ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ մասով.
«11 . Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ Կառավարության կազմում ընդգրկված չէ:
Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:
Ընդդիմադիր խմբակցությունն ունի սույն օրենքով սահմանված գործունեության երաշխիքներ:»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում սույն հոդվածի 11 -րդ կետով նախատեսված կարգով թեկնածուների առաջադրման իրավունքը մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը պատկանում է խմբակցություններին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ մասով.
«11 . Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Գխ =Ախ /(Պխ +1)
որտեղ`
Գխ -ն խմբակցության գործակիցն է,
Ախ -ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,
Պխ -ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:
Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ:
Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել եւ (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի եւ (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:».
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) նա դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով.
գ) նա տվել է հրաժարական՝ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ եւ 72 -րդ մասերով.
«71 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:
72 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 11 -րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով.
«21 . Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:
Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող` հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «հայտարարություններով» բառից հետո լրացնել «, ընդ որում` սկզբում հայտարարություններով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո հայտարարություններով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները» բառերով.
2) 41 -րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«41 . Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 1042 -րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ, իսկ դրա բացակայության կամ նույն նիստի ընթացքում քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42 -րդ մասով.
«42 . Եթե չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ավարտվում է, կամ օրակարգի վերջին հարցի քննարկումը մինչեւ հաջորդ չորսօրյա նիստեր ընդհատվում է `
ա) մինչեւ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստի ավարտը, ապա այլ հարցեր չեն քննարկվում, եւ չորսօրյա նիստերը համարվում են ավարտված` այդ նիստի ավարտից հետո.
բ) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստից հետո, ապա չորսօրյա նիստերն համարվում են ավարտված:»:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ» կետով.
«ժգ) սույն օրենքի 1042 -րդ հոդվածով սահմանված կարգով ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերը:»:
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52 -րդ մասով.
«52 . Սույն օրենքի 30-րդ հոդվածի 21 -րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի:»:
Հոդված 7. Օրենքի 97-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 11 -րդ կետով սահմանված կարգով առաջադրում է մեկ թեկնածու:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ եւ 52 -րդ մասերով.
«51 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:
52 . Եթե մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 11 -րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1042 -րդ հոդվածով.
«Հոդված 1042 . Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկումը կազմակերպելու կարգը
1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, եւ դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ դրա ստացման ժամկետը սպառվել է:
Oրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17.00-ն:
2. Ընդդիմադիր խմբակցությունն արտահերթ չի կարող համարել`
ա) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը.
բ) օրենքների նախագծերի երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քննարկումները.
գ) Ազգային ժողովի կողմից նշանակված պաշտոններում ընտրությունների, նշանակումների, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:
3. Ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերն ընդգրկվում են հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի օրակարգում եւ քննարկվում են այդ նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերի օրակարգում կարող է ընդգրկվել եւ քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:
Մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում նրանց կողմից արտահերթ համարված հարցերի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերը տրամադրելու հաջորդականությունը Ազգային ժողովի նույն գումարման ընթացքում որոշվում է ըստ նրանց անդամների թվաքանակի` մեծաթվից փոքրաթիվ:
5. Եթե Ազգային ժողովը հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում չի ընդունում, ապա ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը քննարկվում է Ազգային ժողովի մեկ նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ.
ա) զեկուցումների եւ եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ 7-ական րոպե.
բ) հարցերի եւ դրանց պատասխանների համար հատկացվում է մինչեւ մեկական րոպե.
գ) հարցերի եւ դրանց պատասխանների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 20 րոպեն.
դ) ելույթների, այդ թվում` արտահերթ եւ խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթների համար հատկացվում է մինչեւ 3-ական րոպե.
ե) ելույթների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն.
զ) հարցի քննարկման ժամանակ ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ:»:
Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ մասով.
«71 . Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 7-րդ հոդվածներով ամրագրված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.11.2008
ՀՕ-182