանը արդարադատության առաջին դասի խորհրդականի դա՟սա՟յին աս՟տիճանն է:
6. Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի եւ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի եւ դատա՟խա՟զի, զինվորա՟կան կենտրոնական դատախազության դատախազի, մարզի, Երեւան քաղաքի համայնքների, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոններին համապատասխա՟նող դատա՟խազու՟թյան դասային աստի՟ճան՟ների վերին սահմանն արդարադատության երկ՟րորդ դասի խոր՟հրդականի դասային աստիճանն է:
7. Մարզի, Երեւան քաղաքի համայնքների դատախազության դատախազի, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոններին համապատաս՟խա՟նող դատա՟խազու՟թյան դասային աստիճան՟ների վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խոր՟հրդականի դասային աստի՟ճանն է:
Հոդված 39.Դատախազության դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է եւ շնորհվում է դատախազությունում պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն oրենքով uահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար uահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 5 տարի:
3. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար ծառայության ժամկետ չի uահմանվում:
4. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
5. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու եւ վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, դատախազի լիազորությունները կասեցնելու կամ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում դատախազության ծառայողների հերթական դա՟սային աստիճանի շնորհումը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:
Հոդված 40. Դատախազի երդումը
1. Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշ՟տոնն ստանձ՟նում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետեւյալ երդմամբ.
«Ծառայողական լիազորություններս իրականացնելիս երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:
2. Դատախազի երդում տալու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 41. Դատախազի իրավունքները
1. Դատախազի իրավունքներն են՝
1) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.
2) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.
3) իր իրավասության սահմաններում հարցեր քննարկելը եւ որոշումներ ընդունելը.
4) սահմանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
5) օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ եւ այլ վճարներ ստանալը.
6) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.
7) իրավական պաշտպանությունը.
8) սահմանված կարգով ծառայողական առաջխաղացումը եւ դասային աստիճանի բարձրացումը.
9) սահմանված կարգերով եւ դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերա՟՟պատ՟րաստվելը.
10) դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
2. Դատախազը կարող է բողոքարկել իր իրավունքները սահմանափակող իրավական ակտերն ու գործողությունները (անգործությունը):
3. Դատախազն ունի օրենքով եւ այլ իրավական ակ՟տե՟րով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 42. Դատախազի պարտականությունները
1. Դատախազի հիմնական պարտականություններն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին տիրապետելը.
2) Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
3) մասնագիտական որակավորումը եւ գործնական հմտություններն ապահովելը.
4) մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.
5) սահմանված կարգով ու ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.
6) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտ՟նիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
8) օրենքով սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.
9) դատա՟խազի մասնագի՟տական վարքագծի կանոն՟ները պահպանելը:
2. Դատախազն ունի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված նաեւ այլ պարտականություն՟ներ:
Հոդված 43. Դատախազի նկատմամբ կիրառվող սահմա՟նա՟փակում՟ները
1. Դատախազը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
2. Դատախազին գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատախազ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
3. Դատախազն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:
4. Դատախազն իրավունք չունի լինելու տնտեuական ընկերությունների մաuնակից կամ վuտահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատախազը ներգրավվում է նաեւ այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:
5. Դատախազն իրավունք չունի`
1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.
2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.
3) անդամակցելու արհեuտակցական միության.
4) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մաuնակցելու դրանց.
5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
6.Դատախազին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակ՟ցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայ՟ր, քույր, ամուս՟նու ծնող, ամուսնու զավակ՟, ամուսնու եղբայր եւ ամուսնու քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապ՟՟՟ված է միմ՟յանց նկատ՟մամբ անմիջական ենթա՟կա՟յու՟թյան հետ:
Հոդված 44. Դատախազի իրավական պաշտպանությունը
1. Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին։
2. Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ եւ սույն օրենքով նախատեսված դեպքերի եւ կարգի։
3. Դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վի՟՟րավորելը, նրա եւ նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույ՟՟քի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրեն՟քով նախատեսված պատասխանատվություն։
4. Դատախազին չի թույլատրվում բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի։
5. Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը։
Հոդված 45. Դատախազի խրախուսման միջոցները
1. Ծառայողական պարտականու՟թյուննե՟րը պատշաճ կա՟տարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի հա՟մար դատախազի նկատմամբ կարող են կի՟րառվել խրախուսման հետեւյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) դրամական պարգեւ կամ հուշանվերով պարգեւատրում.
3) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում` 10 օրով.
4) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում եւ համապատասխան կրծքանշանով պարգեւատրում.
5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
6) սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում:
2. Դատախազի խրախուսման համար կարող է կի՟րառ՟վել նաեւ նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատախազի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ:
4.Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով եւ 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցները կարող է կիրառել գլխավոր դատախազը:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 46. Դատախազի կարգապահական պատասխանատվության հիմքերը
Դատախազը կարգապահական պատասխանատ՟վության կարող է ենթարկվել`
1) ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում.
2) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախ՟տելու դեպքում.
3) «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումների դեպքում.
4) սույն օրենքի 42-րդ հոդվածի եւ 43-րդ հոդվածի պահանջները չկատարելու դեպքում.
5) աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու դեպքում.
6) եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում:
Հոդված 47.Կարգապահական տույժերը
1. Կարգապահական զանցանքի ծանրությունից ելնելով` դատախազի նկատմամբ կարող են կիրառվել հե՟տեւյալ կար՟գա՟պա՟հա՟կան տույժերը.
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում.
6) պաշտոնից ազատում:
2. Գլխավոր դատախազը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել այն դատախազների նկատմամբ, որոնց նշանակել է ինքը:
3. Գլխավոր դատախազը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված տույժերը դատախազների նկատմամբ կարող է կիրառել նաեւ վերադաս դատախազը:
5. Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված տույժերը կիրառում է Հանրապետության Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:
6. Գլխավոր դատախազի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տույժը կիրառում է Հանրապետության Նախագահը:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված տույժերը դատախազների նկատմամբ, բացառությամբ գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների, կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա:
Հոդված 48. Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
1. Կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կամ համապատասխան վերադաս դատախազի կողմից դատախազի նկատմամբ հա՟րուցվում է կարգապահական վարույթ:
2. Դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
3. Դատախազն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:
4. Կարգապահական վարույթը հարուցվում է կար՟գա՟պա՟հական խախտ՟ում հայտնաբե՟րելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան 12 ամիս այն կատարելու օրվանից:
5. Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող 3 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատախազի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տեւողությունը կարող է երկարաձգվել դատախազի բացակայության ժամանակահատվածով:
6. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
7. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գլխավոր դատախազը հարցը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը: Էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ գլխավոր դատախազի կողմից նման հարցադրման առկայության դեպքում՝ նաեւ տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը: Էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում գլխավոր դատախազը նշանակում է կարգապահական տույժը:
8. Կարգապահական տույժի մասին դատախազին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:
9. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կատարել է մի քանի կարգապահական խախտում, դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կար՟գա՟պահական տույժ:
10. Եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվա՟նից հետո` մեկ տար՟վա ըն՟թացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:
11. Դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:
Հոդված 49. Դատախազի լիազորությունները կասեցնելը
1. Դատախազի լիազորությունները կասեցվում են`
1) դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում` մինչեւ հա՟մա՟պատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) անվայել այնպիսի արարք կատարելու դեպքում, որը կարող է հիմք հանդիսանալ պաշտոնից ազատելու համար` մինչեւ տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
2. Գլխավոր դատախազի տեղակալի լիազորությունները կասեցվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով: Մյուս դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով:
3. Դատախազի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:
Հոդված 50. Դատախազին պաշտոնից ազատելը
1. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք են`
1) անձնական դիմումը.
2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առա՟վե՟լագույն տարիքը` 65 տարին լրա՟նալը.
3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատա՟վճռի առկայությունը.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.
5) հաստիքի կրճատումը.
6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է.
7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գոր՟ծու՟նակ կամ անհայտ բացակայող ճա՟նաչ՟վելը.
8) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով.
9) սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:
2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաեւ`
1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.
2) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը.
3) սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որոշումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազներն ընդգրկվում են դատախազների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից 3 ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:
Հոդված 51. Դատախազին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը
Դատախազին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետեւյալ դեպքերի.
1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է դատախազի դիմումի հիման վրա.
2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.
3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա:
Հոդված 52. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը
1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`
1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, կամ
2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին, կամ
3) դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
2. Պաշտոնավարման ժամկետի ընթացքում գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ`
1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տեւական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը.
2) իր պարտականությունները չի կատարում պատշաճ.
3) դրսեւորել է դատախազության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ, կամ
4) առկա են լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:
3. Նման հիմքերի առկայության դեպքում Հանրապետության Նախագահն իրավունք ունի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու Ազգային ժողով:
Հոդված 53. Դատախազին գործուղելը
1. Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղվել այլ տարածքային դատախազություն կամ գլխավոր դատախազի գրասենյակ` վերջինիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր տեղերի պատճառով:
2. Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Զինվորական դատախազության դատախազին կարող է գործուղել նաեւ զինվորական դատախազը: Դատախազի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:
3. Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:
4. Դատախազը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել:
Հոդված 54. Դատախազի ատեստավորումը
1. Դատախազների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դատախազության ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման նպատակով:
2. Դատախազները երեք տա՟րին մեկ անցնում են ատեստավորում:
3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանի հիման վրա կամ դատախազի ցանկությամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի անմիջական մասնակ՟ցու՟թյամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները.
2) Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների եւ բաժինների պետերը.
3) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձա՟կուր՟դում գտնվող դա՟տախազները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
7. Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախա՟զության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնա՟լուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամա՟նակավոր անաշխատունակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
9. Ատեստավորման ենթակա դատախազները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղե՟կացվում են ատեստավորման անցկացման մասին:
10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է դա՟տախազի գնահատագիրը:
11. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի կողմից իր կատա՟րած աշխատանք՟նե՟րի մա՟սին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
12. Դատախազն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շա՟բաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:
13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բա՟ցասաբար ազդել դատախազի ատեստավորման արդյունք՟ների վրա:
14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքնե՟րով ընդու՟նում է հետեւյալ որո՟՟շումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնե՟լու պայ՟մանով.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:
15. Դատախազն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին եւ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք գլխավոր դատախազին:
16. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է գլխավոր դատախազին:
17. Գլխավոր դատախազն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որո՟շումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքները ստանալու օր՟վանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ դատախազի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում գլխավոր դատախազը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:
18. Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 55. Դատախազների վարձատրությունը
1. Դատախազի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, հավելավճարներից եւ օրենքով նախատեսված այլ վճարներից:
2. Գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ հաշվարկվող քառորդ չափով հավելավճարի գումարի 95%-ը։
3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85%-ը։
4. Գլխավոր դատախազության վարչության պետի, Երեւան քաղաքի դատախազի, զինվորա՟կան դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80%-ը:
5. Մարզի, Երեւան քաղաքի համայնքների դատախազի եւ կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75%-ը:
6. Գլխա՟վոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքա՟չափի 70%-ը։
7. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազի, մարզի, Երեւան քաղաքի համայնքների եւ կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքա՟չափի 65%-ը։
8. Գլխա՟վոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքա՟չափի 60%-ը:
9. Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազ՟մում է գլխավոր դատախազի պաշտո՟նա՟յին դրույքաչափի 55%-ը։
10. Երեւան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երեւան քաղաքի համայնքների եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույ՟քա՟չափի 50%-ը։
11.Մարզի, Երեւան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 45%-ը։
12. Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Մյուս դասային աստիճանների նկատմամբ սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` հիմքում դնելով գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի`
1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85%-ը.
2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80%-ը.
3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75%-ը.
4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65%-ը.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60%-ը.
6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55%-ը.
7) առաջին դասի խորհրդականի համար` 50%-ը.
8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45%-ը.
9) երրորդ դասի խորհրդականի համար` 40%-ը:
13. Դասային աստիճան ունեցող դատախազները ստանում են հավելավճար` դատախազի, դատավորի եւ դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:
Հոդված 56. Դատախազի կենսաթոշակային եւ սոցիալական ապա՟հո՟վությունը
Դատախազությունում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 57. Դատախազի այլ սոցիալական երաշխիքները
Պետությունը դատախազների համար երաշխավորում է՝
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
2) ամենամյա վճարովի արձակուրդ.
3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված վարձատրությունը.
4) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանած չափերով եւ կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:
Հոդված 58. Դատախազի արձակուրդը
1.Դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:
2. Դատախազին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը: Դատախազներին հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
3. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք:
Հոդված 59. Դատախազի համազգեստը
1. Զինվորական կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
2. Համազգեստի նկա՟րա՟գի՟րը եւ դրա կրելու կարգը սահ՟մա՟նում է կառավարությունը:
Հոդված 60.Դատախազի մասնակցությունը կրթական ծրագրերին
1. Բոլոր դատախազները, բացառությամբ գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների, պարտավոր են անցնել տարեկան վերապատրաստում գլխավոր դատախազի սահմանած կարգով:
2. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատախազն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ երկու օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն կարող է տալ գլխավոր դատախազը: Այն դեպքում, եթե դատախազն ստացել է թույլտվություն, ապա այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատախազի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:
Հոդված 61. Դատախազի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները
1. Դատախազն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատախազներին ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:
2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու եւ կրելու կարգը սահմանվում է գլխա՟վոր դատախազի հրամանով։
3. Դատախազը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատախազի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատախազի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատախազի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 62. Դատախազության դպրոցը
1. Դատախազության դպրոցն իրականացնում է՝
1) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) դատախազների տարեկան եւ լրացուցիչ վերապատրաստումը.
3) դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումը:
2. Դատախազության դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
3. Դատախազության դպրոցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դատախազության դպրոցի կանոնադրությամբ: «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները դատախազության դպրոցի վրա չեն տարածվում:
Հոդված 63. Դատախազության ֆինանսավորումը
1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է դատախազության աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնի եւ առանձնացված uտորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն:
2. Դատախազության բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով:
3. Կառավարությունը Ազգային ժողով եւ գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:
5. Պահուuտային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ:
6. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պարտավոր է պակասը լրացնել կառավարության պահուստային ֆոնդից:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 64. Դատախազության աշխատակազմը
1. Սույն օրենքի ուժով ստեղծվում է դատախազությանը սպասարկող հիմնարկ` «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ անվանմամբ, որում պետք է իրականացվի պետական ծառայության հատուկ տեսակ` «Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը» անվանմամբ:
2. «Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը» Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում:
3. Դատախազության աշխատակազմը կազմված է կենտրոնական մարմնից եւ առանձնացված ստորաբաժանումներից:
4. Հիմնարկի հիմնադրին եւ կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացվում են գլխավոր դատախազի կողմից:
Հոդված 65. Դատախազությունում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը
1.Դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազության աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենքին:
2. Ընդ որում, «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`
1) «դատական ծառայություն»` ենթադրում է «դատախազության աշխատակազմում պետական ծառայություն».
2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության աշխատակազմի ղեկավարը.
3) դատական դեպարտամենտի առաձնացված ստորաբաժանման ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության աշխատակազմի առաձնացված ստորաբաժանման ղեկավարը.
4) դատարանների նախագահների խորհրդին եւ վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է գլխավոր դատախազը.
5) այն լիազորությունները, որոնք իրականացվում են վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է գլխավոր դատախազը միանձնյա.
6) դատարաններ` ենթադրում է գլխավոր դատախազություն, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների, մարզերի դատախազություններ, զինվորական կենտրոնական դատախազություն, կայազորների զինվորական դատախազություններ.
7) դատավոր` ենթադրում է դատախազ:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար uույն հոդվածով uահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:
2. Գլխավոր դատախազի նշանակման կարգին առնչվող սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը եւ գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցման կարգին առնչվող սույն օրենքի 52-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նuտաշրջանի բացման oրվանից:
3. Դատախազների նշանակման կարգին առնչվող սույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից: Մինչ այդ գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող կարգը:
4. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի` նախնական լսումներին վերաբերող նորմը եւ 26-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո:
5. Վարչական դատավարությանը եւ վարչական գործերին վերաբերող նորմերը կիրառվում են վարչական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո:
6. Սույն օրենքով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների եւ առաջխաղացման առաջին ցուցակների կազմումն իրականացվում է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը:
7. Դատախազական դպրոցը հիմնադրվում է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը: Դատախազների տարեկան եւ լրացուցիչ վերապատրաստումը իրականացվում է` 2008 թվականի հունվարի 1-ից սկսած:
8. Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` սույն օրենքով սահմանված կարգն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 1-ից: Մինչ այդ գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող կարգը:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, բացառությամբ 40-րդ հոդվածի 1-17-րդ մասերի: 1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-15-րդ մասերն ուժը կորցնում են 2008 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 67. Դատախազության նոր կառուցվածքի ներդրումը
1. Դատախազության կառուցվածքը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին մինչեւ 2007 թվականի հունիսի 1-ը:
2. Էթիկայի եւ որակավորման հանձնաժողովները, ինչպես նաեւ դատախազության կոլեգիան ստեղծվում են մինչեւ 2007 թվականի հունիսի 1-ը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող՝
1) գլխավոր դատախազի ավագ oգնականները եւ oգնականները համարվում են գլխավոր դատախազության ավագ դատախազներ եւ դատախազներ.
2) զինվորական դատախազի ավագ oգնականները եւ oգնականները համարվում են զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներ եւ դատախազներ.
3) մարզի (Երեւան քաղաքի) դատախազի ավագ oգնականները եւ oգնականները համարվում են մարզի (Երեւան քաղաքի) դատախազության ավագ դատախազներ եւ դատախազներ.
4) Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազի ավագ oգնականները եւ oգնականները համարվում են Երեւան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազության ավագ դատախազներ եւ դատախազներ.
5) կայազորի զինվորական դատախազի ավագ oգնականները եւ oգնականները համարվում են կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներ եւ դատախազներ:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «զինվորական դատախազությունը» վերանվանվում է «զինվորական կենտրոնական դատախազություն»:
5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված դատախազները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար իրենց պաշտոններում:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատախազությունում գործող քննիչները շարունակում են պաշտոնավարել մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը:
Հոդված 68. Նախկինում շնորհված դասային աստիճանները հաշվի առնելը
1. Դատախազներին մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները պահպանվում են:
2. 1998 թվականի հուլիսի 1-ի` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան շնորհված «Հայաuտանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի» դասային աստիճանը հավասարեցվում է «արդարադատության պետական խորհրդականի» դասային աստիճանին, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ դաuի իրավաբանի դասային աստիճանները հավասարեցվում են համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ դաuի խորհրդականի դասային աստիճաններին:
3. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
Հոդված 69. Դատախազության աշխատակազմի կանոնադրության հաստատումը եւ ստեղծումը
1. Դատախազության աշխատակազմը ենթակա է uտեղծման, կանոնադրությունը եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը` հաuտատման uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամuվա ընթացքում:
2. Դատախազության աշխատակազմի եւ դրա առանձնացված uտորաբաժանումների uտեղծման պահից դադարում է դատախազության պետական կառավարչական հիմնարկների գործունեությունը:
Հոդված 70. Դատախազության աշխատողներին դատախազության աշխատակազմում պետական ծառայողներ համարելը
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատախազական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են դատախազության աշխատակազմում պետական ծառայողներ:
2. 2008 թվականի հունվարի 1-ից դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար դատախազության աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները հավասար են քաղաքացիական ծառայության համար նախատեսված դասային աստիճաններին:
Հոդված 71. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումը
Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է 2008 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 72. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության առաջին գնահատումը
Վերապատրաստում անցած դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է վերապատրաստումից հետո` եռամսյա ժամկետում:
Հոդված 73. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողներին դասային աստիճան շնորհելը
Դատախազության աշխատակազմում պետական ծառայության դաuային աuտիճանները ենթակա են շնորհման դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաuտման եւ գործունեության գնահատման արդյունքում մինչեւ 2008 թվականի հունիսի 1-ը:
Հոդված 74. Ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը
Դատախազության աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երրորդ ամսվա առաջին աշխատանքային օրվանից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:
Հոդված 75. Դատախազների վարձատրության նոր համակարգի ներդրումը
1. Սույն օրենքի 55-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի 55-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը դատախազների աշխատավարձի հաշվարկն իրականացվում է 1998 թվականի հուլիսի 1-ի` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-15-րդ մասերին համապատասխան:
2. Դատախազների վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել դատախազների պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող դատախազի դրամական բավարարման չափի նվազեցման:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29.03.2007
ՀՕ-126