ՕՐԵՆՔԸ
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.06.2010
Հոդված 1. «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի ապրիլի 7-ի ՀO-79-Ն օրենքի 2-րդ հոդվածում «2009 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2011 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
03.07.2010
ՀՕ-105