Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զենքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012

Հոդված 1. «Զենքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հուլիuի 3-ի ՀO-246 oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժ» ենթակետից հանել «, անփող հրազեն,» բառերը:

Հոդված  3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, անփող» բառը:

Հոդված  4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «անփող հրազեն,» բառերը.

2) 13-րդ մասից հանել «եւ անփող» բառերը.

3) 15-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետից հանել «անփող հրազենը,» բառերը:

Հոդված  6. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Որպես պարգեւ տրված զենքը պարգեւատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվությամբ:

3.2. Որպես պարգեւ տրված զենքը պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգեւատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու եւ նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապօրինի կերպով զենք պահելու կամ կրելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Որպես պարգեւ տրված մարտական հրազենի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:».

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նվիրառուի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Որպես պարգեւ տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` մալելուց հետո: Որպես պարգեւ տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:

8. Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչեւ ժառանգի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պարտականությունը կրում է այն գրանցած մարմինը: Զենքի ժառանգումն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250 հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) վերնագիրը «ճանաչելը» բառից հետո լրացնել «եւ զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը» բառերով.

2) 1-ին մասում`

ա. «ձեռք բերելու» բառերից առաջ լրացնել «զենք» բառով,

բ. «ա» կետը «սեփականատերը» բառից հետո լրացնել «կամ օրինական հիմքերով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին» բառերով,

գ. «գ» կետի «հնարավորությունը» բառը փոխարինել «իրավունքը» բառով,

դ. «դ» կետից հանել «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը, իսկ «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով,

ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե», «զ» եւ «է» կետերով.

«ե) անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում պարբերաբար եւ շարունակական բնույթ կրող իրավախախտումներ թույլ տալու հիմքով.

զ) անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

է) պարգեւատրումը կատարվել է սույն օրենքի 20 հոդվածով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված հիմքերով:

Մինչեւ լիցենզիաները կամ թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը եւ զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը զենքը վերցվում եւ պահպանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:»:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.04.2012
ՀՕ-46