Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.08.2008

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ կետում`

1) առաջին «Անհատ» բառը փոխարինել «Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների եւ եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ» բառերով.

2) առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«ԱԱՀ վճարող չհամարվող եւ հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նախորդ եռամսյակի յուրաքանչյուր ամսում մինչեւ հինգ (ներառյալ) վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձեւով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչեւ այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ): Նախորդ եռամսյակի որեւէ ամսում 5-ից ավել վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձեւով սոցիալական վճարների ամսական հաշվետվություն, մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ): Սոցիալական վճարների հաշվետվությունները լիազորված մարմին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: 2008 թվականի ընթացքում պարզեցված հարկ վճարողները, հաստատագրված վճար վճարողները, ինչպես նաեւ «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների հետեւանքով 2008 թվականի հունվարի 1-ից պարզեցված հարկից ընդհանուր հարկման կարգին անցած հարկ վճարողները, սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթների համաձայն, կարող են կատարել համապատասխան վերահաշվարկներ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.09.2008
ՀՕ-150