ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում, 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում եւ 58-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունում «կազմակերպություն եւ միավորում», «կազմակերպություն կամ միավորում» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «կազմավորումներ» բառի համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաեւ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.01.2011
ՀՕ-4