Armenian      
Քաղաքացիական հատուկ ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2008

Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմնին» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «մարմնի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «մարմին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհուրդ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը «մարմնում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 7-րդ եւ 12-րդ մասերը, 20-րդ հոդվածի 4-րդ եւ 12-րդ մասերը, 21-րդ հոդվածի 5-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ մասերը «համապատասխան մարմնի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ, երրորդ եւ չորրորդ պարբերությունները, 13-րդ եւ 14-րդ մասերը, 16-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 20-րդ հոդվածի 16-րդ մասը, 21-րդ հոդվածի 4-րդ եւ 9-րդ մասերը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 40-րդ հոդվածի 2-րդ մասը «համապատասխան մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը «համապատասխան մարմնի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին» բառերով:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետը «ծառայություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերով.

2) 7-րդ կետը «հիմքերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերով:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) համապատաuխան մարմնի իրավաuությունը uահմանող Հայաuտանի Հանրապետության oրենuդրության բնագավառ (մաuնագիտական հարցեր):».

2) 11-րդ մասի առաջին պարբերության «երկրորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «երկրորդ եւ երրորդ պարբերություններով» բառերով, իսկ «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով.

3) 11-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է տվյալ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր:»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «վարչապետի» բառից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածը «համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով:

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ. «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ ժամկետը Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են երկարաձգել մեկ անգամ` չորu տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:»:

Հոդված 15. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

2. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները մինչեւ համապատասխան մարմնի աշխատակազմի ձեւավորումը իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

4. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի  հաuտատած ծրագրերին համապատաuխան` uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տաuնմեկերորդ ամuվա 1-ից, իսկ առաջին ատեuտավորումն անցկացվում է uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տաuներեքերորդ ամuվա 1-ից:

5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2008
ՀՕ-62