ՕՐԵՆՔԸ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետից հանել «գինենյութը» բառը եւ նույն կետը «սպիրտը» բառից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Ակցիզային հարկը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով`
2203 | գարեջուր | ներքին արտադրանքի 1 լիտրի համար պրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար |
70
120 |
2204 | խաղողի եւ այլ գինիներ | բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ
20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 200 դրամ |
2205 | վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ | ներքին արտադրանքի 1 լիտրի համար ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար |
500
1000 |
2206 | խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) | ներքին արտադրանքի 1 լիտրի համար ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար |
180
200 |
2207 | Էթիլային սպիրտ | ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600
700 |
2208 | սպիրտային խմիչքներ | բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ
40 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 760 դրամ |
2403 | ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ | 1 կիլոգրամ | 1500
|
2709 | հում նավթ եւ նավթամթերքներ | 1 տոննա | 27000
|
2711 (բացառությամբ 2711 11-ի եւ 2711 21-ի) | նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) | 1տոննա | 1000»
|
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը «7.5 դրամով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.01.2009
ՀՕ-28