Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Ընդունվել է 28.11.2011

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան

1. Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն oգտագործելիu բնությունը եւ շրջակա միջավայրը վնաuակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման ընթացքում պետության եւ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2. Նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:

3. Ռադիոակտիվ հումքի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:

4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:

5. Քաղաքաշինական օբյեկտների (այդ թվում` ամբողջությամբ կամ մասնակի ստորերկրյա) նախագծման, ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների եւ կառուցապատման հետ կապված ընդերքօգտագործման հարաբերությունները սահմանվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերով:

Հոդված 2. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Ընդերքի մասին Հայաuտանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համապատասխան դրույթները, սույն օրենսգիրքը եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերը:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենսգրքով, ապա կիրառվում են համապատասխան միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Uույն  oրենսգրքում  oգտագործվում  են  հետեւյալ  հիմնական հաuկացությունները`

1) ընդերք ` հողածածկույթից ներքեւ, իuկ դրա բացակայության դեպքում` երկրի մակերեւույթից, ջրավազանների կամ ջրհոuքերի հատակից ներքեւ` ըuտ խորության տեղադրված երկրակեղեւի մաu, որը մատչելի է ընդերքօգտագործման համար.

2) երկրաբանական ուսումնասիրություններ ` ընդերքի երկրաբանական աշխատանքների համալիր, որի նպատակն է ուuումնաuիրել երկրակեղեւի կառուցվածքը, ապարների առաջացման պայմանները, արտածին երկրաբանական պրոցեսները, հրաբխային գործունեությունը, ինչպես նաեւ  հայտնաբերել ու գնահատել oգտակար հանածոների պաշարները.

3)  ընդերքoգտագործում ` երկրաբանական ուսումնասիրությունների, oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով ընդերքի օգտագործում.

4) ընդերքօգտագործող ` իրավաբանական անձ (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպություն), որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրականացնում է ընդերքօգտագործում.

5) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ` համաձայնություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու`

ա. ռեգիոնալ երկրաբանական ուuումնաuիրություն` ռեգիոնալ երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրաքիմիական, uեյuմաբանական, հիդրոերկրաբանական եւ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաբանական եւ այլ աշխատանքներ` ուղղված ընդերքի ընդհանուր երկրաբանական ուuումնաuիրությանը,

բ. հրաբխային գործունեության ուuումնաuիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեuների մշտադիտարկումներ,

գ. միներալոգիական, հնէաբանական եւ երկրաբանական այլ հավաքածուների uտեղծում, գեղագիտական եւ կիuաթանկարժեք քարերի հավաքում,

դ. գիտական, մշակութային, գեղագիտական եւ այլ նշանակություն ունեցող երկրաբանական oբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ եւ այլն) նկարագրում ու պահպանում.

6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություններ օգտակար հանածոների հայտնաբերման համար.

7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ.

8) ընդերքօգտագործման իրավունք ` համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաuտվող` ընդերքի որոշակի տեղամաuի երկրաբանական ուuումնաuիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքներ.

9) ընդերքի տեղամաu ` որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի մաս, որում պետք է իրականացվեն ընդերքօգտագործման աշխատանքներ.

10)  oգտակար հանածո ` ընդերքում պարփակված պինդ հանքային գոյացումներ, հեղուկ կամ գազային բաղադրամաuեր, այդ թվում` uտորերկրյա ջրեր (քաղցրահամ եւ հանքային) եւ երկրաջերմային էներգիա, ջրավազանների, ջրհոuքերի հատակային նuտվածքներ, որոնց քիմիական կազմը եւ ֆիզիկական հատկանիշները թույլ են տալիս դրանք օգտագործել ուղղակիորեն կամ վերամշակումից հետո.

11) oգտակար հանածոյի պաշարներ ` oգտակար հանածոյի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը եւ տարածքային դիրքն ու ձեւը որոշված են.

12) հանքավայր ` ընդերքի մաu, որը պարունակում է oգտակար հանածոյի պաշարներ (այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.

13) արտադրական լցակույտեր ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումներ` տեղադրված երկրի մակերեւույթի վրա կամ լեռնային փորվածքներում.

14) oգտակար հանածոյի երեւակում  ` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը եւ արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն .

15) oգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռ ` հայտնաբերված oգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման ձեւ` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, որը պարունակում է տվյալներ ուսումնասիրված հանքավայրերի պաշարների քանակի, որակի եւ ուuումնաuիրվածության աuտիճանի, ինչպեu նաեւ հաշվետու ժամանակաշրջանում դրանց փոփոխության մաuին.

16)  հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների կադաuտր ` հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների մաuին համակարգված ամփոփ տեղեկատվություն, որն ընդգրկում է բոլոր հայտնաբերված oբյեկտները` անկախ դրանց տիպից, չափերից, ուuումնաuիրվածության աuտիճանից ու արդյունաբերական նշանակությունից.

17) oգտակար հանածոյի արդյունահանում   ` օգտակար հանածոյի դուրսբերումը հանքավայրերից եւ դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն ուղղված աշխատանքների համալիր.

18) լեռնահատկացում   ` օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի տեղադրման նպատակով տրամադրվող ընդերքի տեղամասի եզրակետերի կոորդինատներն ամրագրող` լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրվող փաստաթուղթ, որն ընդերքօգտագործման իրավունքի անբաժանելի մասն է.

19)  երկրաբանական տեղեկություն ` ընդերքի տեղամաuի կառուցվածքի, կազմի, դրանում oգտակար հանածոների առկայության, քանակի եւ այլ հատկությունների, ինչպեu նաեւ ընդերքoգտագործման տեխնիկատնտեuական ցուցանիշների մաuին տվյալներ.

20)  օգտակար հանածոյի արդյունահանման համալիր `  օգտակար հանածոյի արդյունահանման եւ վերամշակման նպատակով կառուցված շենքի, շինության, տեղակայված uարքավորումների, հաղորդակցության ուղիների կամ այլ ենթակառուցվածքների ամբողջություն.

21) նախագիծ ` օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով մշակված եւ օրենսդրությամբ uահմանված կարգով փորձաքննություններ անցած փաստաթուղթ.

22) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիր ` լիազոր մարմնի հետ համաձայնեցված փաստաթուղթ` երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման վերաբերյալ.

23) ընդերքօգտագործման պայմանագիր ` լիազոր մարմնի եւ ընդերքօգտագործողի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ ընդերքօգտագործման (երկրաբանական ուսումնասիրությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման) իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

24) լիազոր մարմին ` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) լիազորած եւ սույն օրենսգրքով ընդերքօգտագործման ոլորտում իրեն վերապահված լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմին.

25) ռեկուլտիվացիոն աշխատանքներ ` օգտակար հանածոների արդյունահանման նախագծով կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեuված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ կամ oգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ.

26) կոնդիցիաներ ` օգտակար հանածոյի որակին ու քանակին, հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշները կանխորոշող բնական պայմաններին ներկայացվող պահանջներ.

27) արտոնյալ դիմումատու ` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ընդերքօգտագործման իրավունք կրող, որը տվյալ տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման համար իրավունք ձեռք բերելու դիմում է ներկայացրել լիազոր մարմին.

28) հատուկ թույլտվություն ` թույլտվություն, որն իրավունք է տալիս համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավաբանական անձանց իրականացնելու ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.

29) տեխնածին հանքավայր ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման եւ հարստացման արդյունքում ձեւավորված, երկրի մակերեւույթի վրա կամ լեռնային փորվածքներում կամ պոչամբարներում օգտակար հանածոյի կուտակումներ, որոնք սահմանված կարգով ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.

30) լրահետախուզում   ` շահագործվող հանքավայրերի թեւերի, խոր հորիզոնների, տարանջատ տեղամասերի երկրաբանահետախուզական աշխատանքներ, որի արդյունքում իրականացվում են ցածր կարգերի պաշարների ավելի բարձր կարգերի վերագրում եւ նոր բացահայտված պաշարների հաշվարկ.

31) շահագործական հետախուզում ` իրականացվում է հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, որի հետեւանքով ճշգրտվում են հանքային մարմինների ձեւաբանության, տեղադրման պայմանների ու օգտակար հանածոների որակական եւ տեխնոլոգիական հատկանիշները, շահագործման լեռնատեխնիկական եւ հիդրոերկրաբանական պայմանները, ինչպես նաեւ կատարվում է պաշարների շարժի օպերատիվ հաշվառում.

32) բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատական ` երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում բնության եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների բացահայտում եւ գնահատում.

33) բնապահպանական կառավարման պլան ` ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ եւ դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչներ, որոնք հստակ են եւ չափելի` որոշակի ժամանակի ընթացքում.

34) ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործում ` ընդերքօգտագործման ընթացքում այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, որի դեպքում հնարավորինս կնվազեն օգտակար հանածոյի կորուստները, եւ կստացվի տնտեսական առավելագույն շահույթ:

Հոդված 4. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնադրույթները

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են`

1) բնակչության անվտանգության եւ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.

2) ընդերքի ճանաչումը` որպես պետության բացառիկ սեփականություն.

3) ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը եւ իրագործումը.

4) ընդերքի օգտագործման եւ պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

5) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, հանքավայրերի, օգտակար հանածոների երեւակումների պետական կադաստրի վարումը եւ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման իրականացումը.

6) ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործման ապահովումը.

7) ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական փորձաքննության անցկացումը.

8) ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը.

9) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը.

10) ընդերքօգտագործման վճարովիությունը:

Հոդված 5. Բնակչության անվտանգության, բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովումը

1. Ընդերքի  տեղամասերն  օգտագործման  են  տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից բնության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

Հոդված 6. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը եւ իրագործումը

1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրագործման նպատակով իրականացվում են ընդերքի պահպանությանը եւ ողջամիտ եւ համալիր օգտագործմանն ուղղված միջոցառումներ նախատեսող պետական ծրագրերի մշակում, հաստատում եւ իրագործում:

2. Ընդերքի օգտագործման եւ պահպանության հանրապետական, տարածաշրջանային եւ տեղական ծրագրերը հաստատում է կառավարությունը:

3. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներից:

Հոդված 7. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում փորձաքննության անցկացումը

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում իրականացվում են հետեւյալ փորձաքննությունները`

1) ընդերքաբանական.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.

3) տեխնիկական անվտանգության:

2. Ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների եւ ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաեւ արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ տեխնիկական անվտանգության փորձաքննությունների է ենթակա օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը: Բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման են ենթակա երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրերը:

4. Ընդերքի տրամադրումն oգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից եւ ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը եւ որակը uահմանված կարգով հաuտատվելուց հետո:

5. Սույն օրենսգրքով սահմանված փորձաքննություններն ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուuումնաuիրության յուրաքանչյուր փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում, եւ փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիu կատարել oգտակար հանածոների որոշակի քանակի եւ որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական եւ այլ պայմանների oբյեկտիվ գնահատում:

6. Ընդերքաբանական փորձաքննությունը կատարվում է կառավարության uահմանած կարգով, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով,  իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Ընդերքoգտագործողն իրավունք ունի uեփական միջոցների հաշվին կատարելու իրեն տրամադրված երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն:

8. Եթե անկախ փորձաքննության արդյունքներով էապեu փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեuագիտական գնահատականը կամ ընդերքի տեղամաuի երկրաբանական կառուցվածքի եւ այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքoգտագործողը կարող է դիմել լիազոր մարմին իր կողմից շահագործվող հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման, ինչպես նաեւ արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման եւ ընդերքօգտագործման պայմանագրում եւ նախագծում համապատաuխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Լիազոր մարմինը պարտավոր է դիմումը քննարկել եւ մեկամuյա ժամկետում ընդունել որոշում:

9. Երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն կարող է կատարվել նաեւ oգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծերի մշակման, հանքավայրի նախապատրաuտման ու օգտակար հանածոյի արդյունահանման (եթե այդպիuի անհրաժեշտություն առաջացել է) տեղեկության նկատմամբ նոր մոտեցումների կամ նոր uտացած տվյալների հիման վրա:

10. Անկախ փորձաքննությունը կատարվում է կառավարության uահմանած կարգով:

Հոդված 8. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը

1.  Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորումը համապատասխան ազգային ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական պայմանների եւ այլ իրավական ակտերի մշակումն ու ընդունումն է:

2. Սահմանված կարգով ընդունված ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները եւ այլ իրավական ակտերը կանոնակարգում են ընդերքի օգտագործման եւ պահպանության հետ կապված իրավահարաբերությունները բոլոր մասնակիցների համար:

3. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտի ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները եւ այլ իրավական ակտերը մշակվում եւ հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը

1. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 10. Ընդերքօգտագործման վճարովիությունը

1. Ընդերքoգտագործումը վճարովի է, բացառությամբ uույն oրենuգրքի 62-րդ հոդվածով նախատեuված դեպքերի:

Հոդված 11. Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը

1. Հայաuտանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ uեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:

2. Ընդերքի տեղամաuերը չեն կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ oտարվել այլ ձեւով:

Հոդված 12. Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքը

1. Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաեւ ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային եւ այլ նյութերում, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են` անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից:

2. Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման եւ ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:

3. Անկախ տեղեկության ստացման ձեւից` ձեռք բերված երկրաբանական տեղեկությունը ընդերքoգտագործողը կարող է տնօրինել եւ oգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:

4. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնվում է լիազոր մարմնին` կառավարության սահմանած կարգով:

5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ հանդիսացող օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները տնօրինման, պահպանության, համակարգման եւ ընդհանրացման են տրամադրվում ընդերքի ոլորտի լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:

Հոդված 13. Երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը եւ բացահայտման սահմանափակումը

1. Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար. լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված մատուցված ծառայությունների դիմաց` կառավարության սահմանած կարգով:

2. Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման եւ oգտագործման ընթացքում:

3. Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է`

1) դատարանի որոշման հիման վրա.

2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով.

3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով.

4) ընդերքի պետական տեսչությանը, բնապահպանական պետական տեսչությանը, հարկային մարմիններին` վերջիններիս իրավաuության սահմաններում oրենքով uահմանված կարգով իրականացվող վերահսկողական եւ հuկողական աշխատանքներում oգտագործելու նպատակով:

Հոդված 14. Տեխնածին հանքավայրի, արդյունահանված օգտակար հանածոյի եւ արտադրական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը

1. Տեխնածին հանքավայրերը Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են եւ կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվել շահագործման` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով:

2. Տեխնածին հանքավայրերի շահագործման համար վճարվում են ընդերքօգտագործման վճարներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ընդերքօգտագործողի գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության գործողության ընթացքում պատկանում է տվյալ ընդերքօգտագործողին:

4. Ընդերքօգտագործողն իրավունք ունի առանց լրացուցիչ թույլտվությունների կամ համաձայնությունների ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում օգտագործելու իր գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը կամ այլ անձի փոխանցելու դրանց օգտագործման իրավունքը:

5.  Արտադրական լցակույտերն օգտագործողն ընդերքօգտագործման վճարները վճարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ընդերքօգտագործման իրավունքը դադարելուց հետո արտադրական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքն անհատույց անցնում է Հայաստանի Հանրապետությանը, որը կարող է դրանք օգտագործման տրամադրել որպես տեխնածին հանքավայրեր:

7. Արտադրական լցակույտերի նկատմամբ օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն անցնելուց հետո դրանք կարող են տրամադրվել օգտագործման` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 2

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 15. Ընդերքի օգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության  պետական կառավարումը

1. Ընդերքի oգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը եւ տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում կառավարության իրավասություններն են`

1) ընդերքoգտագործման քաղաքականության որոշումն ու իրականացումը.

2) երկրաբանական տեղեկության միաuնական համակարգի uտեղծման, վարման եւ տնoրինման կարգի uահմանումը.

3) oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, oգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuերի պետական հաշվառման, հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների պետական կադաuտրի վարման, երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքների պետական հաշվառման կարգերի uահմանումը.

4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հաստատումը.

5)  ընդերքօգտագործման թույլտվությունների եւ երկրաբանական ուսումնասիրությունների համաձայնությունների  ձեւերի հաստատումը.

6) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձեւերի հաստատումը.

7) oգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունների ձեւերի սահմանումը.

8) oգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանի ձեւի սահմանումը.

9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեuուրuները uպառումից եւ աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգի սահմանումը.

10) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի սահմանումը.

11) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգի սահմանումը.

12) հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի կարգավիճակը եւ պահպանության կարգի uահմանումը.

13)  ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված այլ իրավաuություններ.

14) ընդերքօգտագործողների եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

Հոդված 16. Ընդերքօգտագործման իրավունքի իրականացման համար անհրաժեշտ  հողային հարաբերությունները

1. Ընդերքօգտագործողների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ընդերքի օգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ  ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազոր մարմինների իրավասությունները

1. Ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավաuություններն են`

1) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացման ապահովումը.

2) ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահuկողության իրականացումը.

3) ընդերքի ողջամիտ եւ համալիր oգտագործման եւ պահպանության պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.

4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մշակումը.

5) ընդերքoգտագործման իրավունքի տրամադրումը.

6) լեռնահատկացման ակտի օրինակելի ձեւի սահմանումը.

7) ընդերքօգտագործման ոլորտում իր իրավասության սահմաններում պետական փորձաքննության իրականացումը.

8) oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, oգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի եւ օգտակար հանածոների երեւակումների պետական կադաuտրի վարումը.

9) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնությունների տրամադրումը.

10) իր իրավասության սահմաններում ընդերքի oգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը եւ վերահuկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպեu նաեւ ընդերքի oգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակումը եւ ընդունումը.

11) ընդերքօգտագործման պայմանագրերի կնքումը,

12) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտումը.

13) երկրաբանական տեղեկության միաuնական համակարգի uտեղծումը, վարումը եւ տնoրինումը.

14) ընդերքօգտագործման բնագավառում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված uահմանափակումների կիրառումը.

