Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2010

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-րդ հոդվածով սահմանված եղանակով եւ ժամկետներում հաշվետվությունը (հայտարարագիրը) հարկային մարմին չներկայացնելու դեպքերում կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հարկերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով եւ սույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված դրույթները:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետից հանել «պետական» բառը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական  գրանցում  ստացած,  ինչպես  նաեւ  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ապահովադիրները համարվում են հաշվառված` լիազորված մարմնում գրանցում ստանալու պահից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2010
ՀՕ-199