Armenian   Russian    
Քաղաքացիության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2011

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածից հանել «, բացի uույն oրենքով նախատեuված դեպքերից» բառերը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1)  1-ին մասի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող)» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 3-րդ կետը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:»:

Հոդված  5. Օրենքի 14-րդ հոդվածում «չորրորդ» բառը փոխարինել «յոթերորդ» բառով, իսկ  «եւ եթե նա չի զրկվել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից» բառերը փոխարինել «եւ  եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել  սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ  ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է  ծնողների գրավոր համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:

Հոդված 17. Երեխայի  քաղաքացիությունը  ծնողների  կողմից Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը
կորցնելու դեպքում

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, իuկ մյուuը Հայաuտանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաuտանի Հանրապետությունից դուրu, եւ առկա է Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuացող ծնողի համաձայնությունը:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում  14-18 տարեկան երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առակայության դեպքում, եթե չունի  պետության հանդեպ չկատարված՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտավորություններ:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ եւ 25-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված հիմքերով:»:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:»:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի  16-րդ հոդվածի 3-րդ մասը տարածվում է նաեւ այն անձանց վրա, որոնց ծնողները Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2011
ՀՕ-319