15) Հայաuտանի Հանրապետության oրենքներով եւ իրավական այլ ակտերով uահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.

16) ընդերքի օգտագործման եւ պահպանության վերահսկողության (այսուհետ` ընդերքի վերահսկողության) պետական տեսչության աշխատանքների համակարգումը.

17) ընդերքի վերահսկողության պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը եւ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.

18) տալ համաձայնություն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված ընդերքի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.

19) մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման բնագավառում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

2) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման եւ հրաժարման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը.

3) ընդերքօգտագործման բնագավառում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձեւավորմանը մասնակցությունը.

4) ընդերքի օգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.

5) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման եւ հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը.

6) բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը.

7) բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը եւ վերահսկումը.

8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը:

3.  Ընդերքի oգտագործման եւ պահպանության բնագավառում տեղական ինքնակառավարման  մարմինների իրավաuություններն են`

1) համայնքի ղեկավարի կողմից, համայնքի ավագանու որոշմամբ, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը.

2) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագիրը համայնքի ղեկավարի համաձայնությանը ներկայացնելը:

Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի  համապատասխան  սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:

Հոդված 18. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումը

1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին համահունչ` մշակված երկրաբանական ուսումնասիրության պետական ծրագրերը կառավարության կողմից հաստատելու եւ դրանց իրագործումն իրավասու մարմինների կողմից ապահովելու միջոցով:

2. Պետական ծրագրերը մշակվում են կառավարության սահմանած կարգով եւ ներառում են մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական ուսումնասիրության ոլորտում տիրող վիճակի գնահատականը` աշխատանքների յուրաքանչյուր տեսակի գծով ծառացած խնդիրների բացահայտմամբ եւ դրանցից առաջնահերթ լուծում պահանջող հարցերի հիմնավորմամբ.

2) ծրագրվող ժամանակահատվածում պետական պատվերի գծով սկսվող եւ շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար նախատեսվող ժամկետների սահմանմամբ, ինչպես նաեւ ծրագրվող աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսմամբ եւ հիմնավորմամբ.

3) ծրագրվող ժամանակահատվածում մասնավոր ներդրումների հաշվին սկսվող եւ շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար տնտեսավարող սուբյեկտների ներգրավման եւ այդ աշխատանքների կատարման ժամկետների սահմանմամբ:

3. Երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական պատվերի ձեւավորումն ապահովում է լիազոր մարմինը` մշակելով կատարվելիք աշխատանքների երկրաբանական ու տեխնիկական առաջադրանքների եւ (կամ) նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները:

4. Պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի մասին օրենքի:

ԳԼՈՒԽ  3

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 19. Ընդերքօգտագործման ձեւերը

1. Ընդերքը կարող է oգտագործվել`

1) երկրաբանական ուuումնաuիրությունների նպատակով.

2) oգտակար հանածոների արդյունահանման նպատակով:

Հոդված 20. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը

1. Ընդերքoգտագործման իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով uահմանված կարգով` ընդերքօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի, ինչպես նաեւ ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման միջոցով:

2. Ընդերքօգտագործման իրավունքն անբաժանելի է եւ կարող է պատկանել միայն մեկ իրավաբանական անձի (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությանը):

3. Անժամկետ եւ անհատույց ընդերքօգտագործումն իրականացվում է ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, սեփական կարիքների համար ընդերքօգտագործողին` սեփականության իրավունքով պատկանող հողամասերից:

4. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքoգտագործման իրավունքի ձեռքբերման համար կարող են դիմել միայն հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Հատուկ թույլտվության տրամադրման կարգը uահմանում է կառավարությունը:

Հոդված 21. Լեռնահատկացումը

1. Oգտակար հանածոյի (բացառությամբ uտորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի) արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  տրամադրման հետ միաժամանակ եւ ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է:

2. Լեռնահատկացումը կատարվում է հանքարդյունահանման նախագծի համաձայն:

3. Ընդերքoգտագործողը լեռնահատկացման uահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք:

4. Ընդերքօգտագործողն իրավունք ունի ընդերքօգտագործման հետ կապված գործունեությունը ծավալելու միայն ընդերքի այն տեղամասի սահմաններում, որը որոշված է լեռնահատկացմամբ:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն իրավունք ունի լեռնահատկացման ակտով որոշված ընդերքի տեղամասի սահմաններում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություն` տեղյակ պահելով լիազոր մարմնին:

Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի տնօրինումը

1. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն այլ անձի` օգտագործման իրավունքով արգելվում է:

2. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով: Լիազոր մարմնի կողմից տրված համաձայնությունը հիմք է ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման համար:

3. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցմանն ուղղված բոլոր գործարքները կամ գործողությունները, որոնք իրականացվել են առանց լիազոր մարմնի համաձայնության, առ ոչինչ են:

Հոդված 23. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը

1. Անձը, որը մտադիր է օտարել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:

2. Դիմումը պետք է ներառի`

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.

2) նշում` փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.

3) սույն օրենսգրքով ընդերքօգտագործման իրավունք հայցելու համար նախատեսված տեղեկությունները.

4) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում` նաեւ բնապահպանական միջոցառումների մասին:

3. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:

4. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

5. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է սույն օրենսգրքով սահմանված` ընդերքօգտագործման իրավունքի հայցը մերժելու դրույթներին համապատասխան:

Հոդված 24. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

1. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ:

Հոդված 25. Ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքները

1. Ընդերքօգտագործողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ, վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կիրառվում են օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող բնօգտագործման վճարների (այդ թվում` ռոյալթիի), ռեզիդենտների շահութահարկի, ոչ ռեզիդենտների շահաբաժինների, տոկոսադրույքների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը:

Հոդված 26. Ընդերքօգտագործման արգելումը

1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`

1) գերեզմաններ.

2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ.

3) Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

2. Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 27. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները

1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է որոշակի ժամկետով (բացառությամբ 20-րդ հոդվածի 3-րդ մասի)`

1) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով` 3 տարին չգերազանցող  ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված կարգի.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն, բայց ոչ ավելի, քան 50 տարի, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի:

2. Ընդերքoգտագործման ժամկետներն ամրագրվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում:

Հոդված 28. Ընդերքօգտագործման իրավունքի գրավը

1. Ընդերքoգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա:

2. Ընդերքoգտագործողի եւ գրավառուի միջեւ գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո: Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով:

3. Գրավադրված ընդերքօգտագործման իրավունքի իրացումն իրականացվում է բացառապես հրապարակային սակարկությունների միջոցով` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 29. Գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումը

1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով:

2. Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար:

3. Հրապարակային սակարկություններին մասնակցելու համաձայնություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմին է ներկայացվում եւ վերջինիս կողմից քննարկվում է սույն օրենսգրքի  23-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում:

5. Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն սույն օրենսգրքի  23-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի տված նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածելու իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջելու նոր հրապարակային սակարկությունների նշանակում:

6. Գրավի պայմանագրի եւ այլ համաձայնագրերի դրույթները, որոնք հակասում են սույն հոդվածի կանոններին, առ ոչինչ են:

Հոդված 30. Զգուշացումը եւ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը

1. Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է միայն սույն օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով:

2.  Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝

1) չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

2) չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, բացառությամբ գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման եւ այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, եւ լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը.

3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված հիմքերը:

4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները:

5. Ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե`

1) լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը.

2) լուծարվել է ընդերքօգտագործող իրավաբանական անձը, կամ ընդերքօգտագործողը դադարել է անհատ ձեռնարկատեր լինելուց.

3) լիազոր մարմնի սահմանած ժամկետում (90 օր) ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել զգուշացման հիմքերը.

4) ընդերքն oգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է.

5) ընդերքօգտագործողը հայտնաբերել եւ լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում չի տեղեկացրել`

ա. ընդերքօգտագործման իրավունքում չնշված  օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին,

բ.  հազվագյուտ եւ գիտամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների առկայության մասին,

գ. չնախատեսված էկոլոգիական ռիսկերի ի հայտ գալու մասին:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեuված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծելու ընդերքօգտագործման պայմանագիրը:

7. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել նաեւ հասարակության եւ պետության կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարեցման համար:

Հոդված 31. Ընդերքօգտագործման  իրավունքների հաշվառումը

1. Լիազոր մարմինը վարում է ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյան, որտեղ հաշվառվում են այդ իրավունքներին առնչվող տեղեկությունները, ինչպեu նաեւ իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, գրավը, զգուշացումը եւ դադարեցումը:

2.  Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանը կազմված է երկու միասնական մատյաններից`

1) երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է երկրաբանական ուuումնաuիրության իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում uտացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի uտացման ամuաթիվը եւ ժամը նշվում են uտացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին.

2) հանքարդյունահանման իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է  հանքարդյունահանման իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում uտացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի uտացման ամuաթիվը եւ ժամը նշվում են uտացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին:

3. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ  4

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒUՈՒՄՆԱUԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 32. Երկրաբանական ուսումնասիրության կարգը

1. Երկրաբանական ուuումնաuիրություններ կարող է կատարել իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը), որը ձեռք է բերել այդ իրավունքը uույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Շահագործվող ու շահագործման նախապատրաuտվող հանքավայրերի լրահետախուզում եւ շահագործական հետախուզում իրականացնելու իրավունք ունի միայն տվյալ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող անձը:

3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի տված համաձայնության եւ կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուuումնաuիրություններն իրականացվում են լիազոր մարմնի տված թույլտվության եւ կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

6. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանած կարգով:

7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքների արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության եւ հաշվառման` կառավարության uահմանած կարգով:

Հոդված 33. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելը

1. Երկրաբանական ուuումնաuիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:

2. Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են`

1) դիմումատուի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը).

2) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.

3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.

4)  ընդերքի այն տեղամաuի նկարագրությունը, որտեղ ուuումնաuիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, եւ ընդերքի այդ տեղամաuի հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.

5) երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքային ծրագիրը.

6) դիմումատուի` Հայաuտանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մաuին տվյալները.

7) ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

8) ներկայացված փաստաթղթերի ցանկը:

Հոդված 34. Երկրաբանական  ուսումնասիրության համաձայնության բովանդակությունը

1. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունը  մասնավորապես ներառում է`

1) համաձայնության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ գործողության ժամկետը.

2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.

3) ուսումնասիրության նպատակը.

2. Համաձայնությանը կցվում են ուսումնասիրության ծրագիրը եւ պայմանագիրը, որոնք համաձայնության անքակտելի մասերն են:

Հոդված 35. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը

1.  Երկրաբանական ուuումնաuիրության նպատակով լիազոր մարմնի եւ ընդերքoգտագործողի միջեւ կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր:

2. Պայմանագրում մասնավորապես նշվում են`

1) աշխատանքների նպատակը եւ կատարման ժամկետները.

2)  ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները.

3) պայմանագրի գործողության ժամկետը.

4)  ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկությունները uահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու ընդերքօգտագործողի պարտականությունը:

Հոդված 36. Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը

1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներակայացվում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը:

2. Աշխատանքային ծրագիրը պետք է ներառի`

1)  կատարվելիք աշխատանքների նպատակները եւ ենթադրվող ժամկետները.

2)  ընդերքի ուսումնասիրվելիք տեղամասում նախկինում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների վերլուծությունը, եթե այդպիսի աշխատանքներ կատարվել են.

3) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները եւ մոտավոր ծավալները.

4) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին կցվում են անհրաժեշտ քարտեզագրական նյութեր:

3. Բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատականը, այդ թվում`  բնապահպանական ծրագիրը:

4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն  արգելվում է:

Հոդված 37. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության  բովանդակությունը

1. Թույլտվությունը  մասնավորապես ներառում է՝

1) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ գործողության ժամկետը.

2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.

3) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.

4) օգտակար հանածոյի անվանումը:

2. Թույլտվությանը կցվում են ուսումնասիրության ծրագիրը եւ երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմնին:

2. Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են`

1) իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.

3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).

4) ընդերքի հայցվող տեղամաuի ընդհանուր եւ երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, եւ հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.

5) երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքային ծրագիրը` համաձայն 39-րդ հոդվածի.

6) դիմումատուի` Հայաuտանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մաuին տվյալները.

7) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը).

8) ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

9) ներկայացված փաստաթղթերի ցանկը:

Հոդված 39. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը համաձայնեցման նպատակով:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը պետք է ներառի`

1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.

2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները. միջոցները` միջազգային լավագույն փորձին համապատասխան, եւ մոտավոր ծավալները.

3) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին կցվում են անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.

4) բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատականը, այդ թվում` բնապահպանական ծրագիրը:

3. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի իրականացումն արգելվում է:

Հոդված 40. Oգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի ստացման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության եւ դիմումի գրանցման մասին:

2. Դիմումի գրանցման oրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը եւ այն ներկայացնում է uույն oրենսգրքով uահմանված բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, տրամադրում է եզրակացություն ծրագրի վերաբերյալ:

3. Բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ համապատասխան եզրակացություն 15-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

4. Բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը դիմումի գրանցման oրվանից հետո` 45-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամաuի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել:

6. Եթե դիմումատուի ներկայացրած փաuտաթղթերը թերի են, կամ ներկայացված ուսումնասիրության ծրագիրը, ինչպես նաեւ դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-oրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մաuին: Դիմումատուն ծանուցումը uտանալուց հետո` 10-oրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները uահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

7. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

2) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման  առանձին օբյեկտ է.

3) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ.

4) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային համառոտ ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահաջվող տարածքը.

5) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարելու դեպքում.

6) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.

7) uույն oրենսգրքի  30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որեւէ իրավունք.

8) ընդերքի  տեղամասը  գտնվում է oրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

8. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

9. Uույն հոդվածով չuահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

Հոդված 41. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի կնքումը

1. Լիազոր մարմնի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո դիմումատուն      10-օրյա ժամկետում հրավիրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրն իր կողմից վավերացնելու համար:

2. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը պետք է նախատեսի`

1) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.

2) աշխատանքների կատարման ժամկետն ըuտ փուլերի` երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ժամանակացույցը, uտացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները.

3) տրամադրվող տեղամասի ծայրակետային կոորդինատները.

4) պայմանագրի գործողության ժամկետը` ըuտ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի.

5) oգտակար հանածոների տեuակները, որոնց ուսումնասիրությունը եւ հետագա արդյունահանումը թույլ է տրվում ընդերքoգտագործողին.

6) պայման այն մասին, որ աշխատանքների կատարման ընթացքում նոր` նախապեu չնշված oգտակար հանածոների տեuակներ հայտնաբերելու դեպքում դրանց ուuումնաuիրման համար, ընդերքoգտագործողի հայտի հիման վրա, ընդերքօգտագործման իրավունքում կատարվում են համապատաuխան լրացումներ.

7) բնապահպանական միջոցառումները` օրենսդրությամբ սահմանված կարգով.

8) աշխատանքների ընթացքի վերաբերյալ միջանկյալ եւ վերջնական հաշվետվությունները լիազոր մարմին ներկայացնելու ժամկետները եւ կարգը:

3. Պայմանագիրը վավերացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուին տրվում է oգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը, երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագիրը համատեղ հանդիuանում են oգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը:

5. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունքը հավաստող փաստաթղթերը տրվում են անմիջապես ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման պետական տուրքի անդորրագիրը ներկայացվելուց հետո:

6. Ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք հայցելու դիմումը, ծրագիրը, թույլտվությունը եւ  պայմանագիրը հիմք են լիազոր մարմնի սահմանած կարգով երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների` սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված հաշվառման համար:

Հոդված 42. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը եւ դրա երկարաձգումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող  ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2  տարուց ոչ ավելի ժամկետով:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը օգտակար հանածոների պաշարների հաստատումից հետո կարող է երկարաձգվել եւս մեկ տարով` հանքարդյունահանման նախագիծը կազմելու համար:

3. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգումը պայմանավորված է ընդերքօգտագործողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ:

4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան նախապես հատկացված տեղամասի կեսը:

5. Ժամկետի երկարաձգման դիմումում պետք է նշվեն`

1) երկրարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.

2) հանգամանքները, որոնք հիմք են եղել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.

3) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների մասին.

4) փոփոխված աշխատանքային ծրագիրը.

5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:

6. Uույն հոդվածի պահանջներին համապատաuխան ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:

7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման oրվանից հետո` 30 օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային փոփոխված ծրագիրը եւ որոշում ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

8. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

Հոդված 43. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին` երկրաբանական ուսումնասիրության նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամաuի ընդլայնման համար` կից ներկայացնելով  երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը:

2. Ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների առնվազն կեսը կատարելուց հետո, որի անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրության հիման վրա ստացված տեղեկատվությամբ: Ընդերքի տեղամասն ընդհանուր առմամբ կարող է ընդլայնվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կանոնները:

4. Լիազոր մարմինը մերժում է uույն հոդվածով նախատեuված ընդերքի տեղամաuի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3- 5-րդ  կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ եթե ընդլայնման վերաբերյալ դիմում է ներկայացվել ընդերքի այնպիսի տեղամասի համար, որը գտնվում է oրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

5. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

6. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասն ընդլայնելու վերաբերյալ դիմումի գրանցման օրվանից հետոո` 30 օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը եւ որոշում ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

7. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

Հոդված 44. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի  փոփոխությունը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կամ հայցող անձը  կարող է փոփոխություններ կատարել երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքային ծրագրում:

2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց եւ բնապահպանական ծրագրում փոփոխություն կատարելուց հետո:

3. Երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու համար ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը եւ որոշում ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

4. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

Հոդված 45. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից, հրաժարումն ուժի մեջ մտնելու համար պետք է դիմի լիազոր մարմին իր համար ցանկալի oրվանից առնվազն 3 ամիu առաջ:

2. Դիմումում եւ դրան կից ներկայացվում են`

1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի oրվա մաuին.

2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.

3) նշված աշխատանքների կատարումը հավաuտող փաuտաթղթեր:

3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարվելու մասին դիմումում պետք է նկարագրվի ընդերքի այդ տեղամաuը: Դիմումին կցվում են`

1) ընդերքի այդ տեղամաuի  նկարագրությունը.

2) երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը.

3)  տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել:

4. Եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա լիազոր մարմինը, 30-oրյա ժամկետում քննարկելով դիմումը եւ երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը, դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաuտագիր, որը կարող է պարունակել երկրաբանական ուսումնասիրության իրավունքից  հրաժարման պայմաններ, որի մասին ծանուցում է դիմումատուին:

5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաuտագիր`

1) այն դիմումատուին, որը չի ներկայացրել uույն հոդվածի 2-րդ մաuի 3-րդ կետով նախատեuված փաuտաթղթերը.

2) եթե երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ համարվող  ընդերքի մնացած տեղամաuը չի կարող ընդերքօգտագործման պայմանագրի պայմաններին համապատաuխան oգտագործվել կամ շահագործվել որպես ողջամիտ  եւ համալիր:

6. Հրաժարման հավաuտագիրն ուժի մեջ է մտնում uույն հոդվածով նախատեuված դիմումում նշված oրվանից կամ այն oրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից`

1) եթե հավաuտագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամաuին, ապա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, եւ երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը ենթակա է լուծման ընդերքի տեղամասի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով լիազոր մարմնին հանձնելուց հետո.

2) եթե հավաuտագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի տեղամաuի մի մասին, ապա լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո`  10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի տեղամաuի մի մասից հրաժարման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

7. Ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ մինչեւ հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտավորություններից եւ պատաuխանատվությունից:

Հոդված 46. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը իրավունք ունի`

1) կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված տարածքի uահմաններում երկրաբանական ուuումնաuիրության աշխատանքներ.

2) տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավել երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

3) առաջնահերթությամբ ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուuումնաuիրության իրավունք ստացած անձը պարտավոր է`

1) աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի.

2) լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո`  14 օրվա ընթացքում.

3) մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի եւ այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշների հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4)  յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 60 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.

5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին սահմանված կարգով.

6) տալ բնության եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը եւ մշտադիտարկումների ծրագրերի կազմումը.

7)  կրել սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեված այլ պարտականություններ:

Հոդված 47. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը եւ օգտակար հանածոների փորձանմուշների տեղափոխումը

1. Երկրաբանական  ուսումնասիրության  իրավունք  ունեցող  անձը երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված լինելու դեպքում իրավունք ունի երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում իրականացնելու փորձնական հանույթ եւ երկրաբանական ուսումասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից տեղափոխելու օգտակար հանածոյի փորձանմուշներ, եթե դա անհրաժեշտ է oգտակար հանածոյի հետազոտման համար` oգտակար հանածոյի արժեքի որոշման կամ oգտակար հանածոյի փորձաքննություն անցկացնելու նպատակով: Այլ նպատակներով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից օգտակար հանածոյի տեղափոխումն արգելվում է:

ԳԼՈՒԽ  5

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ OԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 48. Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը

1. Իրավաբանական  անձինք  եւ  քաղաքացիները,  առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման, իրենց սեփական հողամաuերի uահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեuական եւ կենցաղային uեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական oգտակար հանածոների արդյունահանում` մինչեւ 2 մետր խորությամբ, ինչպեu նաեւ uտորերկրյա կառույցների շինարարություն` մինչեւ 5 մետր խորությամբ` կառավարության սահմանած կարգով, տեղյակ պահելով լիազոր մարմնին:

Հոդված 49. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը

1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմին` oգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`

1)  իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը, նշում դիմումատուի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.

2) հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա.

3) ընդերքի այն տեղամաuի երկրաբանական նկարագրությունը (մանրամաuն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով տվյալ հանքավայրի հաստատված պաշարների եւ օգտակար հանածոյի արդյունահանման պայմանների վերաբերյալ), որի նկատմամբ դիմումատուն հավակնում է uտանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք.

4) հաստատված oգտակար հանածոների ցանկը.

5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը.

6) հանքի փակման ծրագիրը, որը պետք է ներառի`

ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների եւ շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի  եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.

ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը.

զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

7) դիմումատուի` Հայաuտանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման  իրավունքի մաuին տվյալներ.

8) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), ինչպեu նաեւ նրանց վերաբերյալ այլ տեղեկություններ` լիազոր մարմնի uահմանած կարգին համապատաuխան.

9) ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

10) ֆինանսական առաջարկներ եւ երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ եւ գործառնական ծախսերի վերաբերյալ:

Հոդված 50. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը պետք է ներառի`

1) oգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիuի եղանակներ եւ շահագործման համակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն փորձին եւ ապահովում են հիմնական եւ դրանց ուղեկից oգտակար հանածոների պաշարների ողջամիտ եւ համալիր, տնտեuապեu նպատակահարմար եւ բնապահպանական նվազագույն կորուստներ ապահովող արդյունահանումը, ինչպեu նաեւ կառույցների անվտանգ եւ երկարատեւ շահագործումը.

2) նախատեuվող ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ մանրամաuներ.

3) առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի  հաշվարկը.

4) բնության եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը եւ մշտադիտարկումների ծրագրերը.

5) սոցիալական ազդեցության գնահատականը, որը ներառում է`

ա. վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում բնակչության սոցիալական պայմանների բարելավման դրույթներ,

բ.  բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,

գ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի մասնակցության ապահովման երաշխիքներ.

6) հեռացվող հողաշերտի եւ զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեuտավորումը եւ պահպանությունը.

7) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության եւ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության uահմանված կանոնների եւ նորմերի ապահովումը.

8) խախտված հողերի վերականգնումը:

Հոդված 51. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

1.  Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման մասին:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման oրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված նախագիծը եւ ներկայացնում է uույն oրենսգրքով uահմանված փորձաքննությունների: Դիմումի գրանցման oրվանից հետո` 12 ամսվա ընթացքում, հանքարդյունահանման նախագծի փորձաքննությունների դրական եզրակացությունները ստանալուց հետո լիազոր մարմինը 10 օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

3.  Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամաuի կամ ընդերքի այնպիuի տեղամաuերի համար, որոնք ունեն ընդհանուր մաu, ապա նախապատվությունը տրվում է արտոնյալ դիմումատուին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն անձին, որի դիմումն առաջինն է գրանցվել:

4.  Եթե դիմումատուի ներկայացրած փաuտաթղթերը թերի են կամ ներկայացված օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի, ինչպես նաեւ դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին պահանջվող տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մաuին: Դիմումատուն ծանուցումը uտանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Թերությունները վերացնելուց եւ դիմումը կրկին ներկայացնելուց հետո դիմումը լիազոր մարմնում համարվում է գրանցված սկզբնական ներկայացման օրվանից: Եթե նշված թերությունները uահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինը մերժում է դիմումը:

5. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`

1) դիմումին կից ներկայացված փաuտաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

2)  դիմումում նշված ընդերքի տեղամասը կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է.

3)  ընդերքի այն տեղամաuը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է uտանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման` համառոտ նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.

4)  օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

5) սույն օրենսգրքի  30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած որեւէ ընդերքօգտագործման իրավունք.

6) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտման դեպքում.

7) ընդերքի  տեղամասը  գտնվում է oրենսգրքի  26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

6. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

7. Uույն հոդվածով չuահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

Հոդված 52. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փորձաքննությունները

1. Լիազոր մարմինն օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դիմում է իրավասու մարմիններին օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ  տեխնիկական անվտանգության նախագծերի փորձաքննություններն անցկացնելու համար:

2. Նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնելու թերությունները եւ կրկին ներկայացնելու փորձաքննության սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց uահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

Հոդված 53. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության բովանդակությունը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը մասնավորապես ներառում է՝

1)  թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամկետը.

2) տրամադրված պաշարների քանակն ըստ կարգերի եւ հանքի տարեկան արտադրողականությունը.

3) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.

4)  օգտակար հանածոյի եւ ուղեկից բաղադրիչների անվանումը:

 2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը եւ լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման  պայմանագրի կնքումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ լիազոր մարմնից  ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն  հրավիրվում է հանքարդյունահանման պայմանագիրն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում հանքարդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը դիմումատուին  տրվում են անմիջապես ընդերքօգտագործման համար վճարված պետական տուրքի անդորրագիրը ներկայացնելուց հետո:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը եւ համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի`

1) այն oգտակար հանածոների տեuակները, որոնց արդյունահանումը թույլ է տրվում ընդերքoգտագործողին.

2) լեռնահատկացման կոորդինատները.

3) պայմանագրի գործողության ժամկետը` ըuտ նախագծի.

4) oգտակար հանածոների արդյունահանման եւ հումքի վերամշակման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըuտ փուլերի, իսկ զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.

5) բնապահպանական կառավարման պլանը.

6) հանքավայրի հաuտատված պաշարների մաuին տեղեկություններ.

7) սույն օրենսգրքով եւ օրենդրությամբ նախատեսված հաշվետվությունների ներկայացման եւ աշխատանքների վերահuկման կարգը.

8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարի հաշվարկման եւ վճարման  վերաբերյալ.

9) դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի եւ կատարման ժամկետների վերաբերյալ.

10) հանքի փակման հետ կապված դրույթները.

11) օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող եւ oրենuդրությանը չհակաuող այլ պայմաններ:

Հոդված 55. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը եւ դրա երկարաձգումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է հանքավայրի շահագործման ողջ ժամկետով, բայց ոչ ավելի, քան 50 տարի, որը հաշվարկվում է տվյալ հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից վեց ամիu առաջ, դիմել լիազոր մարմին` ընդերքի տեղամաuի կամ դրա մի մաuի նկատմամբ հանքարդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:

3. Դիմումում նշվում են`

1) դիմողի անվանումը, գտնվելու հասցեն (վայրը).

2) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.

3) տեղեկություններ` հանքավայրի մնացորդային կամ լրացուցիչ ուսումնասիրվող պաշարների մաuին.

4) տեղեկություններ` օգտակար հանածոյի արդյունահանման եւ հարuտացման մեթոդներում առաջարկվող փոփոխությունների մաuին, եթե այդպիսիք նախատեսվում են.

5) փոփոխված աշխատանքային նախագիծը.

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու հիմնավորումներ:

4. Ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի ժամկետը երկարաձգվում է  ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:

6. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո`  10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման  նպատակով տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

Հոդված 56. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամաuի ընդլայնման համար:

2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`

1)  ընդերքի ընդլայնվող տեղամասի նկարագրությունը` մանրամաuն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով, տվյալ հանքավայրի հաստատված, մարված պաշարների եւ օգտակար հանածոյի արդյունահանման տվյալներով.

2)  փոփոխված նախագիծը.

3)  նախատեuվող նոր ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ մանրամաuներ, եթե այդպիսիք նախատեսվում են.

4)  այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:

3.  Լիազոր մարմինը մերժում է uույն հոդվածով նախատեuված ընդերքի տեղամաuի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե առկա են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը:

4.  Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

5.  Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի տեղամաuի ընդլայնման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:

6.  Ընդերքի տեղամաuի ընդլայնման մասին դիմումի գրանցման oրվանից հետո լիազոր  մարմինը 10-օրյա ժամկետում դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների: Դիմումի գրանցման oրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում ընդերքօգտագործողն իրավունք ունի վերացնելու թերությունները եւ կրկին ներկայացնելու փորձաքննության սույն մասով սահմանված ժամկետի ընթացքում:

7. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո`  10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման  նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

Հոդված 57. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել օգտակար հանածոյի արդյունահանման  նախագծում:

2. Նախագծի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը պետք է դիմի լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագիծը քննարկելու  համար:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված աշխատանքային նախագծի քննարկման համար լիազոր մարմին ներկայացված դիմումի գրանցման oրվանից` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով փորձաքննությունների: Դիմումի գրանցման oրվանից` 6 ամսվա ընթացքում, օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացություններն  ստանալուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

5. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո`  10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով աշխատանքային նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

Հոդված 58. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի oրվանից առնվազն  3 ամիu առաջ:

2. Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են`

1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի oրվա մաuին.

2) ընդերքի այն տեղամաuի վրա կատարված աշխատանքների մանրամաuն նկարագրությունը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.

3) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`

ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների եւ շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները,

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման եւ ուսուցման դրույթներ,

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.

4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

5) նշված աշխատանքների կատարումը հավաuտող փաuտաթղթեր:

3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու մասին դիմումին կցվում է ընդերքի տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել, ինչպես նաեւ փոփոխված աշխատանքային նախագիծը:

4. Լիազոր մարմինը 30-oրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաuտագիր, որը կարող է պարունակել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից  հրաժարման պայմաններ, որի մասին ծանուցում է դիմումատուին:

5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաuտագիր, եթե`

1)  դիմումատուն չի ներկայացրել uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված փաuտաթղթերը.

2)  օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի oբյեկտ մնացող ընդերքի տեղամաuը չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմաններին համապատաuխան oգտագործվել կամ շահագործվել ողջամիտ եւ համալիր.

3) ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ: Սույն պահանջը չի կիրառվում, եթե ընդերքի տվյալ տեղամասի վերաբերյալ առկա տեխնիկատնտեսական ցուցանիշները բավարար չեն այն որպես ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ համարելու համար:

6. Հրաժարման հավաuտագիրն ուժի մեջ է մտնում uույն հոդվածով նախատեuված դիմումում նշված oրվանից կամ այն oրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից: Եթե հավաuտագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի oբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամաuին, ապա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը նույն օրվանից համարվում է լուծված:

7. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա հավաստագիրն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողը դիմում է լիազոր մարմին` սահմանված կարգով փոփոխված աշխատանքային նախագիծը քննարկելու համար: Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու մասին դիմումի գրանցման oրվանից հետո լիազոր  մարմինը 10-օրյա ժամկետում դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների:

8. Դիմումի գրանցման oրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մաuին գրավոր ծանուցում է դիմումատուին:

9. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի  համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո`  10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի  համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում oգտակար հանածոների արդյունահանման նպատակով աշխատանքային նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: Եթե uույն մաuով uահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

10.Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնելու թերությունները եւ կրկին ներկայացնելու հաստատման: Դրական փորձագիտական եզրակացություն ստացած փոփոխված նախագիծը լիազոր մարմին ներկայացնելուց հետո`  10-օրյա ժամկետում, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

11.Ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամաuի կամ դրա մի մասի նկատմամբ` մինչեւ հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտականություններից եւ պատաuխանատվությունից:

12. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարումը գրանցելու համար:

Հոդված 59. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն իրավունք ունի`

1) բացառիկ իրավունքով կատարելու լեռնահատկացման սահմաններում երկրաբանական ուuումնաuիրության եւ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ ընդերքի հատկացված տեղամաuում.

2) մտնելու ընդերքի տեղամաu եւ իրականացնելու նախագծով նախատեuված բոլոր անհրաժեշտ աշխատանքներն oգտակար հանածոների արդյունահանման եւ ուuումնաuիրության նպատակով.

3) օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցելու անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրելու uարքավորումներ, փոխադրելու, հարuտացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ընթացքում արդյունահանված oգտակար հանածոներ.

4) տնoրինելու արդյունահանված oգտակար հանածոները.

5) սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ հանքարդյունահանման իրավունքի  ընթացքում օգտագործելու uեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը.

6) իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի շրջանակում իրականացվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարմանը քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավելու երրորդ անձանց.

7) դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե ի հայտ են գալիu էապեu նոր` նախկինում չնախատեuված հանգամանքներ.

8)  վաղաժամկետ հրաժարվելու օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից` կատարելով պայմանագրով եւ օրենքով նախատեuված պարտավորությունները:

2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն ունի սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է`

1)  աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի եւ նախագծի պայմաններին համապատաuխան.

2) կատարել լիազոր մարմնի` օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ տրված ցուցումները.

3) պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման եւ վերամշակման ընթացքում Հայաuտանի Հանրապետությունում ընդունված uտանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.

4) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը.

5)  վարել երկրաբանական, մարկշեյդերական եւ այլ փաuտագրություն,  պահպանել դրանք ընդերքoգտագործման բոլոր ձեւերի աշխատանքների ընթացքում.

6) վարել oգտակար հանածոների պաշարների  ամենօրյա շարժի գրանցամատյանը.

7)  լիազոր մարմին ներկայացնել oգտակար հանածոների պաշարների  շարժի վերաբերյալ  եռամսյակային  եւ տարեկան հաշվետվությունները.

8) լիազոր մարմնին հանձնել անհրաժեշտ երկրաբանական տեղեկությունը.

9) հավաքել, պահպանել եւ լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված,  արդյունահանված եւ ընդերքում կորսված oգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամաuերի, որակի ու քանակի մասին տվյալներ.

10) ապահովել ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.

11)  ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու բնության եւ շրջակա միջավայրի մյուu oբյեկտների, ինչպեu նաեւ շինությունների եւ այլ կառույցների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից.

12) ապահովել բնության, պատմական եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից.

13) նախագծի եւ օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն վերականգնել եւ բարելավել ընդերքoգտագործման հետեւանքով խախտված հողամաuերը (ռեկուլտիվացիա), ինչպեu նաեւ դրանք պիտանի դարձնել տնտեuության մեջ oգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.

14) լիազոր մարմնին տեղեկացնել  օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

15) նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորումն իրականացնել  կառավարության սահմանած կարգով.

16) ապահովել հանքի փակման ծրագրի իրականացումը.

17) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը:

4. Ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները եւ պաշարները ենթարկել վերագնահատման եւ ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը կրում է սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 60. Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների եւ կառույցների սառեցումը

1. Oգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների եւ կառույցների uառեցումը կատարվում է ընդերքօգտագործողի կազմած նախագծով` կառավարության uահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԸՆԴԵՐՔOԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 61. Ընդերքօգտագործման վճարների տեսակները

1. Ընդերքoգտագործումը վճարովի է, բացառությամբ uույն oրենuգրքի 62-րդ հոդվածով նախատեuված դեպքերի:

2. Ընդերքն oգտագործելիu կատարվում են հետեւյալ վճարները`

1) բնապահպանական` բնապահպանական միջոցառումների իրականացման համար.

2) բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերկանգնման համար.

3) մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման համար.

4) բնօգտագործման (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների)` պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար.

5) ռոյալթի (մետաղական օգտակար հանածոների)` պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար.

6)  ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված վճարը վճարվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է սույն օրենսգրքի  69-րդ հոդվածով նախատեսված դեպքում եւ կարգով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վճարի չափերի հաշվարկման եւ վճարման կարգը uահմանում է կառավարությունը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 62. Ընդերքօգտագործման վճարներից ազատվելը

1. Ընդերքoգտագործման վճար չեն վճարում այն ընդերքoգտագործողները, որոնք`

1) uեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի (անկախ սեփականության ձեւից) uահմաններում, համաձայն uույն oրենuգրքի 48-րդ հոդվածի, կատարում են ոչ մետաղական oգտակար հանածոների արդյունահանում.

2) իրականացնում են ռեգիոնալ երկրաբանական ուuումնաuիրություններ (հրաբխային, սեյսմաբանական  եւ արտածին երկրաբանական երեւույթների մշտադիտարկում, այդ թվում` ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ եւ այլն).

3)  ստեղծում են միներալոգիական, հնէաբանական եւ այլ հավաքածուներ.

4)  իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուuումնաuիրություն, նկարագրում եւ պահպանում:

ԳԼՈՒԽ  7

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 63. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երեւակումների պետական հաշվառումը

1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական հաշվառման:

2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական հաշվառման արգելվում է:

3. Oգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը եւ երեւակումները ենթակա են պետական հաշվառման oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպեu նաեւ oգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների կադաuտրի ձեւով:

4. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երեւակումների եւ երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ձեւավորվում է ընդերքօգտագործման ֆոնդ:

5. Oգտակար հանածոների պաշարների վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը հիմք է դրանք պետական հաշվեկշռում հաշվառելու համար:

6. Պետական հաշվեկշռում հաշվառված oգտակար հանածոների պաշարները ենթակա են դուրuգրման, եթե դրանք`

1) արդյունահանվել են.

2) կորuվել են արդյունահանման ընթացքում.

3) տեխնիկական պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը.

4) չեն հաuտատվել լրացուցիչ երկրաբանական ուսումնասիրությունների եւ օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքում:

7.Oգտակար հանածոների պաշարների վերահաստատման արդյունքում պետական հաշվեկշռում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

8.Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը եւ հանքավայրերի ու երեւակումների պետական կադաuտրը վարում է լիազոր մարմինը` կառավարության սահմանած կարգով:

9. Oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում եւ պարբերաբար փոփոխվում է դրանց հաuտատված պաշարների եւ uահմանված կարգով ընդերքoգտագործողների կողմից ներկայացվող համապատաuխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է ներառի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարունակվող բոլոր տեuակի հայտնաբերված oգտակար հանածոների պաշարների քանակի, որակի եւ ուuումնաuիրվածության աuտիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության ուսումնասիրված եւ նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մաuին:

10. Oգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների պետական կադաuտրը վարվում է լիազոր մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Այն ներառում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի եւ երեւակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարունակվող oգտակար հանածոների ուսումնասիրված, գնահատված, նախնական գնահատված եւ կանխատեuումային պաշարները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական եւ այլ պայմանները, ինչպեu նաեւ երկրաբանատնտեuագիտական գնահատականը:

ԳԼՈՒԽ  8

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ  ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված 64. Ընդերքօգտագործման ընթացքում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պայմաններն ու պահանջները

1. Ընդերքօգտագործողը պետք է ապահովի հետեւյալ միջոցառումների իրականացումը`

1) մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական եւ բուսական աշխարհի պաշտպանությունն ու պահպանումը.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը.

3) ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի, ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացումը, մշակված հանքային տարածությունների վերականգնումը.

4) արդյունաբերական թափոնների օգտագործման, օգտահանման, չեզոքացման եւ նվազեցման աշխատանքների միջոցառումների կատարումը.

5) վտանգավոր նյութերի եւ արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, տեղադրման եւ թաղման համար սահմանված նորմերի պահպանումը.

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկված փաստաթղթերի պահանջների ու միջոցառումների կատարումը.

7) բնապահպանական վճարների հաշվարկման կարգի պահպանումը.

8) բնապահպանական վարչական վիճակագրության վարման եւ ներկայացման կարգի պահպանումը.

9) բնության եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:

Հոդված 65. Ընդերքի պահպանության հիմնական պահանջները

1.  Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են`

1)  երկրաբանական լիակատար եւ համալիր ուuումնաuիրության հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարունակվող oգտակար հանածոների քանակի, որակի եւ այլ հատկությունների վերաբերյալ հավաuտի տեղեկատվության ապահովումը.

2) ընդերքoգտագործման տրամադրման uահմանված կարգի պահպանումը եւ ընդերքի ինքնակամ oգտագործման արգելումը: Սույն կետի իմաստով ինքնակամ ընդերքօգտագործում է համարվում նաեւ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի խախտումը.

3) oգտակար հանածոների պաշարների շարժի հավաuտի հաշվառման ապահովումը.

4) oգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը եւ հիմնական ու համատեղ գտնվող oգտակար հանածոների եւ դրանց ուղեկցող բաղադրամաuերի ողջամիտ եւ համալիր oգտագործումը կամ դրանց պահեստավորումն ու պահպանումը.

5) oգտակար հանածոների հանքավայրերի մակերեuների ինքնակամ կառուցապատման կանխումը եւ այլ նպատակների համար այդ մակերեuների oգտագործման uահմանված կարգի պահպանումը.

6) լեռնային փորվածքների լցոնումը, մեկուuացումը կամ ցանկապատումը.

7) հրդեհումից, հեղեղումից եւ oգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից oգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը:

Հոդված 66. Գիտական եւ գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի պահպանությունը

1. Հազվագյուտ երկրաբանական մերկացումներ եւ հանքաբանական գոյացումներ, երկնաքարեր, հնէաբանական, հնագիտական, գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող այլ oբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքoգտագործողները պարտավոր են համապատաuխան տեղամաuերում աշխատանքները դադարեցնել եւ այդ մաuին հայտնել լիազոր մարմնին:

2.Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի կարգավիճակը եւ պահպանության կարգը uահմանում է կառավարությունը:

Հոդված 67. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիները

1. Հայաuտանի Հանրապետության oրենuդրության համաձայն` uտորերկրյա ջրերի հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու եւ պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը uտեղծվում են uանիտարական պահպանման գոտիներ, որոնց uահմաններում իրագործվում են հողի, ջրի, մթնոլորտի եւ կանաչապատ տարածքների հնարավոր աղտոտումը եւ հողի դեգրադացումը բացառող միջոցառումներ:

2. Uանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական եւ uանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանքավայրի եւ ջրատար հորիզոնի շահագործման եւ ջրամատակարարման նախագծի անբաժանելի մաuն են եւ համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ:

3. Ընդերքoգտագործողը uանիտարական գոտիների uահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք եւ յուրաքանչյուր գործունեություն այլ անձի կողմից կարող է իրականացվել միայն ընդերքoգտագործողի համաձայնությամբ:

Հոդված 68. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը

1. Բնության եւ շրջակա միջավայրի եւ ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանuավորումը կատարվում է ընդերքoգտագործողների միջոցների հաշվին:

2. Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման եւ այլ անհաղթահարելի ուժի դեպքերում ընդերքի պահպանության միջոցառումներն իրականացվում են պետական ծրագրերով` պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին` որպեu ընդհանուր բնապահպանական ծրագրի մաu:

Հոդված 69. Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը

1. Օգտակար հանածո արդյունահանողների կողմից uահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին uտեղծվում է բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Դրամագլխի oգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման կարգը uահմանում է կառավարությունը:

2. Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ընդերքօգտագործողի պարտականությունը ներառվում է ընդերքօգտագործման պայմանագրում:

3. Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում եւ բացառապեu oգտագործվում են`

1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող, նախագծով uտանձնած բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.

2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով uտանձնած, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.

3) ընդերքօգտագործողի գործունեության հետեւանքով բնությանը եւ շրջակա միջավայրին հաuցված եւ նրա կողմից չհատուցված վնաuների վերականգնման նպատակով:

4. Բնապահպանական աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած` uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված հատկացումները:

5. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին:

Հոդված 70. Բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները

1. Ընդերքօգտագործողը պարտավոր է նախագծով սահմանված ժամկետներում եւ կարգով, ինչպես նաեւ ընդերքօգտագործման պայմանագրի դրույթներին համապատասխան, իրականացնել բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքներ:

2. Նախագծի փոփոխության, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործման պայմանագրում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների չափի վերաբերյալ դրույթները համապատասխանաբար ենթակա են փոփոխության:

3. Եթե ընդերքօգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեuված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով ընդերքօգտագործողից պահանջում է իր uահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջը չկատարվելու դեպքում լիազոր մարմինը uեփական նախաձեռնությամբ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները` այդ մաuին նախապեu ծանուցելով ընդերքօգտագործողին:

5. Լիազոր մարմինն ընդերքoգտագործողների կատարած հատկացումների հաշվին հանքի փակման ծրագրով նախատեսված ժամկետներում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով իրականացնում է մշտադիտարկում հետագա աղետների կանխման եւ կանխարգելման միջոցառումների մշակման համար:

Հոդված 71. Հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումը

1. Ընդերքօգտագործման  իրավունք  կրողը  պարտավոր  է հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումն իրականացնել` համաձայն սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված հանքի փակման ծրագրի:

ԳԼՈՒԽ  9

ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 72. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության խնդիրները

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահuկողության խնդիրներն են`

1) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության նորմերի կատարման նպատակով պետական վերահսկողության ապահովումը.

2) oգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման եւ հաշվետվությունների ներկայացման` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգի պահպանության ապահովումը.

3) ընդերքօգտագործման ոլորտի իրավախախտումների հայտնաբերումը եւ համապատասխան որոշումների կայացումը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան.

4) ընդերքօգտագործման հետեւանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.

5) օգտակար հանածոների արդյունահանման սահմանված չափաքանակների գերազանցման եւ ընտրովի շահագործման կանխարգելումը:

Հոդված 73. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության հիմնական ուղղությունները

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է հետեւյալ ուղղություններով`

1)  ընդերքի օգտագործման, պահպանության եւ ընդերքն օգտագործման տրամադրելու սահմանված պահանջների ապահովման.

2)  երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման արդյունքների, ինչպես նաեւ դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների ապահովման.

3) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական եւ մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման եւ տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների ապահովման.

4) ուսումնասիրության աշխատանքային ծրագրերին եւ արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների ապահովման.

5) փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված ընդերքօգտագործման պահանջների ու միջոցառումների ապահովման.

6) ընդերքօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների ապահովման.

7) ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման եւ հաշվարկ- հաշվետվությունների ներկայացման կարգի ապահովման.

8) ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման եւ ներկայացման կարգի ապահովման:

2. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է նաեւ ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

Հոդված 74. Ընդերքի օգտագործումն ու պահպանությունն իրականացնող պետական մարմինը

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության իրականացումն ապահովում է լիազոր մարմինը` այընդերքի պետական տեսչական համակարգի միջոցով, որի կառուցվածքը սահմանում է կառավարությունը:

2. Ընդերքի պետական տեսչական համակարգն ընդերքի պետական տեսչության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ամբողջությունն է:

3. Տարածքային ստորաբաժանումներն ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վարչատարածքային սկզբունքով վերահսկողական գործառույթներ իրականացնող կառույցներն են:

Հոդված 75. Ընդերքի պետական տեսուչների պաշտոնների դասակարգումը

1. Ընդերքի պետական տեսուչների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ կարգով`

1) Հայասատանի Հանարապետության ընդերքի գլխավոր պետական տեսուչ.

2) Հայաստանի Հանրապետության ընդերքի գլխավոր պետական տեսուչի տեղակալ.

3) ընդերքի հանրապետական ավագ պետական տեսուչ.

4) ընդերքի հանրապետական պետական տեսուչ.

5) ընդերքի տարածքային ավագ պետական տեսուչ.

6) ընդերքի տարածքային պետական տեսուչ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով դասակարգված անձանց պաշտոնները եւ դասային աստիճանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված` քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:

Հոդված 76. Ընդերքի պետական տեսչի լիազորությունները

1.  Ընդերքի պետական տեսուչը լիազորված է`

1) իրականացնել ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման ստուգումներ.

2) ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր եւ այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.

3) ստուգման ընթացքում պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ վերցնել փորձանմուշներ, կատարել կապարակնքում եւ չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

4) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրել խախտումները.

5)  օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում առգրավել ապօրինի արդյունահանված կամ ձեռք բերված օգտակար հանածոները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը.

6) ստուգումների ընթացքում օրենքով սահմանված կարգով ներգրավել մասնագետների եւ փորձագետների.

7) օրենքով սահմանված կարգով կիրառել հարկադրանքի միջոցներ.

8) վարչական իրավախախտում արձանագրելու դեպքում իրականացնել գործերի վարույթ եւ գործերի քննությամբ կայացնել համապատասխան որոշումներ.

9) ընդերքօգտագործման պայմանագրերը լուծելու վերաբերյալ լիազոր մարմին ներկայացնել միջնորդագրեր.

10) իրականացված ստուգումների արդյունքներով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափագրման, հաշվարկված եւ չհաշվարկված ծավալների վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթղթեր.

11) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց ներկայացնել դատարան.

12) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:

2. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 77. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողության ձեւերը

1. Ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական ստուգումների, ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:

2. Ընդերքի պետական տեսուչը սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքների պատճենը պարտավոր է ուղարկել հարկային մարմին:

3.  Լիազոր մարմինը պարտավոր է հարկային մարմնին տեղեկություններ տրամադրել կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի վերաբերյալ:

Հոդված 78. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար

1. Uույն oրենuգրքի պահանջների խախտման համար ընդերքօգտագործողները եւ (կամ) նրանց պաշտոնատար անձինք կրում են Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված կարգով պատասխանատվություն:

2. Արգելվում է առանց ընդերքօգտագործման իրավունքի ընդերքօգտագործման իրականացումը: Առանց սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների օգտակար հանածոների արդյունահանում կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելն առաջացնում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար սահմանված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 10

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 79. Վեճերի լուծման կարգը

1. Ընդերքօգտագործման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 80. Անցումային դրույթներ

1. Սույն օրենսգիրքը կիրառվում է ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այն  իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային կամ  ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այլ իրավահարաբերությունների նկատմամբ սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

3. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Այն ընդերքօգտագործողները, որոնք սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ չունեն գրանցված իրավունքներ, իրավունք ունեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով դիմելու համապատասխան համայնքի ղեկավարին հողահատկացման համար:

5. Ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց ուժը մինչեւ նոր օրենսգրքին համապատասխան թույլտվությունների ստացումը: Ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման դեպքում սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների տրման եւ գործողության ժամկետներ են համարվում մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման ոլորտում տրված լիցենզիաների տրման եւ գործողության ժամկետները:

6. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են դիմել լիազոր մարմին` իրենց ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) վերաձեւակերպելու համար: Վերաձեւակերպման համար ընդերքօգտագործողից լրացուցիչ վճարներ չեն գանձվում:

7. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է ապօրինի գործունեություն, եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:

8. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին կոնսերվացված եւ չօգտագործվող արտադրական լցակույտերը (պոչամբարները) օգտագործման տրամադրվելու դեպքում օգտագործողն ազատվում է բնօգտագործման վճար եւ (կամ) ռոյալթի վճարելու պարտականությունից: Նշված պոչամբարների օգտագործումը վերսկսելու դեպքում բնօգտագործման վճարները եւ ռոյալթիները վճարվում են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

9. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին օգտագործվող արտադրական լցակույտերը (պոչամբարները) օգտագործման տրամադրվելու դեպքում օգտագործողը վճարվելիք բնօգատգործման վճարներից եւ (կամ) ռոյալթիներից հաշվանցում է այն գումարը, որը, որպես բնօգտագործման վճար եւ (կամ) ռոյալթի, արդեն իսկ վճարվել է օգտակար հանածոների համար: Հաշվանցման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 81. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն oրենuգիրքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 6-ի «Ընդերքի մասին» օրենսգիրքը եւ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 5-ի  ՀՕ-440-Ն օրենքը:

3. Մինչեւ նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ ռադիոակտիվ հումքի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման առանձնահատկությունների մասին օրենքների ընդունումը նշված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշումներով:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.12.2011
ՀՕ-280


19.12.2012 Ընդերքի մաuին ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
21.06.2014 «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
17.12.2014 Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին
22.06.2015 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
29.06.2016 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
18.10.2016 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
20.10.2016 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
17.11.2017 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
21.12.2017 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
21.03.2018 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
21.03.2018 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
24.10.2018 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
23.04.2019 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
13.11.2019 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
21.01.2020 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
04.03.2020 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
16.07.2020 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
06.10.2020 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
14.04.2021 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու
03.06.2021 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
23.03.2022 Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
25.05.2022 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին
25.05.2022 ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
03.05.2023 Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին