Armenian      
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2011

Հոդված 1. «Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-329 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքը կարգավորում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) տարածքում գործունեություն իրականացնող անձի լիցենզավորման հետ կապված հարաբերությունները։»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածից հանել «Երեւան» ազատ տնտեսական գոտի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված Օդանավակայանին կից տարածք.» բառերը:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2011
ՀՕ-202