Armenian      
Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2008

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում`

1. 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «այլ անձանց հետ» բառերից հետո լրացնել

«, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2. 5-րդ մասի «այլ անձանց հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, » բառերով.

3. 6-րդ մասի «հսկողությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերի եւ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2008
ՀՕ-16