ՕՐԵՆՔԸ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 30.04.2008
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«է) կենդանիների Կարմիր գրքի եւ դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը.»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
24.05.2008
ՀՕ-47