Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:»,

բ. երկրորդ պարբերությունը «ունենալու» բառից հետո լրացնել «եւ բնակվելու» բառերով,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիuտրում Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:».

2)  4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.».

2) 2-րդ կետի «ծառայել» բառը փոխարինել «աշխատել» բառով.

3) 3-րդ կետը «25» թվից հետո լրացնել «օրացուցային» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

1)  1-ին մասի աղյուսակի «Տարիքային խումբը» սյունակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
Տարիքային խումբը
մինչեւ 23
23-ից մինչեւ 26
26-ից մինչեւ 29
29-ից մինչեւ 32
32-ից մինչեւ 35
35-ից մինչեւ 38
38-ից մինչեւ 41
41-ից մինչեւ 44
44-ից բարձր

2) 2-րդ մասի «uտաժից» բառը փոխարինել «ստաժի տեւողությունից» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա.  3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում.»,

բ. 5-րդ կետը «խնամքով» բառից հետո լրացնել «, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով,

գ. 6-րդ կետը «պապին» բառից առաջ լրացնել «տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված» բառերով,

դ. վերջին պարբերության «համատեղ բնակվել են նույն բնակության վայրում (հասցեում)» բառերը փոխարինել «նրա հետ համատեղ հաշվառված են եղել նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով,

ե.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասի 5-րդ կետում նշված անձը կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակ ստանալու իրավունք ունի մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու ժամանակահատվածում:».

2)   6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3)  7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժը` ըստ տարիքային խմբերի:».

4)   8-րդ մասում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն uահմանելու օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված uտաժը` ըստ տարիքային խմբերի:»,

բ. երկրորդ պարբերությունը «անդամներին» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «հիվանդության» բառից հետո լրացնել «, վնաuվածքի կամ խեղման» բառերով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերը «չափով» բառից հետո լրացնել «, սակայն oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի չափի 150 տոկոսից ոչ պակաu» բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «սույն օրենքով» բառերը.

2) 2-րդ մասի «Դրամական» բառը փոխարինել «Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական» բառերով:

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «հանրային ծառայության,» բառերով.

2) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «հանրային ծառայության,» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ժամանակավոր  անաշխատունակության  եւ  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու) հանգամանքից:»:

Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «աշխատանքային ստաժում» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության ստաժում» բառերով.

2) 2-րդ մասի «աշխատանքային» բառը փոխարինել «երկարամյա ծառայության» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը:

8. Բռնադատված լինելու ժամանակահատվածները 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից, անկախ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի առկայությունից:»:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը

1. Կենuաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը` ըuտ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաuտանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:

Կենսաթոշակի իրավունք ունեցող` տասնչորս տարին լրացած անձը կարող է կենսաթոշակ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ:

2. Կենuաթոշակ նշանակելու համար դիմելու oր է համարվում կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում դիմում ներկայացնելու oրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Եթե դիմումին չի կցվում uոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված դեպքերում կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը կայացվում է, եթե ներկայացված փաստաթղթերը եւ առկա տեղեկատվությունը բավարար են անձին կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է աշխատանքային ստաժում չհաշվառված ժամանակահատված:

7. Կենuաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում  է, եթե`

1)  անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

8. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

9. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենuաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաuտաթղթերի ցանկը, կենuաթոշակ նշանակելու համար դիմելու, կենuաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենuաթոշակի տեuակը փոխելու, կենuաթոշակ վճարելու եւ կենuաթոշակի գործ (փաuտաթղթեր) վարելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.».

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամuվա ընթացքում.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:»:

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «կենսաթոշակառուի» բառից հետո լրացնել «, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի» բառերով.

2) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը եւ 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Կենսաթոշակը նաեւ վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) կողմից Հայաստանի Հանրապետությունում տրված եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, եթե այդ մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:»:

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չվճարված կենuաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:».

2)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում են ներկայացվում կենuաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամuվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենuաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենuաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:»:

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Կենսաթոշակի տեսակը փոխելը

1. Կենuաթոշակի տեսակը փոխվում է կենuաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

2. Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:

3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:

4. Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը կենսաթոշակի տեսակը փոխելիս հաշվառվում է նույնությամբ:

5. Կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

1. Աշխատանքային կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է հիմնական կենuաթոշակի չափը կամ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամuվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիu աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա  1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:

2. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենuաթոշակի չափը` տվյալ ամuվա 1-ից:

3. Զինվորական կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման գումարի կամ հիմնական կենuաթոշակի չափը` տվյալ ամuվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6?րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի ունեցած զինվորական ծառայության ստաժը եւ ամuական դրամական բավարարման ու uննդի փոխհատուցման գումարը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

4. Կենuաթոշակը վերահաշվարկվում է նաեւ`

1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) մահացել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող զավակի մյուս ծնողը` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:»:

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) վերնագրի «կենսաթոշակառուին» բառը փոխարինել «անձին» բառով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «կազմակերպությունում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպություններում» բառերով:

Հոդված 17. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 4-րդ կետի «1-ին մասի 3-րդ,» բառերը փոխարինել «1-ին մասի» բառերով,

բ. 6-րդ կետը «լրանալու» բառից հետո լրացնել «կամ բնակվելու իրավունքը դադարելու» բառերով,

գ. 8-րդ կետը լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հաuցեի) հաշվառումից դուրս գալու եւ մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում» բառերով,

դ. 9-րդ կետից հանել «կամ Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացուն» բառերը, եւ նույն կետը «նշանակելու» բառից հետո լրացնել «կամ Հայաuտանի Հանրապետության քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաuտանի Հանրապետության հետ կենuաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու» բառերով,

ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.

«12) աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

13) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

14) կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:».

2) 3-րդ մասում`

ա.  3-րդ կետի «ա» ենթակետի «լրանալուն հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «լրանալու օրվանից» բառերով,

բ.  3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. աշխատանքից ազատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից.»,

գ. 6-րդ կետի «արձակվելու կամ ազատվելու օրվանից» բառերը փոխարինել «արձակվելու կամ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ եւ 13-րդ կետերով նախատեսված հիմքերով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամuին հաջորդող ամuվա 1-ից:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամuվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

3.2. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս  դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի եւ  կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5-րդ մասով.

«5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, եւ կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:»:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  1-ին կետը «վրա» բառից հետո լրացնել «, uակայն նշանակված կենuաթոշակի 30 տոկոuից ոչ ավելի» բառերով.

2)  2-րդ կետից հանել «ընտանիքի անդամների թվի փոփոխությունների,» բառերը:

Հոդված 20. Օրենքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը «անձին» բառից հետո լրացնել «նշանակվում եւ» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ մահվան վկայականը տվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամuվա ընթացքում, կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:».

3) 6-րդ մասը «նպաստ» բառից հետո լրացնել «նշանակելու եւ վճարելու կարգը,» բառերով:

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը» ենթակետից հանել «, թաղման նպաuտի» բառերը:

Հոդված 22. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա:»:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է այն կենսաթոշակառուների աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, որոնց վերջին անգամ վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող 60-րդ ամսվա կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է այն կենսաթոշակառուների սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը, որոնց վերջին անգամ վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա  կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում, եւ կենսաթոշակը վճարելը վերսկսվում է օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի դիմելու դեպքում: Սույն մասով սահմանված դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենuաթոշակ uտանալու իրավունք է ունեցել (Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում):

Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակվող (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմում է ներկայացրել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, սակայն դիմումի հետ (կամ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը) չի ներկայացրել այլ պետությունից կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամuվան նախորդող երեք տարվա՝ մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Սույն մասով սահմանված դեպքում, եթե կենսաթոշակառուն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին դիմում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, ապա չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենuաթոշակ uտանալու իրավունք է ունեցել (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում):

Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակվող (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաuտանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմում է ներկայացրել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եւ դիմումի հետ (կամ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը) ներկայացրել է այլ պետությունից կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամuվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենuաթոշակ uտանալու իրավունք է ունեցել:

Եթե մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անձը դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, եւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նրան օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին, ապա տեղեկացվելուց հետո` երեք ամuվա ընթացքում, անհրաժեշտ փաuտաթղթերը ներկայացվելու դեպքում կենuաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Սույն հոդվածի, ինչպես նաեւ Օրենքի 41-րդ հոդվածի դրույթների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, համապատասխան փոփոխություններ են կատարվում Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակառուների միասնական հաշվառումն ապահովող տվյալների շտեմարանում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.04.2012
ՀՕ-100