Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «հաշվարկման ու վճարման» բառերով.

2) 3-րդ մասի «ամսվա 15-ը» բառերը փոխարինել «ամսվա 20-ը ներառյալ» բառերով, իսկ «համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով» բառերը` «յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, համապատասխան հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ`  հարկային մարմնի  սահմանած ձեւով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում 2-րդ մասի «ա» կետի «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2010
ՀՕ-